Ինչ է կատարվում Ռուսաստանում

Վերլուծություն

Այս­պի­սով, Հա­յաս­տա­նի շուրջ ծա­վալ­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=238328&l=am) եւս մեկ ան­գամ հիմ­նա­վո­րե­ցին, որ ա­մեն ինչ կախ­ված է ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի ըն­թաց­քից եւ վերջ­նար­դյուն­քից: Այդ տե­սան­կյու­նից փաստ է, որ թե­եւ ա­վարտ­վեց 4 մար­զը ՌԴ կազմ վերց­նե­լու գոր­ծըն­թա­ցը, սա­կայն ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կը, որն ար­դեն կա­րե­լի է ան­վա­նել ՆԱ­ՏՕ­ա­ուկ­րա­ի­նա­կան, այս պա­հին ­շա­րու­նա­կում է մի­ա­ժա­մա­նակ եր­կու հիմ­նա­կան ուղ­ղու­թյամբ հար­ձակ­վել, եւ դրան կա­րող է ա­վե­լա­նալ նա­եւ եր­րորդ ուղ­ղու­թյու­նը: Մյուս կող­մից էլ փաստ է նա­եւ, որ ռուս­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­ներն ա­վե­լի քան ան­հաս­կա­նա­լի են դառ­նում: Ի­հար­կե, կան ներ­քին կազ­մա­կերպ­չա­կան լուրջ հար­ցեր, կա 5-րդ շա­րա­սյուն եւ այլն:

Բայց սրա­նով հան­դերձ էլ շատ հար­ցեր մնում են ան­հաս­կա­նա­լի: Օ­րի­նակ, ՌԴ-ն, ինչ­պես հայտ­նի է, մաս­նա­կի զո­րա­հա­վաք է հայ­տա­րա­րել: Բայց դա ա­մե­նե­ւին էլ չի նշա­նա­կում, որ պետք է Ուկ­րա­ի­նա­յում ու­ժե­րի պա­կաս լի­ներ: Ռու­սաս­տանն ա­ռանց դրա էլ ու­նի աշ­խար­հի խո­շո­րա­գույն բա­նակ­նե­րից մե­կը, դեռ ԽՍՀՄ-ից մնա­ցած տաս­նյակ հա­զա­րա­վոր մի­ա­վոր­նե­րով զրա­հա­տեխ­նի­կա, զի­նամ­թերք: Դրան գու­մա­րած՝ նո­րա­գույն զին­տեխ­նի­կա, ո­րը մի քա­նի գլխով ա­վե­լի բարձր է, քան այն, որ ներ­կա­յումս տե­սա­նե­լի է ուկ­րա­ի­նա­կան ռազ­մա­ճա­կատ­նե­րում: Այ­սինքն, այն­պես չէ, որ ողջ հույ­սը պետք է մաս­նա­կի զո­րա­հա­վա­քը լի­ներ: Մինչ­դեռ ի­րո­ղու­թյունն այն է, որ ուկ­րա­ի­նա­կան ու­ժե­րը, օ­րի­նակ, Խեր­սո­նում, հար­ձակ­վում են մի քա­նի տաս­նյակ տան­կե­րով ու հան­գիստ ա­ռաջ են գա­լիս: Ընդ ո­րում, ե­թե դա մինչ վեր­ջին փո­փո­խու­թյուն­նե­րը հնա­րա­վոր էր բա­ցատ­րել ՀՌՕ-ի կար­գա­վի­ճա­կով, ա­պա դրա­նից հե­տո ան­բա­ցատ­րե­լի է: Դրանք ար­դեն ռու­սա­կան տա­րածք­ներ են, ռու­սա­կան բա­նա­կը հենց նրա հա­մար է, որ այդ տա­րածք­նե­րը պաշտ­պա­նի, սա­կայն ՆԱ­ՏՕ­ա­ուկ­րա­ի­նա­կան ու­ժե­րը դեռ հար­ձակ­վում են: Բա­ցատ­րել, թե ռու­սա­կան բա­նա­կը սպա­սում էր, որ պաշ­տո­նա­կան զոր­քե­րը խա­ղի մեջ մտնե­ին մի­այն այն բա­նից հե­տո, երբ օ­րեն­քի տա­ռով ա­վար­տին կհաս­ներ չորս մար­զը ՌԴ-ին մի­աց­նե­լու գոր­ծըն­թա­ցը, տե­ղին չէ. այդ գոր­ծըն­թացն ա­վարտ­ված է:

Ընդ ո­րում, այս­տեղ խնդիրը մի­այն ո­րոշ տա­րածք­ներ հանձ­նե­լը չէ, ո­րոնք միշտ էլ հնա­րա­վոր է հետ վերց­նել: Շատ ա­վե­լի լուրջ է այն, որ այդ­պի­սով ռու­սա­կան բա­նա­կը թու­լու­թյան ազ­դակ է հղում: Իսկ այդ դեպ­քում, մեր տա­րա­ծաշր­ջա­նի օ­րի­նա­կով, սկսած Էր­դո­ղա­նից, վեր­ջաց­րած Ա­լի­ե­ւով եւ Նի­կո­լով, բո­լո­րո­վին այլ խա­ղե­րի մեջ են սկսում մտնել:

Ա­մեն դեպ­քում, Մոսկ­վա­յում եւս կար­ծես թե պարզ հաս­կա­նում են, որ նման մո­տե­ցումն ար­դեն դառ­նում է շատ վտան­գա­վոր, եւ պետք է գալ բո­լո­րո­վին այլ կար­գի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի:

Մյուս կող­մից էլ, թե­եւ ա­մե­րի­կա­ցի­նե­րը փոր­ձում են բո­լոր կող­մե­րից գրո­հել ռուս­նե­րի վրա, սա­կայն մի­այն այն խնդի­րը, որ ար­դեն մեկ ամ­սից ընտ­րու­թյուն­ներ են, ո­րոնք շատ բան կա­րող են փո­խել, այդ բո­լոր հար­ձա­կում­նե­րին տա­լիս է գո­նե կաս­կա­ծե­լի ի­մաստ: Խո­շոր հաշ­վով, ինչ­քան էլ փոր­ձում են այս­պես բարձ­րաց­նել Բայ­դե­նի եւ դե­մոկ­րատ­նե­րի վար­կա­նի­շը, է­ֆեկ­տը դեռ հա­կա­ռակն է: Ա­ռա­վել եւս, որ ՌԴ-ն դեռ կոնկ­րետ քայ­լեր է կա­տա­րում, ո­րոնք պայ­թեց­նում են այդ բո­լոր ջան­քե­րը: Այդ թվում՝ նավ­թի հա­մաշ­խար­հա­յին ար­դյու­նա­հա­նու­մը օ­րա­կան 2 մի­լի­ոն բա­րե­լով նվա­զեց­նե­լու մա­սին Սա­ու­դյան Ա­րա­բի­ա­յի հետ՝ Օ­ՊԵԿ+ ո­րո­շու­մը Բայ­դե­նին կար­ծես իս­կա­կան նյար­դա­յին ցնցման հասց­րեց: Դեռ Թրամ­փի օ­րոք կու­տա­կած ա­մե­րի­կյան նավ­թի ռազ­մա­վա­րա­կան պա­շար­նե­րի մոտ կե­սը վա­ճա­ռե­ցին՝ ներ­քին գնե­րը մի փոքր կա­յու­նաց­նե­լու հա­մար, եւ ա­հա այս մի ո­րոշ­մամբ այդ ողջ աշ­խա­տան­քը ջուրն ըն­կավ: Այն էլ՝ հենց ընտ­րու­թյուն­նե­րի շե­մին:

Կարճ ա­սած, աշ­խար­հը մտել է ա­մե­նավճ­ռա­կան փուլ, որն այս ամս­վա ըն­թաց­քում կա­րող է դեռ շատ ա­նակն­կալ­ներ մա­տու­ցել: Բայց այն, որ ար­դեն հա­ջորդ ա­միս շատ բան կա­րող է գլխի­վայր շրջվել, դա էլ է սպա­սե­լի: Ու մի­գու­ցե ռու­սա­կան բա­նա­կը հենց այդ վճռա­կան պա­հի՞ն է սպա­սում. դեռ կտես­նենք:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում