Մ20. Լիանա Գյուրջյանը նվաճել է ոսկե մեդալ, Էմմա Պողոսյանը` արծաթե
ՍպորտԱլբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունում հայ մարզիկները հաջողությամբ շարունակում են ելույթները։
Հայաստանի ներկայացուցիչներ Լիանա Գյուրջյանն (81 կգ) ու Էմմա Պողոսյանը (81 կգ) հրաշալի արդյունք գրանցեցին։
Մ20 մրցաշարի կանանց պայքարում Լիանա Գյուրջյանը, երկամարտում գրանցելով 223 կգ (98+123) արդյունք, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, իսկ Էմմա Պողոսյանը երկամարտի 215 կգ (94+121) արդյունքով դարձավ փոխչեմպիոն:
Ավելի վաղ Մ20 մրցաշարում չեմպիոն էին հռչակվելԳոռ Սահակյանը (67 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ) և Սուրեն Գրիգորյանը, իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:

