«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կարելի է Շեքսպիրի հետ անել այն, ինչ ուզում ես եւ ինչպես ուզում ես. Սվետլանա Լավրեցովա

Մշակութային

Օդում կախված համաշխարհային պատերազմի վտանգի այս օրերին թերեւս մշակույթը մնացել է միակ հարթակը, որտեղ ԵՄ երկրներն ու Ռուսաստանը կարող են հայտնվել մեկտեղ: Հայաստանում հյուրընկալվել են 10 երկրից ժամանած ավել քան 250 մասնակից եւ հյուրեր՝ օրերս մեկնարկած Շեքսպիրյան միջազգային թատերական 16-րդ փառատոնի շրջանակում: Նրանց թվում են հեղինակավոր արվեստագետներ, միջազգային փառատոների տնօրեններ Իտալիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Ֆրանսիայից: Երեւանյան 11 բեմահարթակում կցուցադրվի ավելի քան 19 ներկայացում՝ 18 թատերախմբի մասնակցությամբ: Ի դեպ, փառատոնն այս տարի հստակ ասելիք ունի՝ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայից հետո՝ որոշել են հանդես գալ «դադարեցնել ագրեսիան, պահպանել մշակույթը» կոչերով եւ նաեւ այս հարթակն օգտագործել՝ աշխարհին լսելի դառնալու համար:

Ինչեւէ, քաղաքականությունը քաղաքականություն, պատերազմը՝ պատերազմ, բայց հանրությանը նաեւ հեքիաթ է պետք՝ երկրում ստեղծված մղձավանջից ինքնամաքրվելու համար, ինչը լրացնելու եկավ Սանկտ Պետերբուրգի Ա.Ա. Բրյանցեւի անվան Պատանի հանդիսատեսի 100-ամյա թատրոնի «Ձմեռային հեքիաթը», որը Շեքսպիրյան փառատոնի գլխավոր ներկայացումներից մեկն էր:

«Մենք այն թատրոններից ենք, որը շրջագայել է ամբողջ աշխարհում, սակայն չէր եղել Հայաստանում: Առաջին անգամ ենք հյուրընկալվում Երեւանում եւ ծանոթանում ենք բարի, պատրաստակամ, լավատես մարդկանց հետ: Այս մի քանի օրվա ընթացքում արդեն հասցրել ենք սիրել ձեր վարդագույն քաղաքը եւ փորձում ենք լինել ամենուր: Մեզ համար շատ կարեւոր է, որ դուք եւս ճանաչեք մեզ»,- նշեց սանկտպետերբուրգյան թատրոնի տնօրեն, «Ռադուգա» միջազգային թատերական փառատոնի ղեկավար ՍՎԵՏԼԱՆԱ ԼԱՎՐԵՑՈՎԱՆ:

Անդրադառնալով շեքսպիրյան  «Ձմեռային հեքիաթին»՝  նա ասաց, որ որոշել են զերծ մնալ ողբերգություն եւ արյուն ներկայացնելու տեսարաններից ու հանդիսատեսին մատուցել գեղեցիկ հեքիաթ՝ այն համեմալով նաեւ նուրբ հումորով:

«Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթը» շատ քիչ են բեմադրում, բայց այնտեղ կարելի է տեսնել ե՛ւ Մակբեթին«, ե՛ւ «Լիր Արքային», ե՛ւ «Ռոմեո եւ Ջուլետին»: Շեքսպիրը շարունակում է մնալ ժամանակակից, եւ ամենակարեւորն այն է, որ հեղինակային իրավունքներ չունի եւ կարելի է նրա հետ անել այն, ինչպես  ուզում ես եւ ինչ ուզում ես: Այս առումով Շեքսպիրը շատ փորձարկումների է ենթարկվել ու դեռ կենթարկվի», - ընդգծեց Լավրենցովան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան