Ռաֆիկ Մինասյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
ՍպորտԾանրորդ Ռաֆիկ Մինասյանը Ալբանիայի Դյուրես քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում 256 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Հայ ծանրորդը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ գլխավերևում պահելով 116 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում էլ Մինասյանը ցույց է տվել 140 կգ արդյունք:
Մ20 և Մ23 տարեկանների հավաքականները հոկտեմբերի 16-25-ը անցկացվող Եվրոպայի առաջնությունում հանդես են գալիս 23 մարզիկով:

