Ում կցանկանար «Մանկական Եվրատեսիլի» բեմում տեսնել Բեդրոս Կիրկորովը

Մշակութային

«Իրավունքի» հետ զրույցում ՌԴ վաստակավոր արտիստ ԲԵԴՐՈՍ ԿԻՐԿՈՐՈՎՆ անդրադարձել է իր հոբելյանական համերգին, Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլին» եւ Հայաստանում ստեղծված իրավիճակին:

Նոյեմբերի 25-ին տեղի է ունենալու Ձեր 90-ամյակին նվիրված համերգը: Կմանրամասնե՞ք, թե ինչ է սպասվում:

— Մինչեւ չգա նոյեմբեր ամիսը, ոչինչ չեմ կարող ասել: Միայն կասեմ, որ կայանալիք համերգը միջազգային է: Մասնակցելու են իմ ընկերները՝ Իտալիայից, Ֆրանսիայից, Հայաստանից, Մոլդովայից, Բուլղարիայից, Ղրղզստանից: Մնացած տեղեկությունները կասեմ նոյեմբեր ամսին:

Պարոն Կիրկորով, իսկ ռուսաստանյան աստղեր մասնակցելո՞ւ են:

— Իհարկե, ռուսական աստղերից մասնակցելու են Լեւ Լեւչենկոն, Ալսուն, Զառան, Անիտա Ցոյը: Մոլդովայից այն աղջիկը, որը «Եվրատեսիլի» մրցույթին զբաղեցրեց երկրորդ տեղը, Բուլղարիայից` Իվայլո Ֆիլիպովը: Նա սովորել է այստեղ: Մենք իրեն գիտենք դեռ 6 տարեկանից: Ավարտել է Գնեսինը եւ հիմա երաժշտության ուսուցիչ է: Լավ տղա է: Մենք հպարտանում ենք նրա հաջողություններով, քանի որ մենք ենք նրան Բուլղարիայից բերել, օգնել նրա մայրիկին աշխատանքի տեղավորման հարցում: Բուլղարացի գործարարը նրան աշխատանք, ավտոմեքենա տվեց: Նա տղային երաժշտական դպրոց ընդունեց: Այնպես որ, մենք մեր գործն արել ենք: Մնում է, որ ինքը հավաքի իր հաջողության պտուղները:

Այս տարի դեկտեմբերի 11-ին Հայաստանում անցկացվելու է «Մանկական Եվրատեսիլ 2022» հոբելյանական 20-րդ մրցույթը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ի դեպ, Վլադիմիր Արզումանյանն առաջիններից էր, որին Ֆիլիպը, երբ տեսավ, ասաց, որ այդ տղան առաջ կգնա: Նա կգնա «Եվրատեսիլ» եւ կբերի այն Հայաստան: Եվ այդպես էլ եղավ: Վլադիմիր Արզումանյանը դարձավ «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթողը, որն այդ մրցույթը բերեց Հայաստան:

Իսկ Դուք ո՞ւմ կցանկանայիք տեսնել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բեմում, եթե լիներ մասնակցելու հնարավորություն:

— Ես ինձ հետ կբերեի շատ լավ, տաղանդավոր տղայի` Դանիլ Խաչատուրովին: Նա բարեկամության զավակն է: Դանիլի մայրը ուկրաինացի է, իսկ հայրը` հայ: Ապրում են Սամարայում: Այդ տղան ապագա Անդրեա Բոչելլին է: Ի դեպ, նա նույնպես մասնակցելու է իմ հոբելյանական համերգին:

Այսօր Հայաստանը պառակտված է: Դուք երբ հետեւում եք հայկական լրահոսին, ի՞նչ կարծիք եք կազմում ներկա իրավիճակի վերաբերյալ:

— Հայերը միշտ ապրել են համերաշխ, բայց նրանց միջից եղել են մարդիկ, որոնք իրենց սխալ են պահել: Մեր երկրորդ պատերազմը սխալ էր: Ով էր առաջինը սկսել, ես չգիտեմ: Իհարկե, ադրբեջանցիները սադրիչներ են, թաքնվում են թուրքական դրոշի հետեւում, բայց ես այդպես էլ չհասկացա, թե ինչու էր Փաշինյանը Ղարաբաղը համարում անօրինական պետություն: Որպես հայ՝ նա պետք է պաշտպաներ, զենք տար կռվող տղաներին: Տղաները գրեթե անզեն էին կռվում: Ցավալի փաստ է, որ մինչեւ հիմա մենք գերիներ ունենք  Ադրբեջանում...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում