Լեգենդ Կարո Մուրադը առաջին անգամ Հայաստանում հանդես կգա մենամարտով
ՍպորտՀայ բռնցքամարտի լեգենդ Կարո Մուրադը առաջին անգամ Հայաստանում հանդես կգա մենամարտով։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է բռնցքամարտիկը։
«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ Ձեզ, որ սույն թվականի հոկտեմբերի 19-ին մենամարտելու եմ Հայաստանում։
Սա պատմական օր է լինելու ինձ համար քանի որ իմ հայրենիքում մենամարտելու եմ առաջին անգամ։
Այս դժվարին ժամանակահատվածում ես պարտավորվում եմ էլ ավելի հզոր հանդես գալ, որպեսզի մենք կարողանանք կրկին ծածանել մեր եռագույնը մեծ սպորտում։
Կարծում եմ յուրաքանչյուրիս պարտքն է իր բնագավառում կերտել նոր հաղթանակներ, հզորացնել հայրենիքը և ճանաչելի դարձնել հայի ուժը։
Սիրով բոլորիդ կսպասեմ ՝ Ձեր Կարո Մուրադ»։
Հաջողություն մաղթենք մեր հայրենակցին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18- ին ժամը ՝ 18:00- ին Դալմա Գարդեն Մոլում տեղի կունենա Battle Of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարի կշռման արարողությունը։
Հավաքեց Նանա Սարգսյանը

