ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՊԻՂԾ ԽՐԱԽՃԱՆՔԸ
ՎերլուծությունԵվ այսպես, նախօրեին կապիտուլյանտ ճիվաղը ԱԺ-ում հիսթերիկ «մենահամերգ» տվեց` հայտարարելով, որ Ռոբերտ Քոչարյանը Վարդան Օսկանյանի հետ, իսկ հետո` Սերժ Սարգսյանը Էդուարդ Նալբանդյանի հետ քանիցս ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում, և 2018-ին Սերժ Սարգսյանը սեղանին կապիտուլյացիայի փաստաթուղթ է թողել: Որ ինքն այլևս ճար չունի և գնում է «խաղաղության պայմանագիր» ստորագրելու, որ իրեն չի հետաքրքրում, թե ընդդիմությունն ինչքան փողոցային ակցիաներ կանի...
ԹՈՒՐՔԵՐՈՎ ԻՐԱՐ ԼԱՎ ԷԼ ԳՏԵԼ ԵՆ
Ինչպես իրավացիորեն նկատել է Արմեն Աշոտյանը, հողատուն Սերժ Սարգսյանի հնչեցրած «կապիտուլյանտ» բարեկիրթ եզրույթից ավելի է ընկնավորվում, քան Սյունիքում իր դեմքին նետած «ողջույն, բ...-ի տղա» բացականչություններից, և մոլագարի պես փնտրում է, թե ինչպես ազատվի իր ճակատին դաջված «կապիտուլյանտ» խարանից, այդ պատճառով փորձում է կապիտուլյացիան ուրիշների գրպանը գցել: Մի պահ «նախկիններին» որոշեց «հավաստի աղբյուրով» հավելել նաև ռուսներին, բայց հասկանալով, որ ռուս արջը, գեներալ Մանվելի ասած, իր «հետևին ձեռք կտա» և կրկին վերադարձավ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների տարբերակին: «Լույս» հիմնադրամի փորձագետ Դերենիկ Խաչատրյանը չի զլացել և հաշվել է, թե ըստ «հավաստի աղբյուրի», Ալիևը քանի անգամ չի ընդունել Արցախը որպես նվեր. «Այսինքն ըստ «հավաստի աղբյուրի», Արցախը 7 անգամ հանձնել են Ադրբեջանին, բայց նա մեծահոգաբար չի վերցրել: Այնուհետև եկավ թավշյա կտրիճը, չեղարկեց նախորդ 7 հանձնումը, ամեն ինչ զրոյից սկսեց, հայտարարեց «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» և 2020թ.-ին պատերազմով «չհանձնեց» Արցախի 80%֊ը: Հիմա էլ պատրաստվում է «չհանձնել» մնացած 20%֊ը: Փաստորեն Բաքվում աշխատում են «7 անգամ չափիր, մեկ` կտրիր» սկզբունքով. մինչև Հայաստանում իշխանության չեկավ թավշյա կտրիճը, իրենք դեռ չափում էին: Վերջում որ Հայաստանի հանձնումը հիմնավորի նախկինների կնքած Բաթումի պայմանագրով, չզարմանաք...»:
Հա, մեկ էլ խնդրեց ԱԺ մեծամասնության և «ժողովրդի» աջակցությունը: Դե, ուսապարկավոր ՔՊ-ականների դեպքում ամեն ինչ պարզ է` եթե մեկ օրում միաձայն քվեարկությամբ ընդունել են 50-ի կարգի օրենքներ, ապա նախանձից կկանաչեն բոլոր դիկտատորները` Հիտլերը, Ստալինը, Չաուշեսկուն, Քադաֆին: Ինչ վերաբերում է «ժողովրդին», ապա մարդը անասունից զանազանվում է հիշողությամբ, և ժեխը, որը չի հիշում, թե ով է հող ազատագրել և պահել, և ով հանձնել` հենց անասուն է, որ կա, ու լուսահոգի Արմեն Գրիգորյանը ինչ դրանց ասել է, դեռ մի բան էլ քիչ է ասել:
Իսկ թե ում հետ է նույն սեղանի շուրջ մեկտեղվել կապիտուլյանտը Պրահայում, Էդգար Ղազարյանը հրապարակել է «Մի նկարի պատմություն. հայ ժողովրդի բոլոր թշնամիները մի կադրում, մի սեղանի շուրջ: Նկարում ձախից աջ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան (հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն իրականացրած, Հայաստանի տարածքների վրա հիմնված պետության ղեկավար, ով Բաքվում 2020 թվականի դեկտեմբերին Իլհամ Ալիևի հետ ընդունել է 44-օրյա պատերազմի զորահանդեսը), Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, ով ստորագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարություն և մտադիր է Հայաստանը հանձնել Թուրքիայի և Ադրբեջանի տիրապետությանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան, ով հանդիսացել է Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ, իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն առաջին անգամ հայտնվել է հայ ժողովրդի ոտքերի տակ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, ով խախտելով Հայաստանի հետ ունեցած նախնական պայմանավորվածությունները, գործարքի է գնացել Իլհամ Ալիևի հետ և գաղտնի կերպով Ադրբեջանին է փոխանցել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին: Նշված պետություններից Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, իսկ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցված են` նշված միջադեպից հետո»:
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի նկարագրածը սրանց մայրենի թուրքերենում ունի շատ համապատասխան անուն` օղռաշխանա, որը նշանակում է ընդհանուր ընտանեկան հասարակաց տուն: Եվ պարզ է, որ եթե Նիկոլը չկանգնեցվի, ապա շուտով ամբողջ Հայաստանը կդառնա օղռաշխանա: Հա, հարգելի ընթերցող, կապիտուլյանտին հայհոյելու վրա հոգեկան ուժեր մի՛ ծախսիր, զի նիկոլը (գրվում է փոքրատառով) հենց ամենավիրավորական հայհոյանքն է: Պարզապես բոլոր ծանոթներիդ, ովքեր երբևէ աջակցել են կապիտուլյանտին, հիշեցրու, որ իրենք նիկոլազգի են կամ նիկոլի վաստակ...
«ՍԵՎ ԿԱՐԱՊՆԵՐԻ» ՍՊԱՍԵԼԻՍ
Եվ այսպես, մեր երկրի ողբերգության անունը նիկոլ է: Եթե չեղավ այդ խոչընդոտը, ապա ոտքի կանգնելը, վերականգնվելը, կորցրածը հետ բերելը անլուծելի խնդիր չէ: Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ 19-ամյա զինվոր Տիգրան Բաբիկյանը կրկնել է Ռոբերտ Աբաջյանի սխրանքը` նռնակով պայթեցնելով և՛ ինքն իրեն, և՛ բազում ասկյարների: Այսինքն` հերոսներ ունենք, արարողներ ունենք, և միակ ռեալ խոչընդոտը կապիտուլյանտն է: Պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իրավացիորեն նկատում է.
— Նիկոլի նպատակն է մարդկանց համոզել, որ հայը հաղթելու, պայքարելու, կռիվ հաղթելու շանս այլևս չունի:
Հասարակությանը համոզելու նրա նպատակն այն է, որպեսզի մի կողմից մարդիկ համակերպվեն արդեն եղած մարդկային և տարածքային կորուստների հետ, մյուս կողմից՝ համակերպվեն առաջիկայում սպասվող նոր ցավոտ լուծումներին:
«Լուծում» ասվածն, իհարկե, խիստ չափազանցություն է, ավելի հստակ ձևակերպումը՝ պետության անկումն է:
Թե ում վրա կբարդվեն տապալումները, կորուստները, արդեն էական էլ չէ: Խնդիրն այն է, որ հայրենիք ենք կորցնում:
Ես` որպես զինծառայողների հետ անընդհատ առնչվող մարդ, կարող եմ շատ վստահ ասել՝ մեր տղերքը չեն ընկճվել, մեր տղերքն ամուր կանգնած են և ունակ են իրենց վստահված սահմանը պահել ու ջարդել մինչև ատամները զինված ցանկացած թշնամու:
Շատ-շատերը չեն էլ պատկերացնում, թե իշխանության՝ զինված ուժերին հասցված հարվածներից ու տոտալ անտարբերությունից հետո, ինչպիսի ծանր հատվածներում, թշնամուց մետրերի հեռավորության վրա, ինչպիսի ծառայություն է տանում մեր զինծառայողը՝ պարտադիր ժամկետային ծառայողը, սպան, կամավորականը:
Մեր բոլոր խնդիրների հիմքում մեկ գործոն է՝ Նիկոլը:
Նիկոլն արդեն խնդիր է նաև իր թիմում, իր իշխանությունում, որովհետև դեպի անկմանը տանող գնացքում տեղավորել է բոլորին՝ մեծից փոքր ու պարտադրում է իր հետ գլորվել դեպի անդունդ:
Իսկ քաղաքագետ Աղասի Ենոքյանը մատնացույց է անում մի շատ տհաճ բան` որ կապիտուլյանտը կարողացել է ճարպկորեն լուծել իր և խունտայի իշխանավարման, հետևաբար` նաև ապրելու, հավերժացման հարցը. «Մի կրկեսային տրյուկով՝ սալտո կատարելով, Նիկոլը թռավ ռուսական ձիուկի վրայից եւ փափուկ նստեց արեւմտյան նժույգի թամբին, ու այժմ սլանում է առաջ»: Քաղաքագետի խոսքով` «Այժմ էլ դառնում է անփոխարինելի Արեւմուտքի համար: Հայաստանի ողջ ընդդիմադիր դաշտն այժմ պրոռուսական է... Մի քանի մարգինալ խմբակները՝ Ծռերը, Արամ Սարգսյանն ու Լեւոն Շիրինյանը զուտ նրա համար են, որ իրենց անհեթեթությամբ ընդգծեն Նիկոլի մենակությունն ու բացառիկությունը արեւմտամետ դաշտում: Ընդ որում, Նիկոլը մենակ է ոչ միայն իր քաղաքական ուժի շնորհիվ, այլեւ անձնապես, քանի որ նրա բացակայության դեպքում ոչ ոք լուրջ չի ընդունի ՔՊ-ին: Որեւէ իշխանափոխության դեպքում արդեն իսկ կարելի է կանխագուշակել Արեւմուտքի արձագանքը՝ նոր իշխանությունները լեգիտիմ չեն համարվի»:
Անելանելի վիճա՞կ... Քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանը գրել է, որ հարկ է հետևել դավաճանի ոչ թե խոսքերին, այլ գործերին, և պարաններով սպառազինված` հենց որ ստորագրի, ազգովի, առանց կուսակցական դրոշների, լցվել փողոցները և նրան կախաղան հանել: Թեև «նեմեզիսի» բոլոր եղանակները ազգային-ազատագրական պայքարի հարգի միջոցներ են, դրանք չեն աշխատի: Քանզի Նիկոլը դրանց բոլորին պատրաստ է, հոգ տարել է չեզոքացման մասին: Քաղաքական պայքարի ինստիտուցիոնալ որևէ միջոց նույնպես չի աշխատի, ինստիտուտներն արդեն ոչնչացված են:
Արմեն Աշոտյանն արձանագրում է. «Հայաստանում իրավիճակը ֆորս-մաժորային է, և մենք պետք է հույսներս դնենք «սև կարապների» վրա: Ինստիտուցիոնալ ընդդիմությունը Դիմադրության շարժման մեկնարկից աղաղակում էր վտանգների մասին: Նիկոլը գիտի` մեզ ուր է տանում, թե քաղաքական իրադարձային մասերն ինչպես կդասավորի, էական չէ. պետք է նրան հանենք, որպեսզի վերջնարդյունքը փոխվի»:
«Սև կարապներ»` հայտնի տեսություն է ռիսկերի մասին: Այն է` հայտնվում են իրավիճակներ, որոնք հնարավոր չէր նախօրոք հաշվարկել, բայց կատարվելուց հետո թվում են լրիվ օրինաչափ: Եվ նա, ով Հայաստանում կգեներացնի «սև կարապներ», նա էլ Նիկոլի հախից կգա: Ու նաև ելքեր կգտնի անելանելի թվացող վիճակներից: Կռահում եք, չէ՞ ով կարող է լինել...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ


