Միակ հույսն այն է, որ Ռուսաստանը Ուկրաինայում հարցերը հիմնականում լուծելուց հետո կսկսի զբաղվել նաև Հայաստանով

Վերլուծություն
Տիգրան Մարտիրոսյանը գրում է.
 
Առկա իրավիճակի ևս մեկ կարևոր պատճառի մասին:
Ընդհանուր առմամբ հայկական ներքին ընդդիմությունից էլ սպասելու բան չունեմ:
Փաստորեն նրանք ներքուստ նեխած են ու ընդունակ չեն իրենց այդ գոյավիճակի վտանգավորությունն ընկալելու:
Միակ հույսն այն է, որ Ռուսաստանը Ուկրաինայում հարցերը հիմնականում լուծելուց հետո կսկսի զբաղվել նաև Հայաստանով:
Սակայն ոչ մի երաշխիք չկա:
Հայաստանում այս 6 տարիների ընթացքում, սկսած 2016 թվականից, ում ասացի եկեք զբաղվենք ժողովրդի գիտակցության պաշտպանությամբ, ուղղորդմամբ, ասացին «դա հետո, ավելի կարևոր գործեր կան»:
Որովհետև չափազանց տգետ են ու կարևորն անկարևորից չեն տարբեում:
Դա է ամենացավալին:
Վերևների ծայրահեղ տգիտությունն ու տհասությունը:
Ներքևները լինելով անգամ ամենատգետը, մեծ ոգևորությամբ կքայլեն այն ճանապարհով, որը քարոզում են վերևները:
Սակայն եթե վերևներն են տհաս ու տգետ, այդ ճանապարհը կդառնա լաբիրինթոս առանց ելքի:
Հիմա Հայաստանում վիճակը հենց այդպիսին է:
Վերևների ծայրահեղ տգիտության ու տհասության շնորհիվ ստեղծվել է անելանելի լաբիրինթոս, որի փակուղիներում անորոշության մեջ վազվզում են մոլորված հայերը:
Ինչու՞ եմ տհասությունը հատկապես շեշտում:
Որովհետև տգիտությունը կարելի է գիտելիքի շնորհիվ հաղթահարել:
Սակայնն եթե առկա է հոգեբարոյական տհասություն, գիտելիք ձեռք բերելու ցանկություն անգամ չի առաջանա:
Ինչպես նաև սեփական սխալներն ընդունելու համարձակություն, սեփական պատասխանատվությունը գիտակցելու ընդունակություն:
Վերևների հոգեբարոյական տհասությունն անհամեմատ ավելի ծանր հանգամանք է, քան պարզապես գիտելիքի պակասը:
Հենց դա է սեփական կույր էշը քշելն ավելի կարևոր դարձնում, քան համագործակցությունն ու միավորումը, գլխավոր նպատակներին հասնելու համար արդյունավետ համագործակցությունը:
Հենց դա է ստիպում վերևներին ծիծաղելի համառությամբ մեղքը ժողովրդի վրա գցել, ժողովրդին անորակ հայտարարել, սեփական անորակությունը վերջապես գիտակցելու փոխարեն:
Քանի վերևներում այդ նեխած ճահիճն է, Հայաստանի վիճակը կարող էմիայն վատանալ:
Քանի դեռ չկա վերևների տհասության պատճառների վերլուծություն, դրանց դեմ կազմակերպված պայքար, անդունդ գլորվելը շարունակվելու է:
Իսկ որ՞ն է այդ տհասության գլխավոր պատճառը:
Եսակենտրոն աշխարահայացքի բացարձակ գերիշխաննությունը:
Դա է ստիպում, որ «կրթված» մարդը անխուսափելիորեն դառնա իր ագահության ու գոռոզության խղճուկ ստրուկն ու կյանքը նվիրի այդ արատներին ծառայելուն, անկախ նրանից, թե ինչ ճոռոմախոսությամբ է զբաղվում, ինչ մասնագիտություն կամ էլ աշխատանքի փորձ ունի:
Մարդու հասունությունը հնարավոր է դառնում ոչ թե ստացած տեղեկությունների, մասնագիտության, պաշտոնի կամ գիտական կոչումի շննորհիվ, այլ ինքնաճանաչման ու կյանքի իմաստավորման գործում հասած արդյունքների շնորհիվ:
Իսկ եսակենտրուն աշխարահայացքը խստիվ արգելում է իսկական ինքնաճանաչումն ու իմաստավորումը, որպես եսակենտրոնության գլխավոր սպառնալլիքներ:
Այսսինքն արգելում է մարդու հասունացումը:
Առանց այդ հանգույցի լուծման հայկական իրավիճակից ելքը կարելի է գտնել միմիայն Ռուսաստանի օգնությամբ, նրա ջանքերի շնորհիվ:
Ու դա կլինի միայն ժամանակավոր ելք:
Ներսից նեխած կորիզը ծառ չի դառնա:
Նեխած վերնախավ ունեցող ազգը չի կարող ամուր ոտքի կանգնել:
Ժողովրդին մեղադրող վերնախավը չի կարող ժողովրդի համար որևէ հզոր ծրագիր ստեղծել ու իրագոիրծել:
Որովհետ. այն նմանվում է ուղեղի, որը մեղադրում է ոտքերին սխալ ճանապարհ ընտրելու համար:
Փոխանակ ըմբռնի իր պատասխանատվությունը ճանապարհի ընտրության համար:
Միակ սփոփիչ հանգամանքն այն է, որ դա բոլորովին էլ հայկական առանձնահատկություն չէ:
Եվրոմիության գրեթե բոլոր պետությունները, ԱՄՆ, Կանադան և բազմաթիվ այլ երկրներ այս պահին տառապում են հենց այդ նույն ախտով՝ վերնախավի հոգեբարոյական տհասությամբ:
Ու այսպես կոչված «զարգացած» պետություններն անդունդը գլորվելու գործում Հայաստանից շատ ավելի մեծ արագություն են հավաքել ու հասել են շատ ավելի մեծ խորության, ընդհուպ մոտենալով անվերադառնալի ինքնակործանմանը:
Այնպես որ առաջիկա պայքարը հոգեբարոյական հասունացման հնարավորության ստեղծման համար, ազգի հոգեբարոյական վերածննդի համար, տևելու է երկար տասնամյակներ:
Դա էլ արԺէ գիտկացել ու լցվել համբերությամբ, համառությամբ:
Հաջորդ հազարամյակների լիարժեք գոյության համար հաջորդ տասնամյակների պայքարն ամենակարևորն է լինելու:
Վաղ թե ուշ ի հայտ կգան այն անհատները, որոնք ընդունակ են եսակենտրուն աշխարահայացքի հզոր պատնեշը հաղթահարել ու բացել իսկական ինքնաճանաչման ու իմաստավորման լուսավոր ճանապարհը:
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում