«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՀՀ-ում առևանգել են օտարերկրացու, պահել հյուրանոցում և ազատելու դիմաց սեռական հարաբերություն ունեցել

Պատահար

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում օտարերկրացի 27-ամյա քաղաքացուհին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել և հայտնել, որ անհայտ անձը, ներկայանալով, որ ինքը իրավապահ մարմնի աշխատակից է, ներս է մտել Կենտրոն վարչական շրջանում գտնվող իր բնակարան, վերցրել իր անձնագիրը և հայտնել, որ իրեն մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով տեղափոխում է ոստիկանություն։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը։

Սակայն այդ տղամարդը այդ աղջկան ոչ թե ոստիկանություն, այլ տարել է Մյասնիկյան պողոտայում գործող «Իբիցա» հյուրանոցային համալիր, որտեղ էլ սպանության սպառնալիքների ազդեցության ներքո մեկ այլ անձի հետ ապօրինի զրկել են այդ աղջկան ազատությունից, մինչև հոկտեմբերի 16-ի 12։30-ն ընկած ժամանակահատված։ Արդեն հյուրանոցային համալիրում առևանգած անձը մի քանի անգամ հարվածել է առևանգվածի դեմքին, ապա նրանից հափշտակել նրա մոտ եղած մոտ 600 հազար դրամը, իսկ մյուս առևանգողը աղջկան ազատ արձակելու պայմանով իր հետ սեռական հարաբերություն է ունեցել։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները՝ բաժանմունքի պետ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական ճիշտ և գրագետ գործողությունների արդյունքում պարզել են, որ առևանգողը Երևանի բնակիչ 50-ամյա Սամսոն Խ․-ն է, իսկ  մյուս անձը Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Գուրգեն Գ․-ն է։ Երեկ՝ ժամը 13։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ շտապօգնության բժիշկների 019 խումբը «Իբիցա» հյուրանոցային համալիրից «ալկոհոլային ինտոկսիկացիա» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու:

Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին՝ անձին ազատությունից ապօրինի զրկելու և ավազակություն կատարելու հիմնավոր կասկածանքով իրենց կողմից որոնվող Սամսոն Խ․-ն է, ում արդեն ոստիկանները հիվանդանոցում վերցրել են իրենց հսկողության տակ։ Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ Գուրգեն Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաների 2-րդ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան