ՆԻԿՈԼԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԵՎՐԱԺՊԻՏԸ»

Վերլուծություն

«Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը պետք է կնքեն կա­յուն խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր: Այդ կա­յուն խա­ղա­ղու­թյան ճա­նա­պար­հին... հա­մա­ձայ­նու­թյան են ե­կել 5 սկզբունք­նե­րի շուրջ»,- հայ­տա­րա­րել է Չա­վու­շօղ­լուն Պրա­հա­յի խայ­տա­ռակ հան­դիպ­ման ար­դյուն­քում ու նա­և սաս­տել թրքա­լեզ Նի­կո­լին,- «Հայ-թուր­քա­կան կար­գա­վո­րու­մը հայ-ադրե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցից ամ­բող­ջու­թյամբ ան­կախ հա­մա­րե­լը խա­բու­սիկ կլի­նի, և այ­պի­սի բան լի­նել չի կա­րող: Մենք, ան­շուշտ, միշտ Ադր­բե­ջա­նի հետ հա­մա­ձայ­նեց­ված ենք գոր­ծում»:

Ա­ՂԵ­ՏԻՑ 5 ՊԱ­ԿԱՍ

Ա­սել կու­զե` կա­պի­տու­լյան­տը հա­մա­ձայն­ել է թրքե­րի ա­ռա­ջադ­րած բո­լոր պա­հանջ­նե­րին, այդ թվում` «Զան­գե­զու­րի մի­ջանց­քին»: Դե, ա­մե­նօ­րյա կրա­կոց­ներն էլ Սյու­նի­քում, ո­րոնք Ադր­բե­ջա­նի ՊՆ-ն ար­դեն օ­րական եր­կու ան­գամ բար­դում է հայ­կա­կան կող­մի վրա, ոչ այլ ինչ է, քան մշտա­կան սպառ­նա­լիք` ցան­կա­ցած պա­հի ներ­խու­ժել և զեն­քի ու­ժով հաս­տա­տել չա­րա­բաս­տիկ «մի­ջանց­քը»:

«Շատ ի­րո­ղու­թյուն­ներ պայ­մա­նա­վոր­ված են ՌԴ-Արև­մուտք՝ Ուկ­րա­ի­նա­յում պրոք­սի պա­տե­րազ­մի ել­քով ու պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րով: Ադր­բե­ջանն ա­մեն ա­ռիթ գոր­ծա­ծե­լու է՝ հա­վե­լյալ ճնշման լծակ­ներ ձեռք բե­րե­լու, հայ­կա­կան ու հա­յաս­տա­նյան բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան մի­ջա­վայ­րը տա­պա­լե­լու, ռազ­մա­քա­ղա­քա­կան դի­վի­դենտ­ներ ձեռք բե­րե­լու հա­մար: Գոր­ծող վար­չախմ­բի խա­ղա­ղա­սի­րա­կան կեղծ օ­րա­կարգն ա­վե­լի շատ պատ­րանք է, թշվառ գո­ռո­զամ­տու­թյան ու անս­խա­լա­կա­նու­թյան հի­վանդ սինդ­րո­մի դրսև­ո­րում, քան ռե­ալ­պո­լի­տի­կի հաշ­վարկ: Ո­րև­է պա­րա­գա­յում, կանգ­նե­լու ենք պա­տե­րազ­մա­կան հեր­թա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի շե­մին»,- ա­սում է քա­ղա­քա­գետ, «Ջե­նե­սիս Ար­մե­նի­ա» ու­ղե­ղա­յին կենտ­րոն-հիմ­նադ­րա­մի տնօ­րեն Աբ­րա­համ Գաս­պա­րյա­նը: Նրա պնդմամբ` մի­ակ ել­քը հայ­կա­կան բա­նակ­ցա­յին կազ­մի, դի­վա­նա­գի­տա­կան խո­սույ­թի ու թե­զի­սա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան փո­փո­խու­թյունն է. «Պի­տի հաս­կա­նալ ու հաշ­վար­կել՝ նման ա­նե­լա­նե­լի ու անվ­տան­գա­յին ռե­էս­կա­լա­ցի­ա­յի պայ­ման­նե­րում Հա­յաս­տանն ինչ խնդիր է ու­զում լու­ծել: Պաշ­տո­նա­կան խո­սույ­թում շրջա­նա­ռու­թյան մեջ է դրվել հեր­թա­կան կա­պի­տու­լյա­ցի­ոն ու ոչ հա­յան­պաստ լու­ծու­մը՝ Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում, բայ­ցև ՀՀ 28.900 քկմ տա­րած­քի պահ­պա­նում: Սա ի սկզբա­նե տա­պալ­ված դիս­կուրս է, ո­րով­հե­տև Ադր­բե­ջա­նը չի սահ­մա­նա­փակ­վե­լու այդ­քա­նով ու ե­թե կոշտ և խե­լա­ցի ու­ժի՝ ռազ­մա­կան ու դի­վա­նա­գի­տա­կան հա­մակց­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րի չհան­դի­պի՝ մի­ջազ­գա­յին բա­րեն­պաստ ա­մե­նա­հար­մար պա­հին ներ­խու­ժե­լու է Հա­յաս­տան ու հա­վե­լյալ տա­րածք­ներ գրա­վի»:

Այ­սինքն, և դա գործ­նա­կա­նում աք­սի­ոմ է, ա­ղե­տից խու­սա­փե­լու ֎1 նա­խա­պայ­մա­նը գլխա­վոր բա­նակ­ցո­ղին փո­խելն է, նրա ծայ­րա­հեղ վտան­գա­վոր բա­նակ­ցա­յին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րից ձեր­բա­զատ­վելն է, և բնա­կա­նա­բար լրիվ այլ անձ պետք է լի­նի գե­րա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տար: Ընդ ո­րում, ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի ա­ռա­ջար­կած «հու­մա­նի­տար մի­ջանց­քով» և հե­տև­ա­բար` ՔՊ-ին բա­վա­րա­րող նոր վար­չա­պե­տով դա ա­նի­րա­գոր­ծե­լի ա­ռա­քե­լու­թյուն է: Խուն­տա­յի հա­մար ըն­դու­նե­լի դեմ­քե­րը` լի­նեն դա գոր­ծող փոխ­վար­չա­պետ­ներ Մհեր Գրի­գո­րյա­նը (ընդու­նե­լի է ռուս­նե­րի հա­մար) կամ Համ­բար­ձում Մա­թև­ո­սյա­նը (ընդու­նե­լի է Ա­րև­մուտ­քի հա­մար), ե­թե մի կողմ դնենք դա­վա­ճա­նու­թյունն ան­պատ­ժե­լի թող­նե­լու ա­վե­րիչ հե­տև­անք­նե­րը, է­լի չենք ա­զատ­վի բա­նա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի բե­ռից: Գու­մա­րած դրան` և՛ ան­մի­ջա­պես, և՛ ԼՏՊ-ի շուր­թե­րով կա­պի­տու­լյանտ հո­ղա­տուն ար­դեն հաս­կաց­նել տվեց, որ չի հա­վա­տում իր անձ­նա­կան անվ­տան­գու­թյան այդ­պի­սի ե­րաշ­խի­քի: Չի հա­վա­տում նա­և, որ «ռու­սա­կան տար­բե­րա­կով» կա­րող է այդ­պի­սի ե­րաշ­խիք­ներ ստա­նալ: Իսկ «հա­վաս­տի աղ­բյու­րով» ըն­տա­նե­կան աղ­բա­կայ­քում ներ­կայաց­վա­ծը, իբր ՌԴ-ն պար­տադ­րում է մի­ա­նալ մի­ու­թե­նա­կան պե­տու­թյա­նը կամ մտնել իր կազմ, թե­րևս սուտ­նի­կո­լա­կան հեր­թա­կան բլեֆն է: Ե­թե սե­ղա­նին այդ­պի­սի բան լի­ներ, նա «պա­րե­լով» հա­մա­ձայն կլի­ներ` պայ­մա­նով, որ ի­րեն կտան ցմահ իշ­խա­նա­վա­րում:

ԱՆՑՆ­ՑՈՒՄ ՉԻ ՍՏԱՑ­ՎԻ

Բլեֆ կամ կի­սաբ­լեֆ է և «հա­վաս­տի աղ­բյու­րի» պնդու­մը, թե ՌԴ-ն օգ­նել է Ա­լի­և­ին հաղ­թել, զենք չի տվել վճա­րու­մից հե­տո և ստի­պում է թուր­քե­րին մի­ջանցք նվի­րել, և այլն: Ե­թե ան­գամ հո­ռե­գույն կեր­պա­րով պատ­կե­րաց­նենք ՌԴ նա­խա­գա­հին, ա­պա հաս­տատ Պու­տի­նի հրա­մա­նով չէր, այլ հենց Նի­կո­լի, մար­տա­կան գե­նե­րալ­նե­րի փո­խա­րի­նու­մը պար­գև­ավ­ճար լա­փող ա­նի­մաստ կեն­դա­նի­նե­րով, հաս­տատ Պու­տի­նի հրա­մա­նագ­րով չէր ՊՆ և Ա­ԱԾ ղե­կա­վար­նե­րին ձեռ­նո­ցի պես փո­խե­լը, հաս­տատ Պու­տի­նի հրա­մա­նով չէր ՀՕՊ մի­ջոց­նե­րի փո­խա­րեն ա­ռանց հրթիռ­ներ օ­դա­նա­վեր և չկրա­կող մե­տա­ղա­ջար­դո­նի գնու­մը, հաս­տատ Պու­տի­նի հրա­մա­նով չէր պա­տե­րազ­մի եր­րորդ օ­րը մո­բի­լի­զա­ցի­ա­յի կանգ­նե­ցու­մը: Եվ կա­պի­տու­լյա­ցի­ա­յից հե­տո հաս­տատ Պու­տի­նի պատ­ճա­ռով չէր, որ սահ­մա­նագ­ծին ո­րև­է ամ­րու­թյուն չի կա­ռու­ցվել, դիր­քեր չեն կա­հա­վոր­վել: Եվ ընդ­հան­րա­պես թուր­քի կո­շի­կը լի­զող կա­պի­տու­լյան­տից լսել հա­վաս­տի­ա­ցում­ներ Հա­յաս­տա­նի սու­վե­րե­նու­թյու­նը ո­րև­է մե­կի ոտնձ­գու­թյու­նից պաշտ­պա­նե­լու մա­սին, պար­զա­պես ծի­ծա­ղե­լի է... Գե­րեզ­մա­նա­փորն ի­րեն դրել է կյան­քի պա­հա­պա­նի տեղ, խել­քին ա­շե­ցեք: Է­դո­ւարդ Շար­մա­զա­նովն ի­րա­վամբ նշում է, որ այն, ինչ ՀՀԿ-ն ա­սում էր հենց Թուր­քի­ա­յում, սրանք վա­խե­նում են ա­սել ան­գամ ԱԺ-ում. «Ինչու՞ եք «լցրել տակ­ներդ»: Դուք է­իք մեծ-մեծ հպարտ ու ինք­նիշ­խան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նից խո­սում, այ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան «տու­զի­կի» կար­գա­վի­ճակ էլ չու­նե­ցող­ներ: Մեր­ժե­ցիք ան­գամ Թուր­քի­ա­յում հա­յու­թյան շա­հե­րը պաշտ­պա­նող իշ­խա­նու­թյու­նը, փո­խա­րե­նը ստա­ցաք Հա­յաս­տա­նում թուրք-ադրբե­ջա­նա­կան շա­հե­րը սպա­սար­կող կա­պի­տու­լյանտ­նե­րի ռե­ժիմ»:

Եվ­րա­դի­տորդ­նե­րին էլ սահ­ման բե­րե­լը զրո պաշտ­պա­նու­թյուն է Ադր­բե­ջա­նի և Թուր­քի­ա­յի ոտնձ­գու­թյուն­նե­րից, ցայ­տուն օ­րի­նակ` նույ­նիսկ ՆԱ­ՏՕ-ի ան­դա­մու­թյու­նը Հու­նաս­տա­նին չի պաշտ­պա­նում Էր­դո­ղա­նի սպառ­նա­լիք­նե­րից, այլ պաշտ­պա­նում է բա­ցա­ռա­պես սե­փա­կան բա­նա­կը: Եվ­րո­պա­ցի­ներն էլ, թե­և հա­վե­սով դա­տա­պար­տում են Ադր­բե­ջա­նի ագ­րե­սի­ան և խա­վա­րի դա­րե­րի վար­քա­գի­ծը, բայց մտա­դիր չեն ադր­բե­ջա­նա­կան գա­զից հրա­ժար­վել: Ու դրա մա­սին ան­թա­քույց ա­սում են: Այն­պես որ, «եվրաժ­պի­տը» ի­րա­կա­նում լրիվ թուր­քա­կան է ստաց­վում: Հե­տո էլ կհայ­տա­րա­րեն` խեղճ Նի­կոլն ի՞նչ ա­ներ, ե­թե ան­գամ եվ­րո­պա­ցի դի­տորդ­նե­րի ներ­կա­յու­թյունն Ա­լի­և­ը բա­նի տեղ չդրեց և ներ­խու­ժեց...

Սա­կայն նույն եվ­րո­պա­ցի­նե­րը «հա­վե­սով» ող­ջու­նում են Նի­կո­լի «խա­ղա­ղա­սի­րա­կան» ջան­քե­րը: Նրանց ձեռն­տու է, որ Ար­ցա­խը հան­կարծ չխան­գա­րի է­ներ­գա­կիր­նե­րի, ապ­րանք­նե­րի ու ֆի­նանս­նե­րի շար­ժին Թուր­քա­կան աշ­խար­հի ու Եվ­րո­պա­յի մի­ջև: Ու այդ ա­ռու­մով «Զան­գե­զու­րի մի­ջանցքն» էլ է ձեռն­տու:

Իսկ Նի­կո­լին հե­ռաց­նե­լու հա­մար, ինչ­պես «5-րդ ա­լի­քին» տված հար­ցազ­րույ­ցում փաս­տեց Ար­մեն Ա­շո­տյա­նը, ան­գամ 100 հա­զար ցու­ցա­րար փո­ղոց հա­նե­լը բա­վա­րար չէ, և ընդ­հան­րա­պես ո­րև­է ինս­տի­տու­ցի­ո­նալ գոր­ծըն­թաց չի աշ­խա­տի, զի ինս­տի­տուտ­նե­րը քայ­քայ­ված են: ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հը շեշ­տեց մի­ակ աշ­խա­տո­ղը` «լավ ի­մաս­տով» ֆորս­մա­ժո­րը, «սև կա­րապ­նե­րը», ո­րոնք կան­խավ ան­հաշ­վար­կե­լի են: Ո­րով­հե­տև ե­թե հաշ­վար­կե­լի լի­նեն, դա ար­դեն ֆորս­մա­ժոր չէ: Մի­գու­ցե «անսպա­սե­լի» տե­ղա­շար­ժեր կա­պի­տու­լյան­տի թի­մի ներ­սում, մի­գու­ցե այլ սցե­նար­ներ: Հա­մե­նայն­դեպս, ազ­գա­յին ընտ­րա­խա­վը պետք է լու­ծի «սև կա­րապ­նե­րի» գե­նե­րաց­ման բար­դա­գույն խնդի­րը:

Հա, ու թե­րևս պա­տա­հա­կան չէ, որ «Իշխա­նու­թյուն» հռչա­կա­վոր ֆիլ­մի 2-րդ մա­սի պրե­մի­ե­րան լի­նե­լու է նո­յեմ­բե­րի 9-ին: Եվ պա­տա­հա­կան չէ, որ «մերժ­ված» նա­խա­գա­հը ֆիլ­մի սպոյ­լե­րում խո­սում է «լավ հաշ­վարկ­ված» մեկ հար­վա­ծի մա­սին:

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում