Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» պաշտոնական կայքը «Սասուոլոյի» դեմ Ա Սերիայի 9-րդ տուրի խաղից առաջ հրապարակում է արել, հատուկ ուշադրության արժանացնելով Հենրիխ Մխիթարյանին.
«Հենրիխ Մխիթարյանը Ա Սերիայում նորամուտը նշեց 2019 թվականի սեպտեմբերի 15-ին «Սասուոլոյի» դեմ խաղում: Իտալիայի առաջնության պատմության առաջին հայ ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավեց հանդիպման 22-րդ րոպեին՝ խփելով իր առաջին գոլը Ա Սեիայում»,- գրված է միլանյան գրանդի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ վերոհիշյալ խաղում Մխիթարյանը հանդես էր գալիս Հռոմի «Ռոմայի» կազմում: Հանդիպումն ավարտվել էր հռոմեական ակումբի հաղթանակով (4-2):
«Սասուոլո» - «Ինտեր» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:


