«ԿԱՆԹԵՂ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԻՆ

Մշակութային

5-րդ դարից ի վեր Հայ Առաքելական սուրբ եկեղեցին հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը նշում է Սուրբ Թարգմանչաց տոնը: Իսկ Հայաստանի գրողների միությունում տոնը նշանավորում է նաեւ «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ: «Իրավունքի» հետ զրույցում Հայաստանի գրողների միության անդամ, «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծուհի ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ասաց, որ ինչպես ամեն տարի, այս տարի եւս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ եւ հովանավորությամբ՝ տեղի կունենա գրական միջոցառում Օշականում:

— Այդ օրը մենք ծաղիկներ ենք խոնարհում Մեսրոպ Մաշտոցի` մեր առաջին թարգմանչի շիրմի առջեւ, որը ինչպես գիտենք, թարգմանել է Սուրբ գիրքը, որի առաջին տողերն են. «Ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Հետո կլինի «Կանթեղ» մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել է Հայաստանի գրողների միությունը: Այնուհետեւ կլինի մի փոքրիկ գինեձոն: Այդ ամենը տեղի է ունենալու Օշականի առաջնորդարանում:

— Տիկին Վարդանյան, ովքե՞ր են «Կանթեղ»-ում մրցանակների արժանանում:

— Մրցանակի են արժանանում օտար լեզուներից հայերեն թարգմանիչներ, ինչպես նաեւ հայ գրականությունն ուրիշ լեզուներով թարգմանողներն ու հանրահռչակողները:

Ի դեպ, նշենք, որ հոկտեմբերի 8-ին Թարգմանչաց տոնը մեծ համերգով կնշվի նաեւ Մոսկվայի Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի «Տապան» թանգարանում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում