Մ23 ԱԱ-2022. Գևորգ Թադևոսյանը ևս կպայքարի ոսկե մեդալի համար
ՍպորտԻսպանիայի Պոնդևեդրա քաղաքում հոկտեմբերի 17-ին մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության մրցումային առաջին օրը Գևորգ Թադևոսյանը (87 կգ) կիսաեզրափակիչ գոտեմարտում 6-4 հաշվով հաղթեց ղազախ Մակսատ Սաիլաուին ու նվաճեց եզրափակիչի ուղեգիր:
Հիշեցնենք, որ Գևորգ Թադևոսյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր ղրղզ Ազատ Սալիդինովի նկատմամբ վստահ հաղթանակով՝ 9-0, իսկ քառորդ եզրափակիչում 4-0 հաշվով պարտության էր մատնել հոլանդացի Մարսել Ստերկենբուրգին։

