«Խաչատրյանն էկզոտիկ էր, հայ հանդիսատեսը՝ ջերմ». նիդերլանդացի ջութակահարուհու առաջին համերգը Երեւանում

Մշակութային

Երեւանյան միջազգային 14-րդ փառատոնի շրջանակում աշնանային Երեւանը դասական երաժշտության հնչյունների ներքո է, եւ հանդիսատեսը երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնարավորություն ունեցավ վայելելու նիդերլանդացի ջութակահարուհի Ռոզանը Ֆիլիպենսի կատարումը:

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը BRAVO.am-ի հետ զրույցում կարեւորեց Հայաստանի համար այս դժվար օրերին մշակութային նման իրադարձությունների կազմակերպումը, որոնք պետք է շարունակական լինեն. «Մենք հետագայում էլ կաջակցենք մշակութային ծրագրերին, քանի որ միմյանց հետ կենդանի շփումն ամենահզորներից մեկն է եւ նպաստում է երկրների միջեւ լավ հարաբերությունների ամրապնդմանը»։

Ռոզանը Ֆիլիպենսը կատարեց Յան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը: Առաջին անգամ Հայաստան ժամանած եւ հայ հանդիսատեսի առաջ ելույթ ունեցող ջութակահարու համար սա նոր հույզեր եւ տպավորություններ էր։ Ռոզանի հետ զրուցեցինք համերգից հետո։ Թեեւ փոքր-ինչ սպառված էր, բայց ասում է՝ երաժշտի համար ամենալավ զգացողություններն են։

Երեւանյան փառատոնի շրջանակում ելույթ ունենալու առաջարկը Ռոզանը ստացել է ճանաչված հայ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանից, երբ Կիպրոսում նրա հետ նվագել է երաժշտական այլ փառատոնի ընթացքում։

«Լսել էի Հայաստանի մասին. իմ ծնողները Երեւանում իրենց առաջին ռոմանտիկ ճամփորդությունն են անցկացրել։ Նաեւ ազգականներիցս մեկն է ազգությամբ հայ։ Ես առաջին անգամ եմ այս գեղեցիկ երկրում։ Ճիշտ է՝ շատ ժամանակ չեմ ունեցել տեսնելու Երեւանը, այս գիշեր էլ վերադառնալու եմ, սակայն հույս ունեմ նորից վերադառնալ Հայաստան եւ այն բացահայտել։ Շատ հավանեցի հայ հանդիսատեսին, նրանք շատ ջերմ էին»,- պատմում է Ռոզանը։


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ աշխատանքից նիդերլանդացի ջութակահարուհին նույնպես տպավորված է։ Ասում է՝ մթնոլորտը ջերմ էր եւ էմոցիոնալ. «Շատ եմ հավանել նվագախմբի հետ աշխատանքը, հաճելի մարդիկ էին։ Սիբելիուսի գործերն ամեն մարդ չէ, որ կարողանում է ընկալել։ Ես պարուրված էի հույզերով եւ ինձ համար շատ հաճելի եւ դուրեկան էր աշխատանքը»։ Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին Ռոզանը դեռ չի հասցրել ծանոթանալ։ Միայն Խաչատրյան է նվագել, էկզոտիկ փորձառություն է եղել. «Շատ հետաքրքիր էր Խաչատրյան նվագելը։ Հայ մյուս կոմպոզիտորներին դեռ պետք է բացահայտեմ եւ ավելի շատ ջանք կգործադրեմ դրա համար»։

Նշում է՝ տարեցտարի կատարելագործում է ջութակահարի իր հմտությունները, երաժշտության հետ կապն էլ ավելի է ամրանում։ Այդ ճանապարհին հույս ունի դեռ շատ բացահայտումներ անել, որից անմասն չի մնա հայկական երաժշտությունը։

https://bravo.am/news/76835

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում