Ալիևյան սրիկայություն է այդ պահանջը, որին ձայնակցում է Թուրքիան.«Զանգեզուրի միջանցքն» ու Էրդողանի բաղձալի երազանքը

Հանդիպում

Ամեն գնով Զանգեզուրի միջանցքին հասնելու թուրք-ադրբեջանական տանդեմի բաղձալի երազանքի, թուրքական գործիչների դեմ դրված տաբուների,  Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ի նպաստ Ադրբեջանի օգտագործելու Էրդողանի նենգ քայլերի մասին զրուցել ենք  Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ով նախ փաստեց.

-Հայաստան-Թուրքիա հարաբերությունները շարունակում են սառած վիճակում մնալ: Այդ ուղղությամբ որևէ զարգացում չկա: Հայաստանի մեջ այդ հարցով փոթորիկներ են ծավալվում, բայց Թուրքիայում այդ թեմայի մասին ոչ մի քննարկում չկա, օրակարգ չկա: Այդ թեմաները Թուրքիայում քննարկվող թեմաներ չեն, անգամ Փաշինյան-Էրդողան հանդիպմանը այստեղ որեւէ կարեւորություն չտվեցին, զուտ պաշտոնական հաղորդագրությամբ սահմանափակվեցին: Տպավորություն է, որ թուրք քաղաքական գործիչների համար տաբու է դրված խոսելը հայ-թուրքական հարաբերությունների մասին: Մինչ այժմ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հետ հանդիպուների իրական  բովանդակությունը հանրությանն անհայտ է: Այդ հանդիպումներից ոչ մի էական բացատրություն չկա, և քանի որ չկա, քննարկումներ էլ չկան: Անհրաժեշտ է, որ երկու երկրների միջև հարաբերությունների Հաստատման համար երրորդ երկրները չմիջամտեն, օրինակ՝ հատուկ ներկայացուցիչների հանդիպումները տեղի չունենան այլ երկրում: Շատ սխալ ռազմավարություն է ընտրվել, և շատ կարևոր է, որ երկու հատուկ ներկայացուցիչների հանդիպումները կայանան հենց իրենց երկրների մայրաքաղաքներում՝ առանց երրորդ երկրի հովանավորության:

Ստամբուլահայ խմբագրի դիտարկմամբ.

-Ապաշրջափակումը Թուրքիայի միակողմանի որոշումն է, և Թուրքիան պետք է նույնկերպ էլ վերացնի այդ որոշումը: Սա թրքական դիվանագիտություն է՝ միակողմանի որոշում կայացնել ու այդ որոշումից հրաժարվելու համար պահանջներ ներկայացնել: Հայաստանը չպետք է ընդունի նման վարքագիծը և այդտեսակ սակարկությունների մեջ չպետք է մտնի Թուրքիայի հետ: Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալը և սահմանները փակելը Թուրքիայի որոշումն են, այդ որոշումը չեղարկելու համար Հայաստանը բանակցելու կարիք չունի: Թուրքիան սատանայական քաղաքականություն վարած կլինի, եթե ասի՝ եկեք փոխադարձ զիջումներ անենք, Հայաստանը փոխադարձելիք բան չունի:

Դիտարկմանը՝ թերևս ադրբեջանա-թուրքական պահանջը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է մեր զրուցակիցը նկատում է.

-Միջանցք հասկացությունը անկախ պետականության համար ընդունելի չէ, դա սպառնալիք է երկրի անկախ պետականությանը: Չի կարող այդպիսի բան լինել, աշխարհի ոչ մի երկիր չի ընդունում նման բան: Ալիևյան սրիկայություն է այդ պահանջը, որին ձայնակցում է Թուրքիան: Հայաստանի համար անընդունելի երևույթ է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում