Աստանայում կհանդիպեն Պուտինը, Ռոհանին, էրդողանը, Ալիեւը եւ ... Նիկոլին կթողնե՞ն գնալ

Վերլուծություն

Եվ ա­հա ներ­կա շրջա­դար­ձա­յին փու­լում (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=238643&l=am) նա­եւ Էր­դո­ղանն է սկսել ի­րեն «նո­րո­վի» դրսե­ւո­րել: Բա­նը հա­սավ նրան, որ ռու­սա­կան հար­ված­նե­րի ֆո­նին նա հան­դես ե­կավ Ա­րեւ­մուտ­քին կոշտ քննա­դա­տո­ղի դիր­քե­րից, այն էլ՝ «ճեր­մակ ա­ղավ­նու» կեր­պա­րով: «Ներ­կա­յիս աշ­խար­հա­կար­գը բախ­վում է վեր­ջին 70 տար­վա ա­մե­նա­մեծ ճգնա­ժա­մին: Այս խե­ղա­թյուր­ված հա­մա­կար­գը, ո­րի նպա­տակն է հարս­տաց­նել երկր­նե­րի փոքր խմբի, ճա­քեր է տա­լիս»,- հայ­տա­րա­րել է Էր­դո­ղա­նը: Նա­եւ, թե՝ «Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան եւ Ուկ­րա­ի­նա­յի մի­ջեւ պա­տե­րազ­մին բազ­մա­թիվ ա­ռաջ­նորդ­նե­րի մո­տե­ցում­նե­րը հե­ռու են ող­ջամ­տու­թյու­նից: Պրա­հա­յում նրանց մի­ակ մտա­հո­գու­թյու­նը գա­լիք ձմեռն է...»: Ու այս չքնաղ խոս­քե­րից հե­տո հա­սավ այն մտքին, թե՝ ներ­կա հա­րյու­րա­մյա­կը կվե­րած­վի «Թուր­քի­ա­յի դա­րի»:

Սա է «արդար աշ­խար­հա­կար­գը»՝ ըստ Էր­դո­ղա­նի՝ «Թուր­քի­ա­յի դա­րը»: Թե ինչ­քա­նով է դա ի­րա­տե­սա­կան, պատ­մու­թյան հե­տա­գա ըն­թաց­քը ցույց կտա: Սա­կայն աս­վածն ար­դեն իսկ մտա­ծե­լու տե­ղիք տա­լիս է: Նախ, ի՞նչ է ու­զում ա­սել Էր­դո­ղա­նը, որ «խե­ղա­թյուր­ված հա­մա­կարգ» է ԱՄՆ-ի մո­նո­պոլ վե­րահս­կո­ղու­թյան տակ գտնվող աշ­խար­հա­կա՞րգը: Ի­րա­կա­նում այդ­պես էլ կա, սա­կայն ե­թե նա­եւ Էր­դո­ղանն է հա­սել այդ մտքին, ո­րը 2007թ.-ին հայտ­նի «Մյուն­խե­նի ե­լույ­թում» ա­ռա­ջին ան­գամ օ­րա­կարգ բե­րեց Պու­տի­նը, ա­պա դա ի՞նչ է նշա­նա­կում, որ Ան­կա­րան սկսել է լրջո­րե՞ն մտա­ծել ա­մե­րի­կյան «խե­ղա­թյուր­ված հա­մա­կար­գը» փո­խե­լու գոր­ծըն­թա­ցի մեջ ներգ­րավ­վել, որն ա­ռաջ են տա­նում ՌԴ-ն, Չի­նաս­տա­նը, Հնդկաս­տա­նը: Ինչ է, ռու­սա­կան հրթիռ­ներն Էր­դո­ղա­նի հա­մար եւս վճռո­րոշ նշա­նա­կու­թյո՞ւն են ու­նե­ցել: Մի­գու­ցե, հաշ­վի առ­նե­լով, որ վեր­ջերս կա­յա­ցած Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կազ­մա­կեր­պու­թյան գա­գա­թա­ժո­ղո­վին Էր­դո­ղանն ար­դեն իսկ այդ կա­ռույ­ցում ներգ­րավ­վե­լու ակ­նարկ­ներ էր հնչեց­նում: Իսկ ա­հա հի­մա էլ, նման հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո, հան­դի­պում է ու­նե­նա­լու Պու­տի­նի հետ՝ Աս­տա­նա­յում վա­ղը մեկ­նար­կող «Ասի­ա­յում փոխ­գոր­ծակ­ցու­թյան եւ վստա­հու­թյան մի­ջոց­նե­րի ամ­րապնդ­ման» գա­գաթ­ա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում:

Փաս­տը, որ հատ­կա­պես ուկ­րա­ի­նա­կան վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո, երբ Ա­րեւ­մուտքն այդ­պես կա­տա­ղել է կամ կա­տա­ղու­թյուն է խա­ղում, Էր­դո­ղա­նը Պու­տի­նի հետ հան­դի­պում է, ար­դեն իսկ կողմ­նո­րոշ­ման մա­սին ակ­նարկ է: Չնա­յած, այս ա­մե­նում Թուր­քի­ա­յի ա­ռաջ­նոր­դը նա­եւ իր հստակ շահն է տես­նում: Քննա­դա­տե­լով ա­րեւմ­տյան լի­դեր­նե­րին, թե մի­այն «գա­զի մա­սին եք մտա­ծում», ու մի­ա­ժա­մա­նակ ա­ռաջ տա­նե­լով ռուս-ուկրա­ի­նա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րի թե­ման, Էր­դո­ղա­նը, ի­հար­կե, ի­րենց փոր­ձում է ներ­կա­յաց­նել աշ­խար­հա­քա­ղա­քա­կան միջ­նոր­դի կար­գա­վի­ճա­կում: Եվ ե­թե կա­րո­ղա­նա դրան հաս­նել, ինչ խոսք, դա իր է­ֆեկտ­նե­րը կու­նե­նա ոչ մի­այն թուր­քա­կան ներ­կա ծանր ի­րա­վի­ճա­կի վրա, այլ նա­եւ` գա­լիք տար­վա ընտ­րու­թյուն­նե­րի: Իսկ ա­հա Մոսկ­վան այդ հար­ցում Էր­դո­ղա­նին չմեր­ժեց. թող նա ա­ռա­ջար­կի, կքննար­կենք, ե­րեկ հայ­տա­րա­րեց Լավ­րո­վը:

Չնա­յած՝ մյուս կող­մից էլ, Պու­տինն իր վեր­ջին ե­լույ­թում, որ­տեղ Կի­ե­ւին ա­հա­բեկ­չա­կան ռե­ժիմ ներ­կա­յաց­րեց, մեկ ու­շագ­րավ դե­տալ եւս կար, որն Էր­դո­ղա­նը հաս­տատ բաց չի թո­ղել: Խոս­քը «Թուր­քա­կան հոսք» գա­զա­տա­րի ա­հա­բեկ­չու­թյան փոր­ձի մա­սին է, ո­րը ռուս­նե­րը կա­սեց­րել են: Թե ինչ հսկա­յա­կան կո­րուստ­ներ կկրի Էր­դո­ղա­նը, եւ դա ինչ­պես կանդ­րա­դառ­նա ներ­թուր­քա­կան տնտե­սա­կան ի­րա­վի­ճա­կի վրա, դժվար չէ կռա­հել: Իսկ քա­ղա­քա­կան ի­մաս­տով պատ­կե­րը սա է. Զե­լենս­կին եւ նրա տե­րե­րը, նույ­նիսկ այն բա­նից հե­տո, երբ Էր­դո­ղա­նը նկա­տե­լի ռազ­մա­կան օգ­նու­թյուն Ուկ­րա­ի­նա­յին ցու­ցա­բե­րել է, հա­նուն սե­փա­կան շա­հի պատ­րաստ են ե­ղել Թուր­քի­ա­յին նման վնաս պատ­ճա­ռել: Եվ այս փաս­տը Էր­դո­ղա­նը դժվար թե «կուլ տա»:

Վեր­ջա­պես, Էր­դո­ղանն ի­րեն սկսել է տես­նել նա­եւ Եվ­րո­պա­յին գազ մա­տա­կա­րա­րո­ղի դե­րում, բնա­կա­նա­բար, ոչ ա­ռանց քա­ղա­քա­կան հաշ­վարկ­նե­րի: Ճիշտ է, նա խո­սում է ադր­բե­ջա­նա­կան գա­զի ծա­վալ­նե­րի կրկնա­պատկ­ման մա­սին` մին­չեւ տա­րե­կան 32 մի­լի­արդ խմ, սա­կայն դա տե­սա­նե­լի մասն է: Այ­սինքն, այդ 32 մի­լի­ար­դը Եվ­րո­պա­յի սպառ­ման մի քա­նի տո­կոսն է մի­այն: Հա­ջոր­դը, այդ մա­կար­դա­կին հաս­նե­լու հա­մար տա­րի­ներ են պետք, իսկ Եվ­րո­պա­յի հա­մար գա­զը հենց հի­մա է խնդիր: Այ­սինքն, զգաց­վում է, որ նման ֆունկ­ցի­ա­յի Էր­դո­ղա­նը ու­զում է հաս­նել ռու­սա­կան գա­զի մի­ջո­ցով: Իսկ ա­հա ռուս­նե­րը, օ­րերս ստո­րագ­րե­լով Ի­րա­նի հետ մասշ­տա­բա­յին է­ներ­գե­տիկ պայ­մա­նա­գիր, փաս­տա­ցի ցույց տվե­ցին, որ Թուր­քի­ա­յի կա­րիքն ա­ռանձ­նա­պես չու­նեն, սա­կայն ե­թե Ան­կա­րան խնդրի, կա­րող են օգ­նել:

Կարճ ա­սած, այն տպա­վո­րու­թյունն է, որ Աս­տա­նա­յում Պու­տինն ու Էր­դո­ղա­նը շատ լուրջ խո­սակ­ցու­թյուն են ու­նե­նա­լու, եւ դրա­նում կա երկ­կողմ լուրջ շահ: Հաս­կա­նա­լի է նա­եւ, որ այդ քննար­կում­նե­րը չեն կա­րող շրջան­ցել հայ-ադրբե­ջա­նա­կան եւ ար­ցա­խյան թե­մա­նե­րը, այդ թվում, որ ռուս­ներն ու­նեն «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» սե­փա­կան տար­բե­րա­կը, ո­րի գոր­ծարկ­ման դեպ­քում մի­այն ռուս-թուր­քա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ռե­ալ կլի­նի:

Ա­մեն դեպ­քում, Ա­լի­ե­ւը եւս կլի­նի Աս­տա­նա­յում: Թե­րեւս, Նի­կո­լը եւս ու­զած-չու­զած պետք է մեկ­նի: Մի խոս­քով, հե­տաքր­քիր փուլ է ստաց­վում:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում