Կասիլյասի համասեռամոլ լինելու մասին շոկային գրառումն ու Պույոլի ոչ պակաս շոկային մեկնաբանությունը
Սպորտ«Ռեալի» լեգենդ Իկեր Կասիլյասը, ով 2009 թվականին հարաբերություններ սկսկեց հաղորդավարուհի Սառա Կարբոներոյի հետ, այնուհետեւ 2016 թվականի մարտի 20-ին ամուսնացավ վերջինիս հետ, ապա 12 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվեց կնոջից, Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է որ միասեռական է.
«Ես նույնասեռական եմ։ Խնդրում եմ հարգել ինձ»։

Կասիլյասի շոկային գրառման մեկնաբանություններում էլ «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը գրել է․ «Եկել է ժամանակը, որպեսզի պատմենք մեր պատմությունը, Իկեր»։

