Այսօր Վիգեն Ստեփանյանը կդառնար 70 տարեկան

Մշակութային

Այսօր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը կդառնար 70 տարեկան: Նա  խոր ցավով էր արձագանքում այն ամենին ինչ կատարվում էր Հայաստանում և Արցախում:

«Այդ անդունդը, որ գլորվում ենք բոլորս ավելի է խորանում և մենք դուրս ենք գալիս մեր իսկ դեմ»,-ասել է նա «Իրավունք TV»ի  վերջին հարցազրույցի ժամանակ:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է Երևանում: Նախնական կրթությունն ստացել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1969թ. ավարտել Երևանի Ա.Չեխովի անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ: 1973թ. ընդունվել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որն ավարտելուց հետո, միչև 1977թ. աշխատել է նույն թատրոնում` որպես դերասան: 1977-89թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: 1988-92թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: 1989թ. հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991թ. հիմք դարձավ «Մետրո» թատրոնի և մինչև 1994թ. եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը: 1994-2003թթ աշխատել է Լիբանանում: 2003թ. վերադարձել է Հայաստան և նորից ստանձնել «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: 2007թ. աշխատել է տարբեր թատրոններում` որպես հրավիրված դերասան և բեմադրիչ: 2007թ-ից աշխատել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, ուր ղեկավարել է ռեժիսորական կուրս: Խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել է մի շարք ներկայացումներ տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, խաղացել է ավելի քան 60 հեռուստատեսային բեմադրություններում: Նկարահանվել է «Երկունք» (1976թ.), «Հուսո աստղ» (1978թ.), «Երկնագույն առյուծ» (1979թ.), «Թռիչքը սկսվում է գետնից» (1980թ.), «Վերջին կիրակին» (1985թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.), «Թե ինչպես կատուն արհեստ սովորեց» (1986թ.), «Մեզանից երեքը» (1987թ.), «Խաչմերուկի դեղատունը» (1987թ.), «Շնչառություն» (1988թ.), «Ձայն բարբառոյ...» (1991թ.), «Վերջին կանգառը» (2005թ.), «Տաք երկիր և ցուրտ ամառ» (2009թ.), «Հրձիգ» (2012թ.), «Լեռնագնացները» (2013թ.), «Որսի կանոնները» (2014թ.), «Շնորհակալություն, հայրիկ» (2014թ.), «Տղաս, ո՞ւր է Եփրատը» (2015թ.), «Հրձիգ 3» (2016թ.) և այլ ֆիլմերում, «Կյանքի գինը» (2009թ.) և այլ հեռուստասերիալներում: Երեք տարի շարունակ եղել է «Երևան-Էրեբունի» տոնակատարության գլխավոր բեմադրիչը: Գրել և բեմականացրել է ավելի քան 10 պիես: Իր սցենարով նկարահանվել է երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմ: 2014թ. նշանակվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր: Պարգևատրվել է բազմաթիվ մրցանակներով, պատվոգրերով, շքանշաններով: 2008թ.արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2015թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Լավագույն դերասան», 2017թ.՝ ՀԹԳՄ ոսկե մեդալի: Մահացել է 2021թ. հունվարի 19-ին Երևանում:

Ստորև ներկայացնում ենք նրա վերջին հարցազրույցը:  

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում