Այսօր մեծ հայ ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ծննդյան օրն է, նա կդառնար 94-տարեկան

Մշակութային

Այսօր, հոկտեմբերի 12-ը, Հայ նշանավոր, հռչակավոր դուդուկահար, երաժիշտ, կոմպոզիտոր, ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ, Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ, մեծ հայ ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 94-տարեկան։ Նա ծնվել է 1928 թվականին, Կոտայքի մարզի Սոլագ գյուղում։ Դժվար մանկություն է ունեցել, քանի որ մայրը վաղ էր մահացել ու հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմում զինվոր է եղել։ Հենց այդ պատճառով էլ մեծացել է որբանոցում։ Գասպարյանը դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից, առանց որևէ դասավանդման։ 1949 թվականին միանում է Թաթուլ Ալթունյանի անվան Հայկական ժողովրդական երգի ֊պարի պետական անսամբլի Ազգային երգ ու պարի համույթին ու իր առաջին մասնագիտական ելույթը որպես մենակատար լինում է Երևանյան երաժշտասիրական նվագախմբի հետ, քանի դեռ նոտաները կարդալ չգիտեր։ 1956 թվականին Ջիվան Գասպարյանը, ստանում է իր առաջին մրցանակը, 1959֊ին առաջին ոսկե մեդալը Չորրորդ միջազգային փառատոնում, 1973֊ին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետ պատվավոր կոչմանը։

Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է շուրջ 20.000 համերգներում։ 1988֊ից սկսել է միջազգային գործունեությունը։ Նույն թվականին Բրայան Ինոն պատահաբար լսելով Գասպարյանի ներկայացումը, Լոնդոն է հրավիրել։ Պիտեր Գաբրիելը նրա նվագը օգտագործել է Մարտին Սկորսեզեի ֆիլմում «Քրիստոսի վերջին գայթակղությունը»։ Համագործակցել է Կրոնոս կվարտետի և Լոս Անջելեսի Երաժշտասիրական Օրկեստրայի հետ։ Ջիվան Գասպարյանը մասնակցել է ճանապարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությոնների ստեղծմանը. «Քրիստոսի վերջին գայթակղությունը», «Գլադիատոր», «Արյունոտ ադամանդ», «Ձյուն և մոխիր»։

Դուդուկի մեծ վարպետը մեր ժամանակակից մշակույթի հենասյուներից մեկն էր, ում անվան հետ է կապվում երաժիշտների և հատկապես դուդուկահարների մի ողջ սերնդի ստեղծագործական և աշխատանքային գործունեությունը։ Նա իր ուրույն ձեռագրով ու արվեստագետի ճաշակով արժանացել է Հայրենական և միջազգային բազմաթիվ պարգևների, մրցանակների, պետական բարձր կոչումների։ Դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանը, երկրային կյանքից հեռացավ անցած տարի, 2021 թվականի հուլիսի 6֊ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում, հուղարկավորվել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։ Նա միայն ֆիզիկապես հեռացավ մեզանից, սակայն միշտ բոլորիս սրտերում է, նա նոր սերնդին թողեց հսկայական երաժշտական ժառանգություն։ Մեծ հայի գործը այժմ պատվով շարունակում է թոռը կրտսեր Ջիվան Գասպարյանը։ 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում