Եթե հրաման չկա, որ մեր գորգերը ցուցադրվեն, ուրեմն՝ անլուրջ խոսակցություններ են. Վարդան Ասծատրյան

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն ՎԱՐԴԱՆ ԱՍԾԱՏՐՅԱՆԻ հետ:

— Ի՞նչ ընթացք ստացավ Շուշիից Երեւան բերված գորգերի ճակատագիրը: Մեզ հետ զրույցում ասել էիք, որ սեպտեմբերին լինելու է ցուցադրություն, բայց այդպես էլ չեղավ:

— ԿԳՄՍ նախարարությունում  քննարկումները  երբ սկսվեցին, ասացին, որ մեր գորգերին տեղ են տալու: Սկզբից ասացին ԱԳՆ-ի նախկին շենքում տարածք կտան, հետո երկու ամսից զանգեցին, ասացին չի ստացվում  այն պատճառով, որ մասնավորի շենք է: Այնուհետեւ ասացին, որ Հայաստանի պատմության թանգարանում տեղ կտան, կլինի ցուցահանդես: Ու էլի գնացինք Պատմության թանգարան, որտեղ բավականին լավ տեղ կար: Բայց այնտեղ վերանորոգում էր գնում, եւ մեզ ասացին, որ կավարտվի հունիս-հուլիս ամիսներին, հետո էլ ասացին՝ սեպտեմբերին: Հետաքրքիրն այն է, որ Հայաստանի պատմության թանգարանի տնօրենն ինձ ասաց, որ մեր գորգերն այստեղ հինգ-վեց ամսով պետք է ցուցադրվեն: Անունը պետք է դնենք Արցախյան գորգերի ցուցադրություն, որ իրենց թանգարանի գորգերն էլ հետը ցուցադրվեն: Ես իրեն ասացի` այդ տեղը, որ ձեզ մոտ տալիս են, Շուշիի գորգերի թանգարանի՞ն են տալիս, նաեւ զանգեցի ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանին, հարցրի` որոշումն ինչպե՞ս է կայացվել: Նա ասում է, թե այդ տեղը ձեր համար է: Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանին ասում եմ` Դավիթ ջան, դուք ինձ այդպես եք ասում, հո ես չեմ ուզեցել գալ ձեզ մոտ, ինձ ձեր վերադասն է ասել, որ ձեր թանգարանում Շուշիի գորգերը պետք է ցուցադրվեն: Ու ինձ այնտեղից ասել են, որ սա մեր թանգարանի համար է լինելու: Դավիթ Պողոսյանն էլ ասաց, որ չի կարող երկու թանգարան մեկ թանգարանում լինի: Ասում եմ` ես համաձայն եմ, որ չի կարող այդպես լինել, բայց սա արտառոց վիճակ է: Մեր թանգարանի բնօրրանը չկա: Եթե Շուշին լիներ, այո` դուք ճիշտ եք: Այդ պատճառով էլ այդպիսի իրավիճակում ենք: Սա էլ հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունն է, եւ պետք է այդ հարցը լուծվի: Օրենքի պահանջ է:

— Ինչպե՞ս արձագանքեցին Հայաստանի պատմության թանգարանում Ձեր այս դիտարկումներին:

— Երբ իմ բացատրությունները լսեց, Դավիթն ասաց` եթե ուզում եք ճիշտն իմանաք, մենք հրաման էլ չենք ստացել, որ ձեր գորգերը պետք է ցուցադրվեն մեր թանգարանում: Փաստորեն, եթե այդ հարցն ուզեին լուծել, պետք է իրեն հրաման տային ԿԳՄՍ-ից, որ այսինչ հրամանի համաձայն՝ Շուշիի գորգերի թանգարանը պետք է ցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում: Այսինքն` բերում են հասցնում մի վիճակի, որ ես մերժեմ, ասեմ` ինչպե՞ս կարող է Հայաստանի պատմության թանգարանի գորգերը Շուշիի գորգերի թանգարանի հետ միասին ցուցադրվեն: Չէ՞որ մեր մոտեցումները լրիվ ուրիշ են: Մեր գորգերի ատրիբուցիան հստակ է: Պատմության թանգարանինն էլ էլի հայկական գորգեր են, բայց ատրիբուցիա չունեն` հստակ չգիտեն, որ տվյալ գորգը որ գյուղից է եւ այլն: Եվ հետո մեր թանգարանի մոտեցումներն  են տարբեր: Մեր թանգարանինն ուրիշ է, իրենցը՝ ուրիշ: Մի քիչ ճիշտ չի լինի: Մեր գորգերի մասին մե՞նք ենք պատմելու, իրենց գորգերի մասին իրե՞նք են պատմելու: Ինչպե՞ս են պատկերացնում: Այս ամենը բերեց նրան, որ ես չհամաձայնեմ, ու ինձ ոչ կառուցողական լույսի մեջ ցույց տան: Ու հենց այդպես էլ եղավ: Սեպտեմբերին, երբ զանգեցի թանգարանների վարչության պետ Աստղիկ Մարաբյանին, ասացի` Աստղիկ ջան, հիմա մեր գորգերի ցուցադրությունը սեպտեմբերին լինելո՞ւ է: Նա միանգամից ասաց` դե դուք չեք ուզել: Ասացի՝ ես այդպես էլ պատկերացրել եմ, որ դուք շատ սիրուն այդ ամենը ձեւավորել եք, որ այդպես լինի: Ես չեմ ուզում այդքան մեղադրանքներ հնչեցնել, բայց, ընդհանուր առմամբ, մի պարզ բան կա՝ եթե մի հարց ուզում ես լուծել, լուծում ես: Եթե չես ուզում լուծել, դու ինչ-որ թատրոն ես ստեղծում, պատճառներ ես գտնում, ինչ-որ բաներ ես անում, որ չստացվի այդ հարցի լուծումը: Ինչպե՞ս կարող է ես չուզենամ, որ այդ գորգերը Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվեն: Եթե հրամանը լիներ, Պատմության թանգարանի տնօրենը լրիվ ուրիշ կերպ իրեն կդրսեւորեր: Եթե հրաման չկա, որպեսզի մեր գորգերը ցուցադրվեն, ուրեմն՝ անլուրջ խոսակցություններ են: Հարցի լուծման մոտեցումից արդեն իսկ երեւում է, որ այդ հարցը չեն ուզում լուծել: Ուզում են այնպես անեն, որպեսզի ինձ ներկայացնեն ոչ կառուցողական: Պատճառաբանեն, թե ինչ ասում ենք, այդ մարդը չի ուզում:

— Պարոն Ասծատրյան, այսքանից հետո հարցի վերջնական լուծման ակնկալիք դեռ ունե՞ք:

— Մշակույթի ոլորտում պետական քաղաքականությունը վերապահված է ԿԳՄՍ նախարարությանը, եւ հույսս դեռ չեմ կորցնում ու սպասում եմ համապատասխան որոշման, որպեսզի, ի վերջո, Շուշիի գորգերն ունենան հնարավորություն ներկայանալու աշխարհին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում