Հա՛յ ժողովուրդ, դու քեզ ներու՞մ ես, որ քո զավակներին շարունակում են գնդակահարել Նիկոլի լուռ համաձայնությամբ. Արմեն Աշոտյան

Զարկերակ

Հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական հերթական վայրագությունների տեսանյութը մեծ աղմուկ բարձրացրեց թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Հատկանշանակ էր արցախյան հարցով զբաղվող հայտնի վերլուծաբան Թոմաս դե Վաալի դիտարկումն իր թվիթերյան էջում (Նկար 1): Այո՛, այս վայրագությունները հնարավոր դարձան, որովհետև նախորդ վայրագությունները, 44-օրյա պատերազմի ընթացքում արձանագրված հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներն այդպես էլ միջազգային հանրության կողմից պատշաճ ուշադրության և պատժի չարժանացան: Այս խնդրի կարևորության մասին խոսել եմ 44-օրյա պատերազմի մեկնարկի հենց առաջին օրվանից (Նկար 2): Ավելին ՝ դրա մասին շարունակել եմ բարձրաձայնել արդեն զորակոչված լինելով բանակ և աշխատելով կուսակցական դիվանագիտության խողովակներով Ադրբեջանի ագրեսիան հայ ժողովրդի դեմ դատապարտելու ուղղությամբ: (Նկար 3) Ասեմ ավելին ՝ իմ կուսակիցների և իմ համեստ ջանքերով ստացվեց Եվրոպական Խորհրդարանի տարեկան 2 տարեկան զեկույցներում, որոնք ընդունվել են 2020-ի դեկտեմբերին, ներառել համապատասխան գնահատականներ միջազգային հանրության կողմից արցախյան վերջին պատերազմում իրականացված ռազմական ոճրագործությունների ուսումնասիրման, բացահայտման և պատժի ուղղությամբ: (Նկարներ 4-7): Այո՛, դա արել եմ դեռևս լինելով Հայոց բանակի շարքերում և չլինելով զորացրված: Եթե ես կարողացել եմ Սիսիանից Բրյուսել աշխատել այս ուղղությամբ, ապա ինչու՞մն էր խնդիրը, որ Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունները այդպես էլ գործնական քայլեր չեն ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական վայրագությունները միջազգային մակարդակով պատշաճ ուսումնասիրվեն, իսկ մեղավորները ենթարկվեն պատժի: Երկու տարվա ընթացքում, 2020-ից առ այսօր Հայաստանը ներկայացնող իշխանությունները ոչ մի գործնական քայլ չեն արել ոչ մի միջազգային հարթակում՝ ԵԱՀԿ, ԵԽ, ՄԱԿ և այլն, որպեսզի հայ ժողովրդի դեմ ոճրագործություն կատարած ադրբեջանցիները պատժվեն, ադրբեջանական պետությունը պատժվի։ Ուստի, այո՛, Թոմաս դե Վաալն իրավացի է, նոր ոճրագործություններ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանն անպատիժ է մնալու նախորդ պատերազմին գործած հակամարդկային արարքների և ռազմական ոճրագործությունների համար: Ինչպես քանիցս ասել եմ՝ Նիկոլը ներել է Ալիևին և Էրդողանին: Իսկ մենք ներե՞լ ենք: Հա՛յ ժողովուրդ, դու քեզ ներու՞մ ես, որ քո զավակներին շարունակում են գնդակահարել Նիկոլի լուռ համաձայնությամբ: 1

2

3

4

5

6

7

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում