«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Թշնամին ռմբակոծության ժամանակ Իշխանասարից 8000 գլուխ մանր եղջերավոր անասուն է հափշտակել. 17 ձի և բնակիչների մեքենաները. «Փաստինֆո»

Պատահար

ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Գորիս խոշորացված համայնքի բնակավայրերը մեծ վնասներ են կրել:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հայտնեց, որ թշնամու կրակոցների հետևանքով շուրջ 5 բնակելի տուն է վնասվել, 4-ը՝ Վերիշենում, 1-ը՝ Ակներում: Ուրբաթ օրվա դրությամբ՝ այդ բնակարանների տերերը փոխհատուցում ստացել են՝ մարզպետարանի միջոցով:

Լուրջ վնասներ են կրել Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ բնակավայրերի ֆերմերները:

Իշխանասարի հատվածից էլ մոտ 8000 գլուխ մանր եղջերավոր անասուն է հափշտակել թշնամին.

«Մեր ֆերմերները այդ հատվածում են հիմնականում արածեցնում, ռմբակոծության ժամանակ թշնամին հափշտակել է նրանց անասունները: Շարժական տնակներ են եղել նաև, որոնք ֆերմերների գիշերակացի համար են նախատեսված եղել, բայց պատերազմից հետո ստիպված հետ են քաշվել այդտեղից»,-ասաց Իրինա Յոլյանը:

Նրա հաղորդմամբ՝ բացի մանր եղջերավոր անասուններից՝ թշնամին հափշտակել է 17 ձի, ինչպես նաև ավտոմեքենաներ.

«Բոլոր վնասները ու կորուստները հաշվարկվել են, քարտեզագրվել են, ուղարկվել են կառավարություն և մարզպետարան, որպեսզի հնարավոր միջոցներ ձեռնարկվեն՝ վնասները փոխհատուցելու համար»-ասաց Յոլյանը:

Նկատենք, որ Հայաստանի դատախազաքննչական մարմիններն այս պահի դրությամբ անհետեւանք են թողել ադրբեջանցիների կողմից հայ գյուղացիների գույքի հափշտակության դեհքերը։ ՀՀ դատախազությունից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, թե հափշտակությունների վերաբերյալ տվյալներ չեն ստացել։

Ի դեպ, հափշտակությունների վերաբերյալ «Փաստինֆո»-ին ավելի վաղ հայտնել էր նաեւ Սյունիքի մարզպետի տեղակալը, բայց դատախազության համար տեղական ինքնակառավարման մարմինների հայտարարություններկ, փաստորեն, «տվյալներ» չեն։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան