Հայ ազգի ոտքի կանգնելու առաջին գրավականներից մեկը դեմքով դեպի Աստված դառնալն է. Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան

Հանդիպում

Ասում են, երբ մարդը հեռանում է Աստծուց բոլոր անհաջողությունները գալիս են ու միանգամից թափվում մարդու գլխին։ Արդյո՞ք հայ ազգը այդ չափ հեռացել է Աստծուց, որ ապրում ենք այս դաժան օրերը ազգովի այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հետ, ով անդրադառնալով վերը նշվածին փաստեց.

-Այո, միանշանակ: Երբ ազգը, ժողովուրդը հոգեւոր իմաստով Աստծուց հեռանում է, միշտ էլ ակնկալելի է, որ դժվար, օրհասական իրավիճակում այդ ազգը դատապարտված է պարտության: Եկեք հետադարձ հայացք նետենք դարերի խորք. 451 թ. պատերազմին, երբ թվով շատ քիչ էինք, բայց հզոր ու անկորտում էինք հոգեւոր արժեքներով, ազգովին նույն  համոզմանն ու նույն հավատքին էինք, ի վերջո դեմքով դեպի Աստված էինք, մենք հաղթեցինք: Որովհետեւ մենք ազգով էինք  հավատում մեր հաղթանակին, որովհետեւ վստահ էինք, որ Աստված ոչ մի աղոթք անպատասխան չի թողնում: Այսօր էլ ես վստահ եմ, որ հայ ազգի ոտքի կանգնելու առաջին գրավականներից մեկը դեմքով դեպի Աստված դառնալն է: Որպեսզի մերկապարանոց չհնչի խոսքս` ուզում են մեջբերել Աստվածաշնչի  Բ Մնացորդաց 7.14-րդ գլխում տեղ գտած խոսքը, այն է. «Եթե Իմ ժողովուրդը, որի վրա Իմ անունն է դրված, զղջա, աղոթի և Իմ երեսը փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, Ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց և կբուժեմ նրանց երկիրը»:

Այսօր մեր երկիրը վիրավոր է, մենք պարտավոր ենք ազգովի զղջանք, ապաշխարհենք եւ դեմքով դառնանք դեպի Աստված: Վստահ եմ` միայն այդ պարագայում հայ ազգը կվերագտնի հոգեւոր եւ երկրային խաղաղությունը ու հաղթանակները:

-Սրբազան, ո՞ր պահից հայ ազգը շեղվեց ճշմարիտ ուղղուց` նախապատվությունը տալով օտարամալությանը, բայց ոչ եկեղեցուն եւ հոգեւոր արժեքներին:

-Կոնկրետ շրջանը չեմ կարող ասել, բայց պատմությունը ցույց է տվել, որ երբ մենք Աստծուց հեռացել ենք, պառակտվել ու մասնատվել ենք` պարտությունը անխուսափելի է եղել: 

-Սրբազան, հասարակությանը մշտապես հուզում է մի հարց, ինչո՞ւ նույն հոգեւորականները չեն գնում տնետուն ու քարոզում Աստծո խոսքը, ինչպես որ դա անում են աղանդավորները, որոնց քարոզի արդյունքում բազմաթիվ քրիստոնյաններ դառնում են մոլորյալներ:

-Իհարկե, ցանկացած հոգեւորական պետք է իր առաքելությանը հավատարիմ մնա, իսկ հոգեւորականի առաքելությունն է այցելել իր հոտի ցանկացած ընտանիք, որտեղ հիվանդ կա, որտեղ կարիքավոր կա, որտեղ Աստծո խոսքի կարիք կա: Բայց, չգիտես ինչու մեր հոգեւորականության մեջ տարածված է, որ մարդու ազատությունը թույլ չի տալիս թակել ամեն մեկի դուռը: Ինչին սկզբունքորեն դեմ եմ ինքս, եւ այո, շատ ճիշտ նկատառում արեցիք, անհրաժեշտ է ինչպես աղանդավորները, դրանից ավելի շատ հոգեւորականությունը Աստծո խոսքը հասցնի ընտանիք առ ընտանիք: Ու պետք է սկսենք հենց աղանդավորներից, ովքեր շեղվել են ճշմարիտ Աստծուց:

-Սրբազան, եվ վերջում անդրադառնանք նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնած  Հայաստանի և Արցախի նախագահների հանդիպմանը, որը, համենայնդեպես այս պահի դրությամբ հայտնի է, որ կրելու է շարունակական բնույթ: Ինչպե՞ս եք վերաբերում նման հարթակի նախաձեռնմանը, հաշվի առնելով, որ այդ հանդիպմանը շատերը քաղաքական ենթատեքստ հաղորդեցին:

-Այո, ցավոք, հանրության մի ստվար զանգված համարում է, որ հանդիպումը քաղաքականացված էր, բայց թույլ տվեք ես չհամաձայնվեմ այդ մտքի հետ: Որովհետեւ դարերի ընթացքում, երբ մեր ժողովուրդը դժվար, ծանր իրադարձություններով օրեր է ապրել` ժամանակի հոգեւոր առաջնորդները, փորձել են այդ իրավիճակներում հատուկ նախաձեռնություններով հանդես գալ, որպեսզի վատ վիճակից երկիրը, ժողովրդին դուրս բերեն: Եվ ես կարծում եմ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությունը ավելի շատ միտված էր միասնականությանը` նպատակ ունենալով միասնական լուծումներով դուրս բերել երկիրը այս ծանր կացությունից: Իհարկե, ես կարծում եմ, որ ավելի արդյունավետ կլիներ, որ այդ հանդիպմանը ներկա լիներ նաեւ գործող վարչապետը, ով առկա  իրավիճակի մանրամասնությունների է տիրապետում, եւ գուցե ընդհանուր սեղանի շուրջ հնարավոր լիներ փոխադարձ համաձայնությամբ միասնական լուծման բանալին գտնել:  Իսկ ընդհանուր առմամբ, ինչ խոսք, ողջունելի Վեհափառի նման նախաձեռնությունը:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում