Նիկոլը պատրաստվում է ստորագրել ամերիկյան մոդելի «խաղաղության պայմանագիրը»

Վերլուծություն

ՍՏՈ­ՐԱԳՐ­ՄԱՆ ԵՆ ՊԱՏ­ՐԱՍ­ՏՈՒՄ Ա­ՄԵ­ՐԻ­ԿՅԱՆ ՄՈ­ԴԵ­ԼԻ «ԽԱ­ՂԱ­ՂՈՒ­ԹՅԱՆ ՊԱՅ­ՄԱ­ՆԱ­ԳԻ­ՐԸ»

«Պաշ­տո­նա­պես ար­ձա­նագ­րում եմ, որ եր­կու օ­րից Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար­նե­րը պաշ­տո­նա­պես կսկսեն ՀՀ-ի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի տեքս­տի քննար­կում­նե­րը»,- իր վեր­ջին հար­ցազ­րույ­ցում հայ­տա­րա­րեց Նի­կո­լը: Նույն ե­լույ­թով նա նա­եւ հայ­տա­րա­րեց, թե, ըստ ներ­կա քննար­կում­նե­րի, Ար­ցախն ու Ադր­բե­ջա­նը կսկսեն ա­ռան­ձին-առան­ձին բա­նակ­ցել Ադր­բե­ջա­նի հետ:

ՆԻ­ԿՈԼԸ ՆՈ­ՐԻՑ ՊԱՐԶ Ա­ՍԱՑ՝ ՍՏՈ­ՐԱԳ­ՐՈՒՄ Է

Թե «երկու օ­րից» ինչ քննար­կե­ցին Բայ­րա­մովը եւ Միր­զո­յա­նը, դեռ կհաս­նենք: Մինչ այդ, տես­նենք, թե ինչ կար Նի­կո­լի այդ հայ­տա­րա­րու­թյան տակ: Նախ, ե­թե ի­րոք Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը սկսեն ա­ռան­ձին բա­նակ­ցել կամ ինչ-որ գոր­ծըն­թաց տա­նել Ադր­բե­ջա­նի հետ, ա­պա դա կա­րող է հան­գեց­նել հե­տե­ւյալ պատ­կե­րին: Նի­կո­լյան բան­ակ­ցող­նե­րը պար­զա­պես կա­րող են Ադր­բե­ջա­նի հետ այդ բա­նակ­ցու­թյուն­նե­րում մի կողմ թող­նել Ար­ցա­խի մա­սին ա­մեն մի հի­շա­տա­կում՝ պատ­ճա­ռա­բա­նե­լով, թե դա ար­դեն մեր գոր­ծա­ռույթ­նե­րի մեջ չի մտնում, Ար­ցախն ինք­նու­րույն է խո­սում Ադր­բե­ջա­նի հետ: Եվ, չմո­ռա­նանք, որ Ադր­բե­ջա­նի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րի գա­գաթ­նա­կե­տը հենց «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» կոչ­վածն է: Ար­դյուն­քում, ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է, որ այս պար­զու­նակ մա­նի­պու­լյա­ցի­ա­յի հաշ­վին նա­եւ այդ փաս­տաթղ­թում Նի­կո­լը ո­րե­ւէ կերպ չի անդ­րա­դառ­նա Ար­ցա­խին՝ հի­շա­տակ­ված պար­զա­բան­մամբ: Եվ երբ Ար­ցա­խի մա­սին ա­մեն մի հի­շա­տա­կում մի կողմ թող­նե­լով, Նի­կո­լը ստո­րագ­րի նման պայ­մա­նա­գիր, ո­րով ճա­նա­չի Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը, ա­պա դա մեկ բան է են­թադ­րում՝ ճա­նա­չել Ար­ցա­խով հան­դերձ: Մնա­ցած հար­ցե­րը, թե Արդ­բե­ջանն ու Ար­ցա­խը բա­նակ­ցում են, թե՝ ոչ, ինչ են բա­նակ­ցում, ինչ ար­դյունք­նե­րով, ար­դեն հար­ցի չոր­րոր­դա­կան կողմն է:

Ու, մի­ա­ժա­մա­նակ, ե­թե Ար­ցա­խի եւ Ադր­բե­ջա­նի բա­նակ­ցել-չբա­նակ­ցե­լու թե­ման, ինչ­պես Նի­կոլն է ա­սում, դեռ ո­րո­շե­լու փու­լում է, ա­պա այս­տեղ պարզ հարց կա՝ այդ ինչ­պե՞ս են այդ կա­րե­ւո­րա­գույն խնդի­րը մի կողմ թո­ղած, «երկու օ­րից Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար­նե­րը պաշ­տո­նա­պես կսկսեն ՀՀ-ի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի տեքս­տի քննար­կում­նե­րը»:

Չնա­յած, կար­ծես ա­մեն բան հաս­կա­նա­լի է: Նի­կոլն այս հայ­տա­րա­րու­թյամբ պարզ ցույց տվեց, որ ի­րա­կա­նու­թյու­նը հենց ԱԺ ամ­բիո­նից հնչեց­րած այն հայ­տա­րա­րու­թյունն էր, թե՝ «ստո­րագ­րե­լու եմ», ո­րից եր­կու ժամ հե­տո հրա­ժար­վեց: Ա­վե­լի կոնկ­րետ, ստո­րագ­րե­լու է «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ա­րեւմ­տյան տար­բե­րա­կը, ո­րով Հա­յաս­տա­նը վերջ­նա­կա­նա­պես է խաչ քա­շում Ար­ցա­խի վրա: Եվ դա այն դեպ­քում, երբ, հի­շեց­նենք, կա նա­եւ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ռու­սա­կան տար­բե­րա­կը, ո­րով, ըստ շրջա­նառ­վող գնա­հա­տում­նե­րի, Ար­ցա­խի հետ կապ­ված կա հստակ կետ, ո­րով կար­գա­վի­ճա­կի հար­ցը թողն­վում է ա­պա­գա­յին:

Ա­մեն դեպ­քում, որ «երկու օ­րից», Ժնե­ւում նա­խօ­րե­ին կա­յա­ցած Բայ­րա­մով-Միր­զո­յան հան­դիպ­ման հիմ­քում հենց ա­րեւմ­տյան մո­դե­լի «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիրն» է, պարզ հու­շում է նա­եւ հե­տե­ւյալ փաս­տը: Մինչ Բայ­րա­մո­վի հետ բա­նակ­ցե­լը՝ Միր­զո­յա­նը հան­դի­պեց Ե­ԱՀԿ Մինս­կի խմբի ԱՄՆ հա­մա­նա­խա­գահ, Կով­կա­սյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի հար­ցե­րով ա­վագ խորհր­դա­կան Ֆի­լիպ Ռի­քե­րի, Ե­ԱՀԿ Մինս­կի խմբի Ֆրան­սի­ա­յի հա­մա­նա­խա­գահ Բրիս Ռոք­ֆո­յի, Հա­րա­վա­յին Կով­կա­սի եւ Վրաս­տա­նում ճգնա­ժա­մի հար­ցե­րով ԵՄ հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Տոյ­վո Կլա­ա­րի հետ: Այ­սինքն, ե­թե ըն­դու­նենք, թե Շառլ Մի­շե­լին մի կողմ են դրել, որ «ոչ մե­կը գլխի չընկ­նի», եւ նրա փո­խա­րեն ա­ռա­ջին պլան են բե­րել Մինս­կի խմբին, ա­պա ո՞ւր է Ռու­սաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցի­չը: Ար­դյուն­քում, սա ար­դեն ոչ թե ՄԽ-ի, այլ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հո­վա­նու ներ­քո գոր­ծըն­թաց է ստաց­վում, իսկ ֆրան­սի­ա­կան հա­մա­նա­խա­գա­հին էլ մեյ­դան են բե­րել ՄԽ-ի միջ­նոր­դու­թյամբ բա­նակ­ցու­թյուն­նե­րի տպա­վո­րու­թյուն ստեղ­ծե­լու հա­մար:

Թե կոնկ­րետ ինչ են խո­սել Բայ­րա­մովն ու Միր­զո­յա­նը, ար­դեն ան­գամ ի­մաստ չու­նի փոր­ձել պաշ­տո­նա­կան խղճուկ հա­ղոր­դագ­րու­թյու­ննե­րից կռա­հել: Նի­կոլն ար­դեն ա­մեն բան ա­սել էր՝ «պաշ­տո­նա­պես կսկսեն ՀՀ-ի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի տեքս­տի քննար­կում­նե­րը»: Իսկ երբ տեքստ են քննար­կում, ա­պա, բնա­կա­նա­բար, հայտ­նի ու հա­մա­ձայ­նեց­ված են այն հիմ­նադ­րույթ­նե­րը, ո­րոնց շրջա­նակ­նե­րում էլ պետք է տեքստ պատ­րաս­տեն:

Այս հա­մա­տեքս­տում բան հաս­կա­նալ չի լի­նում նա­եւ հա­յաս­տա­նյան թիվ 1 ընդ­դի­մու­թյու­նից: Մի կող­մից, տար­բեր ընդ­դի­մա­դիր­ներ քա­նիցս նման գոր­ծար­քը հա­մա­րել են «Արցա­խի վա­ճառք»: Մյուս կող­մից, օ­րերս ընդդի­մու­թյան ա­ռաջ­նոդ Քո­չա­րյա­նի խոս­քում այն են­թա­տեքստն էր, որ ստո­րագ­րել-չստո­րագ­րելը Նի­կո­լի ո­րո­շե­լիքն է՝ հա­մա­պա­տաս­խան պա­տաս­խա­նատ­վու­թյամբ հան­դերձ: Ար­դյուն­քում, այն դեպ­քում, երբ ԱԺ-ում Նի­կո­լի հայ­տա­րա­րու­թյու­նը, թե՝ «ստո­րագ­րե­լու եմ», հան­րա­յին բուռն ռե­ակ­ցի­ա ա­ռաջ բե­րեց, սա­կայն հի­մա, երբ բա­ցա­հայտ խոս­վում է փաս­տաթղ­թի նա­խա­պատ­րաստ­ման մա­սին, թե­րեւս ընդ­դի­մու­թյան նման պա­սի­վու­թյու­նը զրո­յաց­նում է հան­րա­յին ռե­ակ­ցի­ա­յի ա­մեն մի փորձ: Իսկ դա Նի­կո­լի հա­մար «կա­նաչ լույս» է ստո­րագ­րե­լու տար­բե­րա­կի հա­մար, բայց դեռ հարց է՝ դրա­նից նա գո՞հ է, հաշ­վի առ­նե­լով, որ ռու­սա­կան ռե­ակ­ցի­ան, ըստ ա­մե­նայ­նի, կլի­նի:

 

ԻՆՉ ՍՊԱ­ՍԵԼ ՄՈՍԿ­ՎԱ­ՅԻՑ

Այս­պես, ընդ­հա­նուր խա­ղը կար­ծես թե սա է: Սեպ­տեմ­բե­րի կե­սե­րին կռիվ են սար­քում՝ Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյա­նը հեր­թա­կան պա­տե­րազ­մով վա­խեց­նե­լու հա­մար, հե­տո Հա­յաս­տա­նում ՌԴ-ին եւ ՀԱՊԿ-ին վար­կա­բե­կե­լու եւ ա­մե­րի­կա­ցի­նե­րին գո­վեր­գե­լու է­ժա­նա­գին ար­շավ են կազ­մա­կեր­պում ու դրան հա­ջոր­դած մի քա­նի հա­մե­մա­տա­բար մանր խա­ղե­րից հե­տո վա­զում են ա­մե­րի­կյան պատ­վե­րով «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գի­րը» ստո­րագ­րե­լու ուղ­ղու­թյամբ:

Նա­եւ նկա­տենք. սա ար­դեն մի­այն Ար­ցախն Ադր­բե­ջա­նի մաս ճա­նա­չե­լու փորձ չէ, ին­չը, հի­շեց­նենք, ան­ցած ա­վե­լի քան 100 տա­րի­նե­րին չի ա­րել հա­յաս­տա­նյան եւ ոչ մի իշ­խա­նու­թյուն: Սա ար­դեն դառ­նում է հստակ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քո­րո­շում՝ Ռու­սաս­տա­նից դե­պի ԱՄՆ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րի ուղ­ղոր­դում: Այլ հարց է՝ կստաց­վի՞, թե՝ ոչ:

Թե ինչ է Ա­լի­ե­ւը շա­հե­լու այն բա­նից, որ իր ներ­կա «լե­գի­տի­մու­թյամբ» Նի­կոլն ինչ-որ բան կստո­րագ­րի՝ ու­նե­նա­լով մի­այն այն­պի­սի ան­փա­ռու­նակ կեր­պա­րի ա­ջակցու­թյու­նը, ինչ­պի­սին է ար­դեն բա­ցա­հայտ կա­պի­տու­լյա­ն­տի վե­րած­ված ԼՏՊ-ն, դժվար է ա­սել: Հաշ­վի առ­նե­լով, որ ե­թե ան­գամ Նի­կո­լը ստո­րագ­րու­թյուն դնի մի փաս­տաթղ­թի տակ, ո­րը են­թադ­րում է Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում ճա­նա­չել, դա ա­մե­նե­ւին էլ դեռ չի նշա­նա­կում, որ ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյուն աս­վա­ծը դրա­նով վե­րա­նում է: Այս­տեղ ա­մե­նագլ­խա­վոր հան­գա­մանքն այն է, որ Ար­ցա­խի բնակ­չու­թյունն այդ­պես էլ չի ըն­դու­նում Ադր­բե­ջա­նի կազ­մում գտնվե­լու եւ ո­րե­ւէ տար­բե­րակ, եւ այդ դիր­քո­րոշ­ման թի­կուն­քին կանգ­նած է ոչ թե նի­կո­լյան վար­չա­խում­բը, այլ՝ ռու­սա­կան բա­նա­կը: Իսկ ՌԴ-ի պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շումն այն է, որ նախ՝ իր բա­նա­կը պաշտ­պա­նում է մի ամ­բողջ ժո­ղովր­դի, եւ երկ­րոր­դը, որ հա­կա­մար­տու­թյունն ա­մե­նե­ւին էլ լուծ­ված չէ:

Ընդ ո­րում, ե­թե Նի­կոլը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նման փաս­տա­թուղթ ստո­րագ­րի, ա­պա դա մի­այն Մոսկ­վա­յի հա­մար հա­վե­լյալ խթան կդառ­նա՝ ոչ մի դեպ­քում Ար­ցա­խից, ա­սենք նա­եւ Հա­յաս­տա­նից իր ռազ­մա­կան կոն­տին­գեն­տը չհա­նել: Ի­մա­ստը դժվար չէ հաս­կա­նալ. ե­թե խա­ղը վա­րում են ա­մե­րի­կա­ցի­նե­րը, ո­րոնց խնդի­րը ոչ թե Ար­ցախն է, կամ նույ­նիսկ Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը, այլ այդ տա­րածք­նե­րը վե­րահս­կո­ղու­թյան տակ առ­նելն ու ՌԴ-ին այս ուղ­ղու­թյամբ Ի­րա­նից կտրե­լը, ա­պա Մոսկ­վա­յին այլ բան չի մնում, քան «ատամ­նե­րով» իր դիր­քե­րը պա­հե­լ: Ընդ ո­րում, դրա ա­նա­լո­գը ռուս­ներն ու­նեն, Մերձդ­նեստ­րը, որ­տեղ եւս բա­նա­կը գտնվե­լով անկ­լա­վա­յին վի­ճա­կում, կա­տա­րում է իր գոր­ծա­ռույ­թը: Չնա­յած, Ար­ցա­խում գտնվող ռու­սա­կան ու­ժերն ա­վե­լի բա­րեն­պաստ վի­ճա­կում են: Այ­սինքն, ե­թե հան­կարծ Մոլ­դո­վան ո­րո­շի գրո­հել Մերձդ­նեստ­րը, ռուս­նե­րը կա­րող են մի­այն հույ­սը դնել ի­րենց ուժերի օ­դա­յին օ­ժան­դա­կու­թյան վրա: Ար­ցա­խի պա­րա­գա­յում, ե­թե Ա­լի­ե­ւը ո­րո­շի գրո­հել, ա­պա մի­ան­գա­մից Ադր­բե­ջանն է դառ­նում ու­ղիղ Ռու­սաս­տա­նից հա­կա­հար­վա­ծի օ­բյեկտ:

Ա­սենք, այդ դիր­քե­րը ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյան տակ պա­հե­լու լրջա­գույն մո­տի­վա­ցի­ա ու­նի նա­եւ Ի­րա­նը, որն ա­մե­րի­կյան նշված սցե­նա­րի աշ­խա­տե­լու դեպ­քում մի­ան­գա­մից վե­րած­վե­լու է ռազ­մա­կան թի­րա­խի, եւ դա Թեհ­րա­նում շատ լավ են գի­տակ­ցում:

Ար­դյուն­քում, թե ինչ են ակն­կա­լում ա­մե­րի­կա­ցի­նե­րը՝ սար­քե­լով այս խա­ղը, դժվար է ա­սել: Մի­գու­ցե ա­մեն բան այն հաշ­վար­կով է, որ կկա­րո­ղա­նան Ար­ցա­խում եւս տրա­մադ­րու­թյուն­նե՞ր փո­խել. հա­մե­նայն­դեպս, պա­տա­հա­կան չէ, որ Ար­ցա­խի ԱԳ նա­խա­րար կոչ­վող Դա­վիթ Բա­բա­յանն ա­միս­նե­րով ԱՄՆ-ում չգի­տես ին­չե­րով է զբաղ­ված: Սա­կայն խնդիրն այն է, որ Բա­բա­յա­նով կամ նույ­նիսկ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նով չէ, որ ո­րոշ­վում է Ար­ցա­խի կողմ­նո­րոշ­ման հար­ցը: Դրսի հա­յաց­քով նրանք ըն­դա­մե­նը չճա­նաչ­ված հան­րա­պե­տու­թյան ինչ-որ ինք­նահռ­չակ պաշ­տո­նյա­ներ են, եւ ա­մե­նա­ծայ­րա­հեղ դեպ­քում ռուս­նե­րը պար­զա­պես նրանց խոս­քը կհա­մա­րեն շար­քա­յին քա­ղա­քա­ցու անձ­նա­կան կար­ծիք:

ՈՐ­ՊԵՍ ՎԵՐ­ՋԱ­ԲԱՆ

Չնա­յած՝ Ա­լի­ե­ւը մա­նեւ­րե­լու բա­վա­րար տեղ ու­նի: Նա հան­գիստ կա­րող է ստա­նալ Նի­կո­լի ստո­րագ­րու­թյու­նը եւ, ռուս­նե­րի հետ գոր­ծըն­թացն էլ չզրո­յաց­նե­լով՝ «Տես­նում եք, չեմ հար­ձակ­վում, ես ձեր կող­մից եմ» տե­սու­թյան շրջա­նակ­նե­րում: Բայց ա­հա Նի­կոլն այդ մա­նեւ­րա­կա­նու­թյու­նը չու­նի: Բանն այն է, որ ան­գամ փոր­ձա­գի­տա­կան մա­կար­դա­կով մատ­նանշ­վեց, որ Հա­յաս­տա­նի հա­մար նման ի­րա­վի­ճա­կում ան­հա­մե­մատ ա­վե­լի ձեռն­տու է ռու­սա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը»՝ Ար­ցա­խի հետ կապ­ված հա­տուկ դրույ­թով հան­դերձ: Եվ ե­թե Նի­կո­լը գնա ոչ ձեռն­տու ուղ­ղու­թյամբ, ա­պա հե­տա­գա­յում, ի տար­բե­րու­թյուն Ա­լի­ե­ւի, ո­րե­ւէ ար­դա­րա­ցում չի ու­նե­նա­լու. Մոսկ­վան դա կըն­կա­լի՝ որ­պես Ա­րեւ­մուտ­քի օգ­տին հստակ քայլ: Ար­դյուն­քում, ստո­րագ­րե­լու հար­ցում ներ­հա­յաս­տա­նյան հան­րա­յին ար­գե­լա­կու­մը Նի­կո­լը կա­րող էր օգ­տա­գոր­ծել, սա­կայն դրա դեմն էլ ԼՏՊ-ն ա­ռաջ, ու հաս­կա­նա­լի է, թե ինչ հրա­հան­գով:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում