Ու սրանք այս դիվանագիտությամբ ու այս հակառակորդի հետ պատրաստվում են բանակցել Արցախի հայ ժողովրդի անվտանգության ու կարգավիճակի հարցը. Դերենիկ Խաչատրյան

Զարկերակ
Երբ հայկական կողմը պաշտոնապես խոստովանում է, որ Ադրբեջանի հետ պայմանավորվել է ինչ որ կոնկրետ հարցի շուրջ՝ տվյալ դեպքում գերիների վերադարձի մասով, ու երկու անգամ Ադրբեջանը դրժել է խոստումը, դա ինչի՞ մասին է վկայում, եթե ոչ ձախողված դիվանագիտության։
Ակնհայտ է չէ՞, որ Ադրբեջանը հենց այնպես չի խոստացել գերիներին վերադարձնել, ակնհայտ է չէ՞, որ հայկական կողմը, ինչպես միշտ, շտապողաբար իրականացնում է իր ստանձնած բոլոր գրավոր և բանավոր պարտավորությունները, դեռ մի բան էլ ավել՝ ականապատման քարտեզներ, առաջին պատերազմի զոհերի դիերի հանձնում, պետական նշանակության ճանապարհների և կարևոր դիրքերի հանձնում և այլն։
Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը դրժում իր խոստումները։ Պատասխանը շատ պարզ է. եթե հնարավոր է դրանք չիրականացնել և դրա համար պատասխանատվություն չկրել ու հետագայում Հայաստանից նոր զիջումներ կորզել, ո՞րն է շտապելու և "պարտաճանաչ" լինելու իմաստը։ Ի՞նչ պետք է անի մյուս կողմը, թվիթերում սրտաճմլիկ գրառումնե՞ր կատարի։ Դրանից Բաքվին ի՞նչ վնաս։
Ու սրանք այս դիվանագիտությամբ ու այս հակառակորդի հետ պատրաստվում են բանակցել Արցախի հայ ժողովրդի անվտանգության ու կարգավիճակի հարցը։ Իսկ եթե Ադրբեջանը "խոստանա" ապահովել անվտանգությունը և նույնիսկ ինչ որ կարգավիճակի համաձայնվի (թեև դա իրենք ի սկզբանե բացառում են), ու դրանից հետո սկսի արցախահայության ահաբեկում ու հայրենազրկում իրականացնել, ի՞նչ եք անելու։ Թվիթերում գրառումնե՞ր եք անելու, թե՞ Արցախից Հայաստան եկող բռնի տեղահանված մեր հայրենակիցներին դրամական փոխհատուցումներով եք փորձելու լռեցնել։
Թե բա "զրոյից ստեղծված արտաքին քաղաքականություն"...

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում