«Շուտով կբացվի իմ ֆուտբոլի դպրոցը». Խորեն Հովհաննիսյան
Սպորտ«Իչավունք»- ի հյուրը միջազգային կարգի սպորտի վարպետ, վաստակավոր մարզիչ, բարձրակարգ տեխնիկային տիրապետող Խորեն Հովհաննիսյանն է, ով հանդես է եկել «Արարատ» ֆուտբոլային թիմում։
«Շուտով կբացվի իմ ֆուտբոլի դպրոցը»
-Ինչու՞ և ինչպես որոշեցիք հենց ֆուտբոլով զբաղվել և որ տարիքում։
- Երևի 7-8 տարեկանում ինձ համար մարզվում էի և ինձ նկատեց իմ մարզիչը ՝ Սարիբեկյան Աշոտը ու վերցրեց իր թիմ։ Այնուհետ Հայաստանի հավաքականը ընտրեց ինձ, ես ընդամենը 16 տարեկան էի ։ Որից հետո Խորհրդային տարիներին եղա պատանիների կազմում, այնուհետ ինձ վերցրեցին «Արարատ» թիմ և մնացի այնտեղ։
-Ինչո՞վ է պայմանավորված մեր մարզիկների մեկնումը երկրից։ Ինչու՞ չեն մնում և ծաղկեցնում սպորտը։
-Եթե դիտարկենք ժամանակային առումով, ապա կոմունիստական տարիներին մենք իրավունք չունեինք որևիցե տեղ գնալու, այսինքն մոտավոր 91-92 թվականները ամեն բան փակ էր։ Երբ բացվեցին ճանապարհները բոլորնը ձգտեցին գնալ ու լավ թիմերում խաղալ։ Ես կողմ եմ , որ մեր լավ ֆուտբոլիստները գնան լավ ակումբներում խաղան ու գան։
- Այո՛ , ամեն դոպքում գան․․․
-Այո, պետք է Հայաստանի ակումբում խաղան։ Բայց բոլոր լավ սպորտսմենները ձգտում են գնալ ՝ գումարի հետ կապված։
-Այսօր մենք չունենք ֆուտբոլի գլխավոր մարզիչ։ Դուք ու՞մ եք տեսնում այդ պաշտոնին։
- Ինձ շատ հաճախ են այդ հարցը տալիս։ Պիտի ասեմ շատ դժվար է մարզիչ ընտրելը։ Բոլորն էլ ցանկություն ունեն մարզիչ աշխատելու։ Մարզիչը պարտավորություն է վերցնում երկու տարի մարզել թիմը, սակայն այսօր բոլորը ուզում են, բայց արդյունքի չենք հասնում։
- Դուք ինչպես կգնահատեք Խոակին Կապարոսկու թիմային աշխատանքը և արդյո՞ք այդքան մեծ հոնարարով արժեր ունենալ այդպիսի մարզիչ։
-Սկզբի շրջանում շատ հաջող ստացվեց՝ առաջին քայլերը լավն էին, բայց հետո չստացվեց։ Ես առհասարակ չեմ խառնվում գումարային հարցերին, սակայն պետք էր այդ գումարին համապատասխաներ ֆուտբոլի թիմը։ Լավ, ասենք տվեցինք այդ գումարը, բայց հաջողության չհասանք։ Ցավոք ես դեռ չեմ տեսնում առաջընթաց՝ մենք պետք է շատ աշխատենք։ Դա պայմանավորված է մեր խաղացողներով։ Օրինակ վրացիները մի մակարդակ բարձրացան, ունեն լավ ֆուտբոլիստներ։ Այ, երբ իրենց մոտ լավ մարզիչ բերեն, իրենք լավ առաջ կգնան։ Աբողջը թիմից է կախված։
-Երեք տարի առաջ Դուք հիմնեցիք «Անի» ֆուտբոլային ակումբը, որը այժմ դադարի մեջ է։ Ինչու՞
-Եթե ցանկանում ես ֆուտբոլային թիմ պահել, ապա պետք է ունենաս մարզադաշտ և այլն։ Մենք ստեղծեցինք մի թիմ , որը չուներ ոչինչ, այդ պատճառով սառեցրեցի գործունեությունը, սակայն մյուս տարվանից կբացվի իմ ֆուտբոլի դպրոցը, որտեղ կլինեն և պատանիներ և մարզիչներ ու կզարգացնենք մեր ակումբը։
-Ֆուտբոլի Ֆեդերացիայի ընտրությունների ժամանակ Դուք դրել էիք Ձեր թեկնածությունը, բայց որոշեցիք միանալ Արմեն Մելիքբեկյանի թիմին։ Ինչու՞
-Թեկնածուները երեքն էին, ես որոշեցի, որ մենք միասին ավելի արդյունավետ կաշխատենք։ Այստեղ ներքին խոհանոց կա, որը դժվար է բացատրել։ Երեք տարվա մեջ եղան արդյունքներ, սակայն ինչպես ասացի կրկին իջանք մեկ քայլ ներքև։
-Պ․ Հովհաննիսյան, ապագայում ինչպիսի՞ ծրագրեր ունեք։
-Առաջին հերթին իմ անվան դպրոցը մի քանի ամսից պատրաստ կլինի և հավաքելու ենք 6-7 տարեկան երեխաների։ Զուգահեռ ակումբը պիտի ծաղկեցնենք, պետք է լավ հովանավորներ գտնել և կշարունակենք ելույթները։
Նանա Սարգսյան

