Ինչքան ես վստահ եմ ինձ զգում Ստեփանակերտի իմ բնակարանում, այնքան Արցախն իմն է. Սենոր Հասրաթյանը Արցախի ապագայի եւ կորած բանալու մասին

Հանդիպում

ՀՀ առաջին նախագահն ասաց Արցախի հարցի լուծման բանալին ՌԴ-ի ձեռքում էր, բայց նա էլ է կորցրել։ Ո՞ւմ ձեռքում է Արցախի բանալին այսօր, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ  ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանից, ով նախ նկատեց.

-Արցախի փրկության բանալին արցախցու ձեռքում է, իմ ձեռքում է... Ինչքան ես վստահ եմ ինձ զգում Ստեփանակերտի իմ բնակարանում, այնքան Արցախն իմն է... 

-Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում ինչպե՞ս են տեսնում արցախյան հարցի հանգուցալուծումը, երբ այսօր յուրաքանչյուրն իր տարբերակն է առաջ քաշում: Ի վերջո, ո՞րն է Արցախը հայկական պահելու տեսլականը:

-Ինչքան էլ այսօր մեր ներքին ու արտաքին թշնամիները բարբաջեն Արցախը հանձնելու կամ վերցնելու մասին, միևնույն է, ի հեճուկս դրանց, ՆԱ եղել է, կա ու մնալու է կանգուն, հիշե՜ք: Եվ այդ լինելությունը հնարավոր է դառնալու ոչ այնքան դարերով հղկված արցախցու կամքով կամ աշխարհաքաղաքական զարգացումներում շահեր և, ըստ այդմ՝ նաև ազդեցության լծակներ ունեցող տերությունների ցանկությամբ, որքան մեր ունեցածն ինքներս մեր կողմից օբյեկտիվ գնահատելու, ներքին տարաձայնությունները մի կողմ դնելու և եղած հնարավորությունները նպատակային օգտագործելու արդյունքում...

-Պարոն Հասրաթյան, 90-ականներին ավելի ծանր վիճակում էինք, բայց կարողացանք հաղթանակած, գլուխներս բարձր, պատվով անցնել այդ ճանապարհը: Ինչո՞ւ այսօր չենք կարողանում:

-90-ականներին մենք հավատում էինք մեր հնարավորություններին և, ամենակարևորը՝ կարողանում էինք այդ հնարավորությունները ծառայեցնել մեր առջև դրված նպատակներին: Այսօր էլ պարտավոր ենք անել այնպես, ինպես կատարում էինք երեկ, և ամեն ինչ լավ կլինի...

Չեմ կարծում, որ արցախահայության համահավաք կամքն ու նպատակն այս տարիների ընթացքում փոփոխության ենթարկված լինի: Մեզ համար անկախությունն ու ազատությունն այլևս ապրելակերպ է, իսկ դա ենթադրում է նաև դժվարություն... Կարծում եմ, որ մեր ժողովուրդը դա հասկանում է...

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում