4,5 տարի թավշյա թուրքականի դեմ ծիծաղելի ու անարդյունք, խղճուկ ու անկազմակերպ պայքարի պատասխանատուն դուք եք

Վերլուծություն

Տիգրան Մարտիրոսյանը գրում է

Հայկական վերնախավի, ազգից գանգատվող այդ «իմաստուն դդումների» համար:
Հարգելի «իմաստուն դդումներ», որ ձեր տհասությունն ու տկարամտությունը, տգիտությունն արդարացնելու համար ամեն ինչում ազգին եք մեղադրում, փոխանակ ձեր պատասխանատվությունն ընկալեք:
Թվարկում եմ մի քանի փաստեր, որոնք դուք շատ լավ գիտեք, բայց չտեսնելու եք տալիս, ձևանում եք թե մոռացել եք, որ հակարծ ձեր ապուշությունը բոլորին ակնհայտ չդառնա:
Հիշեցնում եմ, որ հարյուրավոր տարիներ թշանում կողմից օկուպացված հայկական տարածքում ապրող, հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող, արդյունաբերություն չունեցող ու բարձրագույն կրթությամբ անձանց չնչին տոկոսով հայ ազգը կարողացավ ԽՍՀՄ-ում գտնվելու 70 տարում հասնել այնպիսի բարձունքների, որոնց համար սովորաբար պահանջվում է հազար տարի:
Հայաստանում համաշխարհային մակարդակի գիտություն ստեղծվեց, ներառյալ միջոււկային ֆիզիկան ու աստղաֆիզիկան, բիոֆիզիկան ու գիտության շատ այլ ամենաաբարդ բնագավառներ: Օրինակ, ծրագրավորումը, բարձրագույն մաթեմաթիկան, տեսական ֆիզիկան և այլն:
Հայաստանում կառուցվեց ատոմակայան ու միջուկային ֆիզիկայի ինստիտուտ, հենվելով հիմնականում ազգային կադրերի վրա:
Կար բարձր զարգացած միջնակարք կրթական համակարգ ու առողջապահություն:
Հայկական զինվորական հրամանատարներն իրենց փայլուն կերպով դրսևորեցին Հայրենական Պատերազմում:
Բարձրագույն կրթությունն իսկապես այդպիսին էր, ոչ թե ձևական ու գրեթե բոլրո հայ ընտաննիքներում երիտասարդները ձգտում էին ստանալ բարձրագույն կրթություն ու մեծ մասին դա հաջողվում էր:
Այդ ամենը հազար անգամ ապացուցում է, որ ազգն իր ներքին պոտենցիալով հիանալի է ու ամեն ինչին ընդունակ:
Միակ թույլ կողմը, որն ունի հայ ազգաը՝ դա վերնախավի ներկայացուցիչների անձննական հասունությունն է:
Ավելի ճիշտ՝ անձնական տհասությունը:
Դա էլ պայմանավորված է ոչ թե «դարերի ընթացքում պետություն չունենալով»:
Բոլորովին ոչ: 
Մոռացեք այդ հաամով ծամոնը, որը ծամում եք ձեր ինքնախաբեությունը հաճելի ու հարմար դարձնելու համար:
Դարերի ընթացքը ցույց տվեցին միայն մի բան՝ հայ ազգը միշտ պատրաստ է ժամանակի պահանջներին համապատասխան պետություն կառուցելուն: 
Քանի որ ունի ավելի քան բավական պատմաական նախադրյալներ դրա համար:
Այս պահին դուք պատրաստ չեք, հարգելի «իմաստուն դդումներ»:
Իսկ ձեր անպատրաստությունը պայմանավորված է արևմտյան մակերեսային սպառողական աշխարհընկալման ազդեցության տակ ընկնելով, իսկական խորիմաստության ու իմաստասիրության էությունը մոռանալով:
Այդ աշխարհընկալումը ձևավորում է սեփական գոռոզության ու ինքնահավանության ազդեցության տակ տարինեով նեխող վերնախավ, որն ընդունակ չէ ո՛չ իր պատասխանատվությունն ընկալել, ո՛չ էլ ազգի համար իսկապես օգտակար լինել:
Այդ մակերեսային ու փուջ աշխարհընկալումը մարդու կեղծ «ազատությունը» ավելի բարձր է դասում նրա իմաստությունից, նրա խղճից ու ազնվությունից, արդարասիրությունից ու քաջությունից:
«Ազատության» տխմար, անչափահասին վայլ պաշտամունքն է, որպես խղճի և ուղեղի թմրադեղ, դարձել ձեր համատարած տհասության պատճառը:
Ու դա տեղի է ունեցել ոչ միայն հայկական վերնախավի հետ, այլ նաև բոլոր ամենազարգացած արևմտյան պետությունների:
Այնպես որ դադարեք հայ ազգին փնովելու ձեր ապուշական երգը երգելը:
Սովորեք այսօրվա իսկական պահանջներին համապատասխան նոր վերնախավ ձևավորել:
Այնպիսի վերնախավ, որն այլևս չի ցանկանում, «ազատության» ձգտելով, իր բոլոր արատներն ազատագրել ու դառնալ դրանց անձնազոհ ստրուկը:
Այնպիսի վերրնախավ, որը գիտակցում է իմաստության կարևորությունն ու ընդունակ է անկեղծորեն իմաստության ձգտել, ցանկանում է ճանաչել անձի ու ազգի լավագույն կանխանշանակությունն ու ամեն ինչ անել, որ հնարավոր դառնա հենց այդ կանխանշանակությանը համապատասխան ապրելը:
Եթե շարունակեք մնալ ազատության պաշտամունքի ու դրա ծնած եսակենտրուն աշխարահայացքի ազդտեցության տակ, վերջնականորեն կդառնաք հակահայկական վերնախավ, 
Հիշեցնում եմ, որ այն հայը, որը փնովում է հայ ազգին, հանդիսանում է իր էությամբ արդեն հակահայ դարձած անճոռնի ու անիմաստ մի կենդանի:
Դադարեցրեք կենդանական աշխարհ ձեր կատաղած վազքը:
Փնովեք ձեր դատարկ գլուխը, հանգած սիրտն ու գոռոզության կողմից խաբված, գերված հոգին:
Դուք ժամանակին չկարողացաք հասկանալ պետության կարևորությունը ու հենց դուք առ այսօր չեք հասկանում պետության իմաստը, ոչ թե ազգը:
Մի՛ տարածեք ձեր ճղճիմ հատկություններն ազգի վրա ու մի հայտարարեք դրանք համատարած, համահայկական:
Երբ ձևավորվի այլ վերնախավ, ազգը միանգամից ցույց կտա, թե ինչի է ընդունակ:
Դա արագացնելու համար անհրաժեշտ է հիշել, որ թավշյա թուրքական կեղծ հեղափոխության պտատսխանատուն դուք եք, հարգելի «իմաստուն դդումներ»:
Ժողովրդին անհամար աղանդներին հանձնելու պատասխանատուն դուք եք:
4,5 տարի թավշյա թուրքականի դեմ ծիծաղելի ու անարդյունք, խղճուկ ու անկազմակերպ պայքարի պատասխանատուն դուք եք:
Սպառողականության ու նիկոլիզմի հայասպան վարակի տարածման պատասխանատուն դուք եք:
Ձեր տկարամտությունը, անձնական տհասությունը, սեփական դիրքի ու հնարավորությունների իմաստը գիտակցելու անընդունակությունը դարձան ամենամեծ փորձանքը Հայաստանի ու հայերի գլխին:
Քանի դեռ կյանքի իսկական իմաստին, մարդու, ազգի լավագույն կանխանշանակությանը համապատասխան ապրելու կարևորությունը գիտակցող վերնախավ չի ձևավորվել, Հայաստանը անգլուխ թափառող մարմին է, որը չգիտե, թե՞ ուր գնա, ինչպե՞ս գնա, ե՞րբ և ինչի՞ համար:
Ուրեմն ամենակարևոր խնդիրը «իմաստուն դդումների» փոխարեն նոր, անկեղծորեն իմաստասեր վերնախավի ձևավորումն է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում