Զախարյանը իր տաղանդի համեմատ չափազանց ցածր տրանսֆերային գին ունի, ինչը գրավել է «Չելսիին». Փոլ Բրաուն
ՍպորտԲրիտանական Daily Mail-ի լրագրող Փոլ Բրաունը կարծում է, սր Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի` Լոնդոնի «Չելսի» տեղափոխությունը քիչ հավանական է.
«Կարծում եմ` դա քիչ հավանական է: Ամենայն հավանականությամբ, տրանսֆերը չի կայանա քաղաքական ու տնտեսական պատճառներով։ «Չելսիի» ղեկավարության համար չափազանց բարդ տրանսֆեր է։ Ռուսաստան գումար փոխանցելը շատ դժվար է՝ հատկապես, որ «Դինամոն» լրացուցիչ երաշխիքներ է պահանջում միջոցներ ստանալու համար։ Որոշակի ռիսկեր կան նաեւ Արսենի ռուսական անձնագրի պատճառով։ Զախարյանն ունի մեկ մեծ առավելություն, որը գրավել է «Չելսին», նա այս կարգի տաղանդավոր խաղացողի համար շատ ցածր տրանսֆերային արժեք ունի»,- հայտնել է Բրաունը Sport24-ի թղթակցի հետ զրույցում։

