Գոռ Սահակյանը` Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
ՍպորտՀայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը (67 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունում։
Մ20 մրցաշարում հայ ծանրորդը հաղթեց երկամարտի 301 կգ (134+167) արդյունքով։ Պոկում եւ հրում վարժությունում Գոռ Սահակյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ, իսկ երկամարտի արդյունքը լավագույնն էր։
Երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին Թուրքիայի ներկայացուցիչներ Յուսուվ Գենչը (298 կգ) և Կան Կահրիմանը (293 կգ)։

