ԹՈՒՐՔԻ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԸ
ՎերլուծությունԱԽՔ Արմեն Գրիգորյանը բաց տեքստով խոսում է Արցախը օտարելու և մինչև տարեվերջ Ադրբեջանի ու Թուրքիայի ճաշակով «խաղաղության» ղազագիր ստորագրելու մասին: Իրերն իրենց անուններով կոչենք` այո՛, հենց ղազագիր, զի այն աղբը, որը պատրաստվում են ստորագրել և խոստացել են ստորագրել, «խաղաղության պայմանագիր» կոչել չի կարելի: Քանզի սխալ եզրույթը թյուրիմացության մեջ է գցում ՀՀ քաղաքացիներին և ստեղծում սխալ տպավորություն` իբր խաղաղ օրեր են գալու: Չեն գալու` թուրքը ամբողջ Հայաստանն է ուզում:
ԱՅՆ, ԻՆՉՆ ԱՆՀՆԱՐԻՆ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕՐՈՔ
Իսկ ներքաղաքական կյանքում թվացյալ հանդարտություն է, որը խախտում են միայն Բրյուսովի անվան համալսարանի ուսանողության ցույցերը: ՔՊ-ի ներսի գզվռտոցները ներքաղաքական կյանքի բաղկացուցիչ մասը չեն, քանզի առնետաորջի ներսի ճղճիմ խաղերը քաղաքականություն չեն կարող լինել: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն էլ հիշեցնում է, որ 2008-ին «բրյուսովցիները» նույնպես ընդվզել էին, և կոչ է անում այժմյան ընդվզումը օգտագործել դավաճանների խունտայի դեմ պայքարում. «Մինչև մեր ընդդիմադիր դաշտի մի զգալի հատվածը չգիտակցի, որ էս վիժվածքի դեմ ցանկացած շանս պետք է օգտագործել, մենք էս երկրոմ երբեք իշխանափոխություն չենք տեսնելու: Մինչև մարդիկ չհասկանան, որ չի կարելի ուսանողներին հաթաթա տալ ու հիշեցնել, որ «4 ամիս առաջ դուք թքած ունեիք երկրի վրա, հիմա համալսարանի մասին եք խոսում» ու նմանատիպ այլ թեզեր մենք չենք ունենալու համախմբման հնարավորություն և վերջ: Նույնը վերաբերում է թեման անլրջացնելուն ու իբր «սուր հումորներ» անելուն... Ուսանողին մի կոտրեք, այլ օգնեք, իսկ, եթե չեք կարում օգնեք, մի էլ խանգարեք»: Սամսոնյանն իր կայքում հրապարակել է հոդված Ֆրանսիայի ուսանողության 1967-1969 թվականների ընդվզումների մասին, որոնք պսակվել էին հռչակավոր դը Գոլի հրաժարականով:
Թե ինչի դեմ էին ընդվզել ուսանողները 2008-ին, այնքան էլ կարևոր չէ: Ըմբոստությունն ուսանողության նորմալ բնութագրիչն է, և պետք է տագնապել, երբ այն չկա... 2008-ին` Սերժ Սարգսյանի օրոք, ուսանողական շարժումների նկատմամբ բարյացակամ էին և՛ հանրությունը, և՛ իշխանությունը: Իսկ ուսանողության այժմյան ընդվզումը «Բրյուսովի» և Ֆիզկուլտինստիտուտի միավորման դեմ է, որը ոչ մի կապ չունի կրթության կազմակերպման հետ: Պարզապես նիկոլամերձ մի հայտնի վիժվածք աչք ունի բուհի շենքի վրա, երազանք է փայփայում այդտեղ եկամտաբեր թուրքական անառականոցի ստեղծման մասին:
Սերժ Սարգսյանի օրոք որևէ ուսանող նույնիսկ ամենավատ երազում չէր կարող տեսնել, որ Երևանի կենտրոնում գտնվող իր բուհի գեղեցիկ շենքը խլելու և ինչ-որ տականքի շահադիտական ախորժակները բավարարելու գործընթաց կարող է լինել` կառավարության անմիջական և շահագրգիռ միջամտությամբ: Այն ժամանակ նաև նույնիսկ ամենահոռի օլիգարխը նման բան երազել չէր կարող:
Սակայն այս պահին բուհերի օտարումից անհամեմատ վտանգավոր բաներ են նաև տեղի ունենում, որ աներևակայելի էին ՀՀ երրորդ նախագահի օրոք: Օրինակ` ԱԱԾ այսպիսի հաղորդագրություն. «Զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կարմրջի վրա տեղի ունեցած ահաբեկչական գործողության կատարման նպատակով օգտագործված պայթուցիկ նյութերը քողարկված են եղել ՀՀ քաղաքացու կողմից վարած բեռնատարի մեջ, որը մինչ այդ արտերկրից մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, այնուհետ ուղևորվել Ռուսաստանի Դաշնություն: Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում միջազգային ահաբեկչությանն օժանդակելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ԵԱՏՄ սահմանով պայթուցիկ նյութերի մաքսանենգություն կատարելու և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ»:
Օրինակ, այն ժամանակ հնարավո՞ր էր այսպիասի բան` որ ինչ-որ «Ալլահու ակբար» խմբավորման ահաբեկչական գործողության վերաբերյալ ՌԴ իրավապահները, կոպիտ ասած, «предъява» անեին ՀՀ-ին, ՀՀ քաղաքացի ձերբակալվեր, կողքից էլ նույն գործով ՌԴ քաղաքացի հայերի բռնեին-բաց թողնեին` լրատվադաշտում պտտելով «ահաբեկչության հայկական հետքի» թեմաներ...
ՆԻԿՈԼ=ՌՈՒՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՈՒՄ
Սերժ Սարգսյանի օրոք անհնարին էր նաև որևէ օտար հզոր տերության կողմից, օրինակ, ստորև ներկայացված հրապարակային դրսևորում: «Ռուսաստանը ցանկանում է թուլացնել Հայաստանը»,- կարծում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «France-2» հեռուստաալիքի եթերում Մակրոնն ասել է, որ վերջին ամիսներին Մոսկվան սրում էր լարվածությունը հօգուտ Ադրբեջանի: «5000 ռուս զինվորներ գտնվում են այնտեղ՝ իբր սահմանների պահպանությունը երաշխավորելու համար, սակայն ռուսներն օգտվեցին այս հակամարտությունից, Ադրբեջանի խաղը խաղացին Թուրքիայի մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, մի երկիր, որի հետ նախկինում մտերիմ էին: Ռուսաստանը ցանկանում է անկայունություն ստեղծել Կովկասում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Մինչ 2018-ի իշխանազավթումը հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները փոխվստահելի էին, վիճելի հարցերն էլ լուծվում էին հարգալից մթնոլորտում, աշխատանքային կարգով, և ընդհանրապես աներևակայելի էր պատկերացնել, որ ՀՀ առաջին դեմքը «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ դեղին թերթոնում հրապարակի մոտավորապես նույն բանը, ինչ մըսյե Մակրոնը հայտարարել է, բայց կոպիտ ու գռեհիկ ձևով, «կլյաուզայի» ու շառի ոճով: Իսկ «Սերժին մերժելու» կարգախոսով ամբոխի խանդավառ ծափերի ներքո իշխանության եկած թուրքի մատուցողները` ի դեմս Նիկոլի, ԱԽՔ-ի, Արաբատ Միրզոևի և այլ չհայ ազգադավների, սկուտեղի վրա մատուցում են Արցախը թուրքին և գրգռում թշմամու ախորժակը` զավթելու ամբողջ Հայաստանը և վերացնելու մեր պետականությունը: Եվ քանի որ ԵՄ-ում և ԱՄՆ-ում քննարկված և համաձայնեցված տարբերակը դրա ավելի արագ տեմպն է ապահովում, ապա կառչել են հենց դրան ու Պրահայի խայտառակ բանավոր պայմանավորվածություններին: Եվ Լավրով-Միրզոյան հոկտեմբերի 12-ի հանդիպումից հետո նիկոլական քարոզչամեքենան լծվել է «Арарат-крутой» հիմար թեզի առաջխաղացմանը: Արմեն Աշոտյանն էլ այդ հանդիպման առթիվ արձանագրում է. «Եվ ամենակարեւորը: Իսկ ձեզ չի՞ թվում երեկվա զրույցից հետո, որ ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության վերաբերյալ Հայաստանի պատճառով որոշման ձգձգումը սաբոտաժ էր Նիկոլի կողմից, որպեսզի Պրահայում առաջ տան ԵՄ մոնիտորինգային առաքելության հարցը: Իսկ դուք հասկանու՞մ եք, որ նման «գեղցի շուստրիությունների» պատճառով ենք ընկել այս օրը, ու սա, ավաղ, դեռ վերջը չի»:
Ահա մի արտահոսք, որ հրապարակվել է ծանրակշիռ Տելեգրամ ալիքներում. «ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը կանխորոշված եզրակացություն է, ինչպես նաև Ղազախստանի, այդ իսկ պատճառով Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը պահելու և ընդդիմադիր զանգվածի փողերը վերահսկելու համար: Երևանին, ինչպես և Աստանային, մեծ նախապատվություններ են խոստանում Ռուսաստանի Դաշնության հետ դաշինքներից դուրս գալու համար, և այդ ծրագրերի իրականացման մեկնարկը 2023 թվականի գարունն է: Ակնկալիքով, որ ուկրաինական ճգնաժամն իր գագաթնակետին կհասնի 2023 թվականի փետրվար-մարտին, որից հետո իրադարձությունների դինամիկան և վեկտորը կսկսեն զարգանալ անկառավարելի ուժով և արագությամբ»:
Կարծում ենք, արդեն իսկ ակնհայտ է, որ եթե Նիկոլը մնա իշխանության, ապա Հայաստանում, ներառյալ Արցախում ռուսական ներկայության իզութոզը չի մնա: Հետևաբար` չի մնա նաև Հարավային Կովկասում: ՌԴ ներկայությունը կպահպանվի և հետևաբար` Հարավային Կովկասի ամբողջական թուրանացումը կկանխվի միայն Նիկոլի կապիտուլյանտական խունտայի արագ հեռացման դեպքում: Հետևաբար ռուսական կողմը պիտի գոնե չզսպի ընդդիմությանն իրագործել դա, թևերը չի փռի Նիկոլի վրա «а куда он денется» տրամաբանությամբ: Այդպիսի անփութության գինը շատ բարձր է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ


