Փաստ». Արցախից մեկնում են Մոսկվա. հավանական է համարվում հանդիպում Պուտինի հետ
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալ այն փաստին, որ Արցախում լուրջ դժգոհություններ կան՝ կապված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության երևանյան այցից, մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից և, ընդհանրապես վերջինիս՝ Արցախի հարցում վարած քաղաքականության հետ։
Ըստ տեղեկությունների, Երևանում վերջին հանդիպման ժամանակ Փաշինյանը Արցախի պատվիրակությանը բաց տեքստով հայտնել է, որ ինքն այլևս Արցախի հարցում որևէ բան չի կարող անել։
Պատվիրակության հիմնական նպատակը Արցախի հարցի հետագա ճակատագրի հետ կապված որևէ պարզաբանում և հստակեցում ստանալն է։ Մեզ փոխանցեցին նաև, որ ներկայումս Մոսկվայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում սպասվող հանդիպումը կազմակերպելու համար։
Թերթի աղբյուրը հայտնում է նաև, որ հավանական է համարվում հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

