Համաշխարհային տնտեսական աճի տեմպերի կտրուկ անկում է սպասում. ԵԱՏՄ նիստում Ղրղզստանի վարչապետը մի շարք առաջարկներ է արել

Տնտեսություն

Համաշխարհային տնտեսության աճի տեմպի կտրուկ անկում և ռեցեսիա է սպասվում հետագա տարիներին։ Երևանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպմանն այս մասին ասաց Եվրասիական տնտեսական միությունում նախագահող Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։

«Պետք է նշել, որ աշխարհում տնտեսական զարգացման կանխատեսումներն այնքան էլ մխիթարող չեն։ Սպասվում է տնտեսական աճի տեմպերի կտրուկ անկում և համաշխարհային տնտեսության ռեցեսիա՝ հետագա տարիներին», - հայտարարել է Ժապարովը։

Ղրղզստանի վարչապետը բարձր մակարդակի աշխատանքային խմբին առաջարկել է ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայունության բարձրացման համար անցկացնել տնտեսական կոնյուկտուրայի մոնիթորինգ՝ համաշխարհային և տարածաշրջանային մակարդակներում, և անհրաժեշտության դեպքում առաջարկել միջոցառումների հակաճգնաժամային փաթեթ:

Ժապարովը հավելել է, որ տնտեսական կայունությունն ապահովելու համար ԵԱՏՄ երկրները համաձայնեցրել են ԵԱՏՄ մարմինների 55 որոշումները և ընդունել միջոցառումների 3 փաթեթ: Նա տեղեկացրել է, որ ընդունված որոշումների հիման վրա ժամանակավոր հիմունքներով զրոյացվել են 1310 ապրանքների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը։

«Իսկ դրանք պարենային և հումքային խմբի ապրանքներ են ՝ սննդամթերքի արտադրության համար, թեթեւ արդյունաբերության, դեղագործական արտադրանք, մեքենաշինություն եւ այլ ապրանքներ։ Բիզնեսին աջակցելու նպատակով մեղմացվել են Միության մի շարք տեխնիկական կանոնակարգերի պահանջները», - ասել է Ժապարովը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում