Անկախ պատգամավոր դառնալու որոշումս կայացրել եմ որոշակի հանգամանքների հանրագումարի արդյունքում. ԱՀ ԱԺ պատգամավորը փակագծեր է բացում

Հանդիպում
Քաղաքական պայքարը շարունակելու եմ որպես անկախ պատգամավոր ի շահս Արցախի Հանրապետության՝ լիարժեքորեն իրացնելով սահմանադրական իրավունքս։
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» կուսակցության անդամներին և համակիրներին ցանկանում եմ տոկունություն և բեղուն աշխատանք: Նախօրեին նման հրապարակմամբ  հանդես է եկել ԱՀ ԱԺ պատգամավոր ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
Ինչո՞վ է պայմանավորված անկախ պատգամավոր դառնալու պարոն Հովհաննիսյանի որոշումը, այս եւ խմբակցության պաշտոնական արձագանքի վերաբերյալ «Իրավունքը» խնդրեց մեկնաբանություն անձամբ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ, ով նկատեց.
-Անկախ պատգամավոր դառնալու որոշումս կայացրել եմ որոշակի հանգամանքների հանրագումարի արդյունքում ինչը պայմանավորված էր երկրի առջև ծառացած խնդիրներին լուծում տալու մարտավարության տարբերությունների ինչպես նաև որոշակի գործողությունների հետ վճռական անհամաձայնությամբ։
-Պարոն Հովհաննիսյան, դուրս եք եկել նաեւ «Արդարություն» կուսակցությունի՞ց։
- Այո, խմբակցությունից դուրս գալու պարագայում անտրամաբանական կլինի շարունակել մնալ կուսակցության շարքերում:
-«Արդարություն» կուսակցությունը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, հորդորելով Ձեզ` վայր դնել մանդատը: Սրա՞ն ինչպես կարձագանքեք։
-Հորդորը, կոչը նորմալ երևույթներ են, և բնական արձագանք առկա իրավիճակին։ Կուսակցությունը համամասնական ընտրակարգով մասնակցել է ընտրություններին երկրում գործող սահմանադրական նորմի համաձայն, և նույն սահմանադրությամբ պայմանավորված ես ինքս իրացնում եմ իմ սահմանադրական իրավունքը` այն է հետագա քաղաքական պատգամավորական գործունեությունս պատրաստվում եմ շարունակել որպես անկախ պատգամավոր։
 
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում