«Հրապարակ». «Գազի գնի շուրջ բանակցությունը կավարտվի նոր միութենական պետության մեջ մտնելով»

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հոկտեմբերի 18-19-ը դադարեցվել էր Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հաղորդմամբ՝ պատճառը Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայր գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելն էր։ «Գազպրոմը» նաեւ հայտնում էր, որ այս երկու օրը հանրապետության սպառողները գազ են ստանալու «առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին»։ Վերականգնվե՞ց, թե՞ ոչ գազամատակարարումը՝ մեր հարցին ընկերությունից պատասխանեցին, որ այո, վերականգնվել է, դեռ երեկ։ 

Այնուամենայնիվ, որոշակի սպասում կա, որ Հայաստանի ներկայիս անորոշ, խոցելի վիճակում հնարավոր է, որ գազի մատակարարման հարցում քաղաքական կոմպոնենտ ի հայտ գա, եւ Ռուսաստանը գազն օգտագործի որպես Հայաստանի հնարավոր արեւմտյան կողմնորոշման դեմ ուղղված ճնշման գործիք։ Մանավանդ, որ խոսակցություններ կան, թե Ռուսաստանը Հայաստանին սպառած գազի դիմաց պարտքի մեծ հաշիվ է ներկայացրել։ Այս մասին օրերս հայտարարել էր «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

Մեր պետությունը միշտ համաձայնել է «Գազպրոմի» առաջարկած գներին ու նորմալ սպառում է իրականացրել, որտեղի՞ց է գոյացել պարտքը։ Մեր հարցին Արման Բաբաջանյանը պատասխանեց․ «Պարտքը սարքվել է մեր գլխին, ահռելի թիվ է, ո՞ւմ է  հետաքրքիր մնացածը։ Կոնկրետ չափի մասին հիմա չեմ ուզում խոսել, լուրջ խնդիր կա։ Մենք դրա տակից դուրս չենք գա։ Սկսել են նոր մեթոդով հաշվարկներ անել՝ առանց քննարկելու։ Պետք է բանակցել ու հրաժարվել»։ Հնարավո՞ր է, որ ինչ-որ ճնշումներ գործադրեն՝ գազի գործոնն օգտագործելով, մանավանդ՝ հիմա շատ է խոսվում Հայաստանի քաղաքական վեկտորը փոխելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ «Իհարկե, պարտքի մասով նորությունը եկել է ի պատասխան Նիկոլի՝ զենքի փողը վճարել-չստանալու մասին հայտարարության»,- ասում է արեւմտամետ գործիչը։ 

Մյուս կողմից, հիշենք, որ Հայաստանն այժմ 1000 խորանարդ մետր կապույտ վառելիքի համար սահմանին 165 դոլար է վճարում ՌԴ-ին՝ այն դեպքում, երբ եվրոպական երկրներին ՌԴ-ն այդ նույն գազը վաճառում է խմ-ն 1500 դոլարով, 1335 դոլարով ավելի թանկ։ Այսինքն՝ եթե տարեկան բերում ենք 2 մլրդ խմ գազ, ապա ստացվում է, որ Հայաստանը տարեկան մոտ 2 մլրդ 600 մլն դոլարի սուբսիդիա է ստանում ՌԴ-ից՝ ամսական 220 մլն դոլար։ Այս հաշվարկներն արել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ապացուցելու, թե որքան վտանգավոր է վեկտորի փոփոխությունը, եւ ինչ կարող է հետեւել մեր արեւմտամետ խաղերին։ Հասկանալի է, որ այս բարեգործությունը գին ունի։

Նման լավություն Վ․ Վ․ Պուտինն անում է նաեւ Բելառուսին։ Իսկ Բելառուսը միութենական պետության մաս է կազմում եւ Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակիցն է։ Հայաստանը նաեւ ԵԱՏՄ-ի մեջ է, որտեղ հատուկ մաքսատուրքեր չկան, եւ մենք դրանից էլ ենք օգտվում։ Եվ ամենակարեւորը՝ օգտվում ենք 2013 թվականի օրենքից, որով մեր նկատմամբ սահմանված է կիրառել գազի գնի այն գործակիցը, որը գոյություն ունի Ռուսաստանի Օրենբուրգի մարզում։

2013 թվականի պայմանագիրը կնքվել է 30 տարով, այսինքն՝ գործում է մինչեւ 2043 թվականը, սակայն, ըստ այդ պայմանագրի, կողմերը կարող են ցանկացած պահի այն խզել՝ 6 ամիս առաջ միմյանց նախազգուշացնելով։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է ասել՝ ես հիմա ֆորսմաժորային իրավիճակում եմ, եւ առաջարկել Հայաստանին՝ նոր գին պայմանավորվել։ Այս նոր գինը, Հայաստանի հակառուսական խաղերի պարագայում, հավանաբար, կմոտենա եվրոպականին։

Այս դեպքում էլ Բագրատյանը հաշվարկ ունի․ եթե մեզ մոտ գազի գինը մոտենա միջազգայինին, ապա կենսամակարդակի անկումը կդառնա 30 տոկոս, իսկ աղքատությունը կանցնի 50 տոկոսից։ Ինչ խոսք, այս պարագայում մեզ, անշուշտ, նոր բանակցություններ են պետք ՌԴ-ի հետ եւ նոր բանակցություն՝ գազի գնի շուրջ։ Բայց չի բացառվում, որ այդ բանակցության ավարտը լինի նոր միութենական պետության մեջ մտնելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին