Թուրք մարզիկի սադրիչ քայլը` Եվրոպայի չեմպիոն Գ. Կարապետյանի պարգևատրման արարողության ժամանակ(տեսանյութ)
Սպորտ
Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հերթական չեմպիոնական տիտղոսը նվաճել է Գարիկ Կարապետյանը (96 կգ):
Երկրորդ տեղը գրաված թուրք ծանրորդ Օզթուրք Էմրեն երկամարտում 27 կգ զիջել էր Գարիկ Կարապետյանին:
Պարգևատրման արարողության ժամանակ` մեդալները ստանալու ժամանակ, թուրք մարզիկը փորձում էր իր երկրի դրոշով ծածկել Հայաստանի դրոշը:
Թուրք մարզիկի ոչ մարզական պահվածքը տեսանյութում.

