Հայաստան ներկրվող ցեմենտի համար պետական տուրքը սահմանվել է 2 հազար դրամ

Տնտեսություն

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ազգային ժողովի պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Հովիկ Աղազարյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր գործող 14 հազար դրամ պետական տուրքը նվազեցնել՝ դարձնելով 2000 դրամ,  իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար կիրառվող 2 հազար դրամ տուրքն առհասարակ հանել, նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է 64 կողմ ձայներով:

Ավելի վաղ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել էր, որ մինչև երկրորդ ընթերցում նախատեսվում էր ուսումնասիրել շուկան, տեսնել, թե գներն ինչպես են փոփոխվում՝ հարկ լինելու դեպքում տուրքի չափը վերանայելու պայմանով: Այսպիսով, երկրորդ ընթերցման փուլում որոշում է կայացվել տուրքն էլ ավելի իջեցնելու՝ ներկրվող ցեմենտի համար տուրքը սահմանել 2 հազար դրամ:

Բաբկեն Թունյանի խոսքով՝ 2019 թվականին տեղական արտադրողին պաշտպանելու նպատակով ներդրվել է ներկրման տուրքի չափ, մրցակցությանը դիմանալու, չսնանկանալու համար, սակայն այժմ, անգամ առանց տուրքի, ներկրվող ցեմենտը շատ ավելի բարձր ինքնարժեք ունի, քան տեղականը, որն էլ առաջացրել է ցեմենտի պակասուրդ. կառուցապատողները կանգնած են լուրջ խնդրի առջև: Օրենքն ուժի մեջ է մտնելու հրապարակման հաջորդ օրը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում