Բացվում է ԱՄՆ-ի դեմ «երկրորդ ճակատը»

Վերլուծություն

Ազ­դա­կը, ո­րը ե­կավ Չի­նաս­տա­նից, գա­լիս է հու­շե­լու, որ ան­կախ կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նում ներ­կա զար­գա­ցում­նե­րից (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=239188&l=am), մեր այս տա­րա­ծաշր­ջա­նը մնում է ոչ մի­այն Ռու­սաս­տա­նի, այլ նա­եւ Չի­նաս­տա­նի, այս եր­կու երկր­նե­րի գոր­ծո­նով պայ­մա­նա­վոր­ված` Ի­րա­նի կեն­սա­կան շա­հե­րի գո­տում: Այլ կերպ ա­սած, որ Պե­կինն ու Թեհ­րանն էլ ի­րենց հեր­թին են լրջո­րեն շա­հագրգռ­ված, որ մաս­նա­վո­րա­պես մեր տա­րա­ծաշր­ջա­նում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղու­թյան հար­ցում ա­նակն­կալ­ներ չլի­նեն:

Չնա­յած, չի­նա­կան այդ ազ­դա­կը մի­այն մա­սամբ է մեր տա­րա­ծաշր­ջա­նին վե­րա­բե­րում, այն շատ ա­վե­լի գլո­բալ ի­մաստ ու­նի: Խոս­քը Պե­կի­նում ըն­թա­ցող Չի­նաս­տա­նի կո­մու­նիս­տա­կան ​​կու­սակ­ցու­թյան (ՉԿԿ) 20-րդ հա­մա­գու­մա­րի մա­սին է, ո­րը, դժվար չէ նկա­տել, որ աշ­խար­հի մասշ­տա­բով էր ի սկզբա­նե ճա­կա­տագ­րա­կան հա­մար­վում: Ա­վե­լի կոնկ­րետ, այս հա­մա­գու­մա­րում մի քա­նի է­ա­կան հար­ցե­րի պա­տաս­խան պետք է հնչեր, որն էլ հստա­կեց­նե­լու է, թե Չի­նաս­տա­նը, որն ԱՄՆ-ի կող­մից պաշ­տո­նա­պես հռչակ­վեց, որ­պես թիվ 1 հա­կա­ռա­կորդ, ինչ գլո­բալ դե­րի է պատ­րաստ­վում հա­վակ­նել:

Այդ հար­ցե­րի թվում ա­ռա­ջինն այն էր, թե նա­խա­գահ Սի Ցզին­պի­նը գնա­լո՞ւ է երկ­րի ա­ռաջ­նոր­դի եր­րորդ ժամ­կե­տին, ո­րը չի­նա­կան վեր­ջին 4 տաս­նա­մյա­կի հա­մար ան­նա­խա­դեպ էր: Չնա­յած, այս հար­ցի պա­տաս­խա­նը դեռ մինչ հա­մա­գու­մարն էր ակն­հայտ. ոչ մի­այն գնա­լու է, այլ է­ա­կան մրցա­կից չու­նի: Եվ այս­տե­ղից բխող այլ հարց կար` իսկ ի՞նչ կա­ռա­վա­րու­թյան կազմ է ստեղ­ծե­լու, ո՞ր դիր­քե­րում գտնվող գոր­ծիչ­նե­րին կտա նա­խա­պատ­վու­թյու­նը: Վեր­ջա­պես, ի՞նչ քա­ղա­քա­կան հայ­տով եւ, ա­ռա­ջին հեր­թին` աշ­խար­հա­քա­ղա­քա­կան: Հա­մա­գու­մա­րի ըն­թաց­քը ցույց տվեց, որ ա­նակն­կալ­ներ չեն լի­նե­լու: Սին մնում է իր դիր­քում, մի­ա­ժա­մա­նակ իշ­խա­նա­կան ա­ռա­ջին է­շե­լոն են գա­լիս ՌԴ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խո­րաց­մա­նը, ԱՄՆ-ի հետ դի­մա­կա­յու­թյան սրմա­նը եւ, որ­պես մաս­նա­վոր դրվագ, Թայ­վա­նի հար­ցում ա­մե­նավճ­ռա­կան քայ­լե­րի դի­մե­լու կողմ­նա­կից­նե­րը:

Հա­ջորդը` Չի­նաս­տա­նի ա­ռա­ջի­կա քա­ղա­քա­կան կուրսր հետ կապ­ված եւս ա­նակն­կալ­ներ կար­ծես թե չկան: Ա­մեն դեպ­քում, նա­խա­գահ Սին իր նե­րա­ծա­կան ե­լույ­թում, թե­եւ բա­վա­կա­նին զուսպ, ա­ռանց վերջ­նա­կան կոնկ­րե­տա­ցում­նե­րի, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ա­մեն ինչ իր տե­ղը դրեց:

Ա­ռա­ջին կա­րե­ւոր մտքե­րից մե­կը, որ Սին հնչեց­րեց սպաս­վող կուր­սի առն­չու­թյամբ, ար­դեն իսկ ա­նուղ­ղա­կի­ո­րեն վե­րա­բե­րում էր մեր տա­րա­ծաշր­ջա­նին: Այն է` Պե­կինն ու­ժե­ղաց­նում է իր ընդ­լայ­նու­մը ար­տերկ­րում, մաս­նա­վո­րա­պես՝ «Մեկ գո­տի, մեկ ճա­նա­պարհ», ա­վե­լի պարզ ա­սած` «Մե­տաք­սի ու­ղու» հա­մաշ­խար­հա­յին նա­խագ­ծի մի­ջո­ցով: Ու սա հենց այն նա­խա­գիծն է, որն ԱՄՆ-ի հա­մար ա­մե­նավ­տան­գա­վոր­նե­րի թվում է: Հի­շեց­նենք, խոս­քը Չի­նաս­տա­նից մին­չեւ Եվ­րո­պա ձգվող ա­ռեւտ­րատն­տե­սա­կան ու­ղի­նե­րի մա­սին է, ո­րի հա­րա­վա­յին ուղ­ղու­թյան հան­գու­ցա­յին բա­շխիչ կե­տը Ի­րանն է` դրա­նից բխող մեր տա­րա­ծաշր­ջա­նին վե­րա­բե­րող բո­լոր հաս­կա­նա­լի սպա­սում­նե­րով հան­դերձ: Ու հենց Ի­րա­նում էլ «Մե­տաք­սի ու­ղին», ըստ ծրագր­վա­ծի, խաչ­վե­լու է Հնդկաս­տա­նից ե­կող «Հյու­սիս-հա­րավ» մե­գած­րագ­րի հետ, ո­րի ար­դյուն­քում անգ­լո­սաք­սոն­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ գտնվող ծո­վա­յին ա­ռեւտ­րա­յին ու­ղի­ներն է­ա­պես կորց­նում են ի­րենց դիր­քը` հսկա­յա­կան շա­հույթ­նե­րով եւ դո­լա­րին հասց­ված ծանր հար­վա­ծով հան­դերձ: Սա, ըստ է­ու­թյան, ծանր մար­տահ­րա­վեր է Վա­շինգ­տո­նին: Ա­ռա­վել եւս, որ մեկ այլ մտքով եւս Սին մո­տա­վո­րա­պես նույն ազ­դա­կը հղեց, թե` պետք ե­ղավ, Թայ­վա­նում ռազ­մա­կան ուժ կկի­րա­ռեն: Ար­դյուն­քում, նա­խա­գահ Սի­ի միտ­քը, թե` «Առա­ջի­կա հինգ տա­րի­նե­րը վճռո­րոշ են լի­նե­լու», մի­ան­գա­մայն հաս­կա­նա­լի տեսք ու­նի:

Ա­սենք, ԱՄՆ-ի հետ պայ­քա­րե­լու տես­լա­կա­նը Սին շատ ա­վե­լի կոնկ­րետ նշեց. «Մենք հա­մա­կող­մա­նի­ո­րեն խթա­նում ենք չի­նա­կան բնու­թագ­րե­րով մեծ տե­րու­թյուն­նե­րի դի­վա­նա­գի­տու­թյու­նը, վճռա­կա­նո­րեն պաշտ­պա­նում ենք ա­նա­չա­ռու­թյունն ու ար­դա­րու­թյու­նը մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, քա­րո­զում եւ կի­րա­ռում ենք իս­կա­կան բազ­մա­կող­մա­նի­ու­թյուն եւ հստակ դիր­քո­րո­շում ենք ըն­դու­նում հե­գե­մո­նիզ­մի եւ բիրտ ու­ժի քա­ղա­քա­կա­նու­թյան»: Ար­դյուն­քում, գրե­թե ողջ փոր­ձա­գի­տա­կան հան­րու­թյունն այն կար­ծի­քին է, որ այս­պի­սով Պե­կի­նը, ա­ռանց կոնկ­րետ ա­նուն­ներ տա­լու, պարզ հղեց Վա­շինգ­տո­նի հետ հա­կա­մար­տու­թյան եւ Մոսկ­վա­յի հա­մար մի­ան­շա­նակ դրա­կան ազ­դան­շան:

Եվ հենց այն պա­հին, երբ Վա­շինգ­տոնն աչ­քի ա­ռաջ զրկվում է դաշ­նա­կից­նե­րից: Եվ­րո­պա­յում ճգնա­ժամ է, եւ ով ի­մա­նա, թե դա ուր կտա­նի եվ­րո­պա­կան ա­ռա­ջա­տար երկր­նե­րի եւ ԱՄՆ-ի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Բրի­տա­նի­ա­յում նո­րից վար­չա­պե­տին հե­ռաց­նե­լու լուրջ քննար­կում­ներ են, այ­սինքն` ԱՄՆ-ի ա­մե­նա­մոտ դաշ­նա­կիցն այդ­պես էլ ներ­քին հա­կա­սու­թյու­ննե­րից աչք չի բա­ցում: Ա­սենք, ԱՄՆ-ի ներ­սում եւս սուր ի­րա­վի­ճակ է` կապ­ված նո­յեմ­բե­րի 8-ի ընտ­րու­թյուն­նե­րի հետ, եւ այս­տեղ էլ ա­մեն մի զար­գա­ցում դար­ձել է հնա­րա­վոր:

Այ­սինքն, Պե­կի­նից ե­կած ազ­դակ­նե­րը ոչ մի­այն ա­նակն­կալ­ներ չու­նե­ին, այլ նա­եւ ճիշտ պա­հին էին: Ու սա շատ հե­ռուն տա­նող հե­տե­ւանք­ներ է ու­նե­նա­լու:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում