«Փաստ». «Բումերանգի էֆեկտը». ոչ մի «լավություն» անպատիժ չի մնալու

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս կալանավորվեցին դատավոր Արուսյակ Ալեքսանյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Ըստ դատախազության, դատավորը մեղադրվում է ծանր հետևանքների առաջացմամբ՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու համար: Մի խոսքով, կոռուպցիայի ուղիղ ակնարկ: Իսկ փաստաբանը մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն օժանդակելու համար: Չնայած կարծիքներ կան, թե փաստաբանի դեպքում առավել ակնառու քաղաքական հետապնդման տարրեր են առկա, այնուամենայնիվ, դատավորի կալանավորումը շատ ավելի մեծ հանրային ուշադրության արժանացավ։

Թերևս դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ վերջինս հասարակական մի շարք գործիչների գործերով կալանավորման որոշումներ է կայացրել, ընդ որում, ինչպես հետագայում վկայել են նրանց փաստաբանները և փորձագիտական հանրույթը, ոչ արդարացի: Ավելին, այնպես էր ստացվում, որ դատավորի՝ կոնկրետ ընդդիմադիր գործիչներին վերաբերող որոշումները միշտ լինում էին իշխանությունների քիմքին հաճելի, ու, որպես կանոն, նրանց նկատմամբ կիրառվում էին կոնկրետ ամենախիստ միջոցները։ Այսինքն, ինչպես իրավաբանական հանրության մեջ էին ասում, Ալեքսանյանը դարձել էր Փաշինյանի «սրտի դատավորներից» մեկը:

Պարզ է, որ եթե քաղաքական հետապնդումների գործելակերպը շարունակվում է, ապա դա պայմաններ է ստեղծում նաև «բումերանգի էֆեկտի» իրականացման համար, քանի որ ոչ ոք չի կարող վստահ լինել, որ ինքը ևս չի հայտնվի հետապնդումների թիրախում, այդ թվում՝ նաև անարդարացի որոշումներ կայացրած դատավորները։ Մյուս կողմից էլ՝ երբ դատավորն արդեն պատվերով որոշումները կայացրել է, ապա իշխանություններն այլևս չեն վարանելու «զոհել» նաև այդպիսի դատավորին։ Ուստի, դատական համակարգի ցանկացած ներկայացուցիչ, մասնավորապես դատավորներից յուրաքանչյուրը, նախևառաջ պետք է ծանր ու թեթև անի իր կայացրած ցանկացած որոշման հնարավոր հետևանքները և որևէ պարագայում տուրք չտա քաղաքական պատվեր կատարելու, քաղաքական էլիտայի հետ մտերմանալու ցանկությանը:

Միաժամանակ, պետք է նկատի ունենալ, որ քաղաքական ղեկավարները հավերժ չեն, բնականաբար, իշխանությունները փոխվելու են, սակայն իրավական պետություն կարող ենք ունենալ միայն այն ժամանակ, երբ ցանկացած պարագայում արդարությունն է հաղթում, իսկ դրա պաշտպանները նաև դատավորներն են: Ի դեպ, այս պարագայում դատավոր Արուսյակ Ալեքսանյանը չունի նաև հանրային լայն աջակցություն: Հիմնական պատճառը նրա կայացրած խնդրահարույց վճիռներն են։ Թերևս անարդարությունն իր ազդեցությունն է ունենում նաև հանրային տրամադրությունների վրա։ Հիշո՞ւմ եք, երբ ամիսներ առաջ կալանավորվեց Սյունիքի մարզի դատավոր Բորիս Բախշիյանը, վերջինիս գործընկերները, փաստաբանները, հանրույթը սա ակնհայտ ապօրինություն որակեցին:

Արդյոք նույն դիրքորոշումը կլինի՞ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի պարագայում, ցույց կտա ժամանակը: Որքան էլ ցավալի է, այս օրերի զարգացումները հուշում են, որ հազիվ թե: Հասարակական ու քաղաքական շատ գործիչներ, փորձագետներ ոչ մեկ անգամ նշել են, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակի հետ «փուռն է տալու» բոլոր նրանց, ովքեր անմոռաց ծառայել են իրեն, ընդ որում՝ որքան ուժգին են ծառայել, որքան շատ օրենք խախտելով են ծառայել, այնքան ուժգին էլ իրենք են հայտնվելու այն կարգավիճակում, ինչ կարգավիճակում իրենք հանուն մեկ անձի դրել են այլոց: Նիկոլ Փաշինյանը զոհելու է յուրաքանչյուրին, որն իր հրահանգները կատարելուց հետո թեկուզ մի փոքր վրիպի, կամ պարզապես նրան այլևս պետք չլինի:

Ի դեպ, հենց միայն այն հանգամանքը, որ Ալեքսանյանին կալանավորել են հենց այն նույն դատարանում, ուր «քիչ առաջ» նա աշխատում էր, և այն գործընկերների ձեռքով, որոնց հետ «քիչ առաջ» աշխատում էր, բավական ծանր, բայց խոսուն փաստ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին