Մ23 ԱԱ-2022. Մալխաս Ամոյանը` կիսաեզրափակչում է
Սպորտ
Իսպանիայի Պոնդևեդրա քաղաքում հոկտեմբերի 17-ին մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության մրցումային առաջին օրը մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ 1/4 եզրափակչում հաղթելով կիրգիզ մրցակցին։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը զիջել է վրացի ըմբիշին քառորդ եզրափակչում:
Ավելի վաղ 87 կգ կարգում հաղթանակով է մեկնարկել Գևորգ Թադևոսյանը:

