Էրդողանի համար ռուսական ուղղությունը դեռ շահեկան է

Վերլուծություն

Մոսկ­վա­յում էլ, ի­հար­կե, հաս­կա­նում են, որ Թուր­քի­ա­յի հետ կա­րե­լի է ըն­կե­րու­թյուն ա­նել՝ սա­կայն «փայ­տը ձեռ­քին պա­հե­լու» պայ­մա­նով (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=239085&l=am): Ա­մեն դեպ­քում, Աս­տա­նա­յում Պու­տին-Էրդո­ղան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի մա­սով ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րում այն կար­ծիքն են, թե՝ «Մոսկ­վա­յի եւ Ան­կա­րա­յի բո­լոր ակն­հայտ մեր­ձեց­ման պայ­ման­նե­րում պետք չէ մե­ծա­պես խաբ­վել եւ մո­ռա­նալ, որ Թուր­քի­ան ա­րե­ւե­լյան եր­կիր է եւ, ինչ­պես ցան­կա­ցած ա­րե­ւե­լյան եր­կիր, միշտ հա­վա­սա­րակշ­ռե­լու է շա­հերն ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: Թուր­քի­ա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում գլխա­վո­րը միշտ սթափ միտք ու­նե­նալն է, եւ Ան­կա­րա­յի հետ պետք է բա­նակ­ցե­լ՝ ել­նե­լով պրագ­մա­տիկ շա­հե­րից...»:

Եվ, ի­հար­կե, այս­տեղ ա­ռաջ­նա­յին հարց է, թե ինչ ըն­թացք կու­նե­նա Ուկ­րա­ի­նա­յի շուրջ ռուս-ամե­րի­կյան բա­խու­մը, ո­րը, թե­րեւս, մո­տե­ցել է կուլ­մի­նա­ցի­ոն փու­լի: Այս­պես, այս պա­հին շատ է խոս­վում ուկ­րա­ի­նա­կան ու­ժե­րի հնա­րա­վոր հար­ձակ­ման մա­սին, ո­րը մի­ան­գա­մայն ի­րա­տե­սա­կան է: Ա­վե­լի կոնկ­րետ, պատ­կեր, որն ուկ­րա­ի­նա­կան մի­ան­գա­մայն ար­ժա­նա­հա­վատ աղ­բյու­րը գնա­հա­տում է այս­պես.

«Այժմ ուկ­րա­ի­նա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի զար­գաց­ման եր­կու վար­կած կա: Ա­ռա­ջին վար­կածն այն է, որ Ուկ­րա­ի­նան այժմ կգնա «նա­խընտ­րա­կան հար­ձակ­ման», ին­չը խիստ անհ­րա­ժեշտ է ԱՄՆ-ի «դե­մոկ­րատ­նե­րին»՝ նո­յեմ­բե­րի 8-ին սպաս­վող ընտ­րու­թյու­ննե­րում ի­րենց խարխլ­ված դիր­քե­րը բա­րե­լա­վե­լու հա­մար, եւ այդ պա­հանջն է Կի­ե­ւին ներ­կա­յաց­վում: Սա­կայն ան­գամ Զե­լենս­կու շրջա­պա­տում են քաջ գի­տակ­ցում, որ ա­մե­րի­կյան ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո ի­րենք կա­րող են կորց­նել Վա­շինգ­տո­նի ամ­բողջ հե­տաքրք­րու­թյու­նը, իսկ ա­հա ռուս­նե­րը գրե­թե մի­ան­շա­նակ կդի­մեն մասշ­տա­բա­յին հա­կա­հար­ձակ­ման ար­դեն իսկ նո­յեմ­բե­րին:

Երկ­րորդ վար­կածն այն է, որ նման հե­տե­ւանք­նե­րից խու­սա­փե­լու հա­մար Կի­ե­ւը կգնա մի­այն լո­կալ ի­րա­վի­ճա­կա­յին գրոհ­նե­րի, եւ ռուս­ներն էլ կպա­տաս­խա­նեն այդ­պես: Այ­սինքն, այս տա­րի մեծ հար­ձա­կում­ներ չեն լի­նի: Սա­կայն ռուս­նե­րը ուկ­րա­ի­նա­կան ուղ­ղու­թյամբ մոտ 500 հա­զա­րից մեկ մի­լի­ո­նա­նոց խմբա­վո­րում են ստեղ­ծում, այդ թվում՝ Բե­լա­ռու­սում: Իսկ դա նշա­նա­կում է, որ լայն հար­ձա­կումն ան­խու­սա­փե­լի է, բայց ռու­սա­կան կող­մից կլի­նի 2023 թվա­կա­նի հուն­վար-փետր­վա­րին: Իսկ մինչ այդ Պու­տի­նը նա­եւ եվ­րո­պա­ցի­նե­րին ցույց կտա այն ողջ «հա­մը», ո­րը պատ­րաս­տել են նրանց կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը` պատ­ժա­մի­ջոց­նե­րի քա­ղա­քա­կա­նու­թյամբ: Նա­եւ ժա­մա­նակ կտա եվ­րո­պա­ցի­նե­րին՝ հաս­կա­նա­լու, որ նման խա­ղից ա­մեն ա­միս ա­մե­րի­կա­ցի­ներն ա­վե­լի ու ա­վե­լի են «կտրում» ԵՄ-ի տեխ­նո­լո­գի­ա­կան եւ ար­դյու­նա­բե­րա­կան նե­րու­ժը:

Այս­պի­սով, եր­կու սցե­նարն էլ Զե­լենս­կուն կոր­ծա­նում է խոս­տա­նում, իսկ եր­րոր­դ տար­բե­րա­կը Կի­ե­ւում չեն դի­տար­կում: Խոսքն ա­ռանց ա­մե­րի­կա­ցի­նե­րի` ռուս­նե­րի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րի գնա­լու մա­սին է»:

Ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի նման զար­գա­ցում­նե­րի դեպ­քում, ի­հար­կե, Էր­դո­ղանն ա­ռա­վել եւս եր­կար կմտա­ծի՝ ռուս­նե­րի հետ ու­ղիղ բախ­ման գնա­լու հար­ցում: Ա­ռա­վել եւս, որ դրան դրդող ա­ռանց­քա­յին ու­ժը՝ Բրի­տա­նի­ան, կանգ­նել է հեր­թա­կան ներ­քին ճգնա­ժա­մի շե­մին, նո­րից վար­չա­պետ փո­խե­լու խնդիր ու­նեն, եւ ով ի­մա­նա, թե դրան ինչ կհա­ջոր­դի: Գու­մա­րած, պետք է սպա­սել նա­եւ այն ի­րա­վի­ճա­կին, որն ԱՄՆ-ում կստեղծվի ար­դեն 20 օ­րից՝ ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում:

Վեր­ջա­պես, եր­կու գոր­ծոն եւս կա: Ի­րա­նը շա­րու­նա­կում է հա­մա­ռո­րեն խո­սել կով­կա­սյան սահ­ման­նե­րի փո­փո­խու­թյան ան­թույ­լատ­րե­լի­ու­թյան մա­սին, ան­գամ Ադր­բե­ջա­նի սահ­ման­նե­րին նա­խազ­գու­շա­կան զո­րա­վար­ժու­թյուն­ներ է ծա­վա­լել: Ճիշտ է, ա­մե­րի­կա­ցի­նե­րը դեռ հա­մա­ռո­րեն փոր­ձում են Ի­րա­նում հե­ղաշր­ջում սար­քել, սա­կայն դրա հա­ջո­ղու­թյա­նը դժվար է հա­վա­տալ:

Եվ ա­մե­նա­կա­րե­ւո­րը. նա­խօ­րե­ին Պե­կի­նում մեկ­նար­կեց Չի­նաս­տա­նի կոմ­կու­սի 20-րդ այդ­քան սպաս­ված հա­մա­գու­մա­րը: Այս­տեղ նա­խա­գահ Սին պետք է լու­ծեր մեկ ա­ռանց­քա­յին՝ իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լու հար­ցը, եւ այս հա­մա­գու­մա­րի սպա­սե­լիք­նե­րը ո­րո­շա­կի­ո­րեն կաշ­կան­դում էին այս սուր փու­լում Չի­նաս­տա­նի ռե­ալ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Սա­կայն ա­մեն ինչ ըն­թա­նում է կան­խա­տե­սե­լի հու­նով: Ա­մեն դեպ­քում, Պե­կի­նից ար­դեն իսկ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ե­ղան՝ մի­ա­բե­ւեռ աշ­խար­հի փլուզ­ման եւ, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում, ու­ժի գոր­ծադր­ման պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին: Իսկ ա­հա ԱՄՆ-ն Չի­նաս­տա­նին հռչա­կել է իր հիմ­նա­կան հա­կա­ռա­կոր­դը, այ­սինքն՝ չին-ամե­րի­կյան սրա­ցում­նե­րը, եւ այդ ֆո­նին՝ ռու­սա­կան դիր­քե­րի էլ ա­վե­լի բա­րե­լա­վու­մը հա­մար­վում են ա­մե­նա­հա­վա­նա­կան սցե­նար­նե­րը: Հաշ­վի առ­նե­լով նա­եւ ռուս-իրա­նա­կան առն­չու­թյուն­նե­րը:

Եվ այս սցե­նա­րի դեպ­քում Մոսկ­վա­յին «գցե­լը» էր­դո­ղա­նի հա­մար ոչ թե պար­զա­պես սխալ, այլ՝ խիստ վտան­գա­վոր կլի­ներ: Իսկ «ծեր աղ­վե­սը», թե­րեւս, նման կո­պիտ սխալ թույլ չի տա:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում