ԱՐՑԱԽԸ` ՏՈՏԱԼ ՊԱՏՎԱԶՐԿՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏ
ՎերլուծությունՆիկոլի վաստակների հավաքական կարծիքը հնչեցվել է տխրահռչակ «տռուսիկային գեներալ» Գագիկ Մելքոնյանի շուրթերով. «Եթե մենք կախում ենք Ղարաբաղը Հայաստանի ոտերից, էդ խաղաղությունը երբեք չի լինի»: Ահա՛ Նիկոլի գեներալական «իդեալը» և բանակի ռեֆորմի մեխը` ունենալ բանակ, որը կարող է միայն պարտվել և թրքահարճ Նիկոլի համար ապահովել նոր և վերջնական կապիտուլյացիայի հիմք, որպեսզի հայտարարի, թե միմիայն տոտալ պատվազրկության գնով հնարավոր է «փրկել» Երևանը:
ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ԹԱՓԱՆԻՎԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍ ԿԱ՛
«Ղարաբաղը Հայաստանի ոտերից կախված» նողկալի բանաձևն ուղղված է ամեն ինչ արժեզրկելուն, որպեսզի նույնիսկ լավագույն սպառազինությամբ և ամենաքաջ զինվորներով ապահովվի խայտառակ պարտությունը, ինչպես դա եղավ 2020-ի «խոսացված» պատերազմում: Մի ամգամ հաջողությամբ իրագործածը թուրքական օկուպացիոն վարչակարգը ձգտում է կրկնել: Սրանց համար Հայաստանը սոսկ փող աշխատելու օֆիս է, ընդ որում օֆիս, ուր բարեկարգ է պահվում միայն կառավարչի առանձնասենյակը, իսկ մնացյալը մաս-մաս և ագահաբար վաճառվում է: Հայաստանը, նիկոլի վաստակների մայրենի թուրքերենով ասած, «դուշմանի մալ» է...
Մինչդեռ փորձագետների, մասնավորապես կովկասագետ Կարեն Իգիթյանի կարծիքով. «Իրականում, հայ հասարակությունը Ադրբեջանին և Թուրքիային համարում է թշնամի պետություններ, չի ընդունում Թուրքիայի հետ ցանկացած գնով սահմանի բացումը, չի ընդունում Արցախի հանձնումը և պատրաստ է պայքարել հանուն հայկական հողերի, հանուն արժանապատիվ ապագայի. այս մասին են վկայում սոցիոլոգիական ուսումնասիրությունները: Պատերազմի օրերին տասնյակ հազարավոր կամավորներ գնացին հավաքակայաններ, շատ մարդիկ մասնակցեցին կամավորական աշխատանքներին և այլն: Սա հուշում է, որ հայ ժողովուրդը գիտակցում է վտանգը, կա առողջ արձագանք վտանգի նկատմամբ, կա սեփական երկիրը պաշտպանելու ցանկություն: Պակասում է միայն այն պետությունը, որը կբարելավի հարաբերությունները դաշնակիցների հետ, հայ զինվորին լիարժեք կապահովի անհրաժեշտ ամեն ինչով և օր ու գիշեր կաշխատի մեր երկրի անվտանգության և արժանապատիվ կյանքի համար»:
Եվ քանի որ նիկոլենք բացարձակ ճիվաղ լինելուց բացի նաև բացարձակ պոպուլիստ են, ազգի զգոնությունը բթացնելու նպատակով ավելացնում են ռազմական բյուջեն, սպառազինություն են գնում Հնդկաստանից, մամուլում հրապարակումներ կան, որ մտադիր են սպառազինություն գնել նաև Իրանից, ՊՆ-ն էլ փաստացի հերքում է Նիկոլի ստերը, իբր ռուսները զենք չեն վաճառում... Զենքը կա, զինվորի քաջությունը կա, հանրության հայրենասիրությունը կա, սակայն սրանք լավ էլ գիտեն, որ կազմակերպելու են միտումնավոր պարտություն և ամենը նվիրեն թուրքին: Կարեն Իգիթյանը նշում է. «44-օրյա պատերազմից հետո մեր գերի ընկած մարտիկների կերպարը գնալով ավելի է տարածվում: Հարկ է նշել, որ դե-ֆակտո իշխանությունները հիմք են ընդունել Ադրբեջանի մատնանշած հայ ռազմագերիների թիվը՝ 38, մինչդեռ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը բոլորովին այլ թիվ է նշում՝ 119 մարդ: Սա ցույց է տալիս, որ դե-ֆակտո իշխանությունները հանրայնացնում են գերիների կերպարը ոչ թե այն պատճառով, որ մտահոգված են այդ տղաների ճակատագրով, այլ որովհետև նրանք փոխում են բանակի մասին ընկալումը: Քարոզչությունն ուղղված է այն կարծիքի ձևավորմանը, որ Ադրբեջանին և Թուրքիային դիմադրությունը հավասարազոր է պարտության, մահվան, գերության և կապիտուլյացիայի և ոչ հաղթանակի, ինչպես նախկինում էր»:
Այսինքն` հենց գերիներից, այլ ոչ թե հերոսներից են կերտում բանակի հրապարակային դեմքը: Իսկ օրինակ, Սերժ Սարգսյանի օրոք, փորձագետի խոսքով. «Հայոց բանակի կերպարն ու դեմքը Ապրիլյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող Ռոբերտ Աբաջյանն էր, որն ընկերների մահից հետո միայնակ մնալով` նռնակով պայթեցրել է իրեն ու մոտեցող թշնամիներին: Հեռախոսով խոսելով սպաներից մեկի հետ՝ նա հայհոյել է նրանց, ովքեր կհանձնեն իր դիրքերը հակառակորդին կամ չեն ազատագրի այն: Մեկ ժամվա ընթացքում հայ մարտիկներն ազատագրեցին Աբաջյանի դիրքը, որտեղ զոհվել էին Ապրիլյան պատերազմի մյուս հերոսները՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանը, ազգությամբ եզդի ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանը, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանն ու մյուս մարտիկները, որոնք չնահանջեցին, չհանձնվեցին, այլ նույնիսկ կյանքի գնով պահեցին իրենց դիրքերը: Որովհետև հասկացան, որ նահանջելով նրանք կդավաճանեն իրենց ընկերներին, որոնք կզոհվեն իրենց փոխարեն: Հենց այս մարտիկներն էին հայկական բանակի կերպարը` ի դեմս Ռոբերտ Աբաջյանի»:
Մինչև Ապրիլյան պատերազմն էլ բանակի կերպարը մարմնավորում էին արցախյան առաջին պատերազմի հերոսները, և դա վճռական նշանակություն ունեցավ, զի հոգեբանորեն ապահովում էր հաղթանակի ծրագրավորում: Մինչեւ 2016 թ. Ադրբեջանը, մոտ 25 մլրդ դոլարի ներդրում կատարելով բանակում, կարծում էր, որ բավականաչափ ուժ է կուտակել Արցախյան հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու համար: Սակայն 4-օրյա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ այդ հույսերն իրատեսական չեն: Ռազմական գործողությունների արդեն երկրորդ օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինադադարի առաջարկ արեց:
Իսկ 2018-ին արտաքին ուժերը կոնսենսուսով իշխանության բերեցին պարտության կուսակցությանը:
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ՂԱԶԱԳՐԻ ՍՊԱՍԱՎՈՐՆԵՐԸ
Այն, որ ՔՊ-ականները հայ մարդուն հունից հանող տականքային բանաձևեր են բստրում, ուղղված է ժեխին ոգևորելու և ազգին հուսահատեցնելու: Հովիկ Աղազարյանի պնդումները, թե արցախցիները կարող են թալիշների օրինակով գոյատևել Ադրբեջանում, կամ DJ Էդոյի պնդումները, թե ՀՀ-ն ոչինչ չի կարող անել Արցախի համար` այդ բոլորը Գագիկ Մելքոնյանի նողկալի բանաձևի հետ մի ամբողջություն են կազմում: Եվ մարդ սկսում է սրտխառնոց ապրել «խաղաղություն» բառից, իսկ սթափ մտածողների համար «փրկիչ» և «փրկություն» բառերը վաղուց կեղտոտ մանիպուլյացիայի հոմանիշ են:
Սակայն ավելի նուրբ մեթոդներով գործողներ էլ կան, ովքեր հանդես են գալիս որպես «չեզոք» փորձագետներ: Օրինակ, Ֆրանսիայում բնակվող քաղաքագետ Կայծ Մինասյանը նշում է, որ Հայաստանի, նաև Արցախի իշխանությունները պետք է շեշտը դնեն նրա վրա, որ կարողանան ապացուցել, որ Ադրբեջանը ռասիստ, ֆաշիստ, ահաբեկիչ պետություն է: Ինչպես նկատում է PR-ի փորձագետ Հայկ Դերզյանը. «Որքանով է պարոն Մինասյանը տեղյակ, որ աշխարհի տարբեր վեկտորների ընդունարանների մուտքի մոտ dictator control սարքավորում չկա, որ որևէ մեկին թույլ չտան ներս մտնել, կամ պիտակավորել: Ադրբեջանը և Թուրքիան բազմիցս հայտարարել են, որ կարևոր դեր են խաղում և խաղալու Եվրոպայի գազամատակարարման հարցում: Ի՞նչ կարող է տալ այս իրավիճակում Հայաստանը աշխարհին, որպեսզի հակակշռի էներգակիրներին: Պատասխանը կարծում եմ ակնհայտ է: Քաղաքագետը առնվազն չպետք է պոպուլիզմի և սին հույսերի դաշտ մտնի»:
Այդ նույն քաղաքագետը նաև պտտում է ծպտյալ նիկոլականների փչացած ձայնապնակը, թե Լևոնից մինչև Սերժ ծախեցին ՀՀ անկախությունը Ռուսաստանին, հիմա մենք պետք է կարողանանք աշխատել բոլոր կողմերի հետ, չպետք է խոսենք աշխարհաքաղաքական ընտրության մասին: Հայկ Դերզյանը իրավացիորեն հակադարձում է. «Եթե խոսքը ռազմական համագործակցությանն է վերաբերում, ապա Հայաստանը երկար տարիների ընթացքում ստացել է նաև անվճար զինամթերք, իսկ որոշ դեպքերում նաև հասանելի գնով զինտեխնիկա: Ինչ վերաբերում է ռազմական համագործակցության միություններին, ապա որքան էլ մեր ունեցածը մեզ չբավարարի, այլ տեղ մեղրով քսած չէ և ունի իր գինը, որը ժամանակին վճարել են այլ պետություններ: Որպես օրինակ պետք է բերել Վրաստանը, որի ներկայիս իշխանությունները, չնայած իրենց ժողովրդի ունեցած ճնշումներին, խիստ զգուշավոր են ռուս-ուկրաինական կոնֆլիկտում: Սեփական սխալների վրա չսովորելով հանդերձ վատ չէր լինի այլոց սխալները չկրկնել:
Ի հեճուկս Կայծ Մինասյանի, Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունն ընդհակառակը, ամրացրել է ՀՀ ինքնիշխանության մակարդակը և հավասարակշռել է Արևմուտքի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները: Դրա համար մեծ ջանքեր էին հարկավոր: Կայծի բերած նիկոլները, որպես ներդրված թշնամական ական` պայթեցրել են հայկական ամրացող պետականությունը և դրանից հետո պատասխանատվությունը բարդել նախկինների վրա, առնվազն լուրջ չէ»:
Իսկ այդպիսի թշնամական ականները սպասարկում են այդ թվում և Նիկոլի թարմ «եվրոպական փափուկ բարձը»` ԵՄ դիտորդների մասին հիացական խոսքի տեսքով: Սակայն խունտան, բնականաբար, եվրոպացիների և ամերիկացիների հետ աշխատանք չի տանում, որպեսզի գեղեցիկ խոսքերի փոխարեն պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի դեմ: Աշխատել հնարավոր է, օրինակ Արման Թաթոյանի աշխատանքի շնորհիվ Գուգլի քարտեզներում լիկվիդացվեցին Սյունիքի համատարած թուրքական տեղանունները, ինչը հիբրիդային պատերազմի բաղադրիչներից մեկն է...
Նիկոլը կարողացավ կործանել Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների 70 տոկոսը, Արցախի բնակչությանը դրեց ցեղասպանության եզրին: Կասկածի տակ է դրել Հայաստանի բուն գոյությունը: Նա շարքային գեղցի ավանտյուրիստից վերաճել է միջազգային դասի հակահայ և հակապետական գործչի: Հետնիկոլական Հայաստանում պատժվելու է նրա գրեթե ողջ շրջապատը: Այդ օրը պիտի մոտեցնենք բոլորս, և նվազագույնը դրսևորենք զրո հանդուրժողականություն մեր շրջապատի նիկոլականների հանդեպ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ


