Շառլ Դյութուան եւ Նիկոլայ Լուգանսկին՝ երեւանյան բեմում

Մշակութային

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում շուրջ 20 տարի է, Հայաստան են ժամանում աշխարհի լավագույն երաժիշտները, որոնց համերգները վեր են ածվում մեծ տոնահանդեսի: Փառատոնի աշնանային համերգաշրջանն այս անգամ կհյուրընկալի աշխարհահռչակ երաժիշտներ Շառլ Դյութուային եւ Նիկոլայ Լուգանսկուն, որոնց համերգը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը՝ 19:00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Համերգի ժամանակ կհնչեն Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը (մենակատար՝ Նիկոլայ Լուգանսկի, դաշնամուր) եւ Հեկտոր Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիան (դիրիժոր՝ Շառլ Դյութուա): Վիրտուոզ դաշնակահար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Նիկոլայ Լուգանսկին բացառիկ տաղանդի արվեստագետ է, որին «Gramophone» ամսագիրը բնորոշել է որպես «փայլուն նորարար երաժիշտ»: Լուգանսկու կատարողական արվեստը հագեցած է զգացմունքայնությամբ եւ նրբագեղությամբ, նա համարվում է ռուսական եւ ուշ ռոմանտիկական երկացանկի վարպետ: Ամենաբծախնդիր երաժշտական քննադատները հատկապես բարձր են գնահատում Լուգանսկու՝ Պրոկոֆևի, Շոպենի, Դեբյուսիի և Ռախմանինովի ստեղծագործությունների յուրահատուկ մեկնաբանությունները, որոնց ձայնագրությունների համար նա արժանացել է բազմաթիվ մրցանակների (Diapason d’Or, Editor’s Choice):

Լուգանսկին համագործակցել է այնպիսի անվանի դիրիժորների հետ, ինչպիսիք են Յուրի Տեմիրկանովը, Քենթ Նագանոն, Ջանանդրեա Նոզեդան, Ստեֆան Դենեւը, Վլադիմիր Յուրովսկին եւ այլք: Ելույթներ է ունեցել Berliner Philharmoniker, Deutsches Symphonie-Orchester Berlin, London Symphony Orchestra, Netherlands Philharmonic Orchestra, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Orchestre Philharmonique de Radio France, Helsinki Philharmonic Orchestra, Swedish Radio Symphony Orchestra, Orquestra Nacional de España և այլ հայտնի նվագախմբերի հետ: Նա հանդես է գալիս այնպիսի հեղինակավոր փառատոներում, ինչպիսիք են Aspen, Tanglewood, Ravinia, Verbier եւ այլն: Համագործակցում է Վադիմ Ռեպինի, Ալեքսանդր Կնյազեւի, Միշա Մայսկու եւ Լեոնիդաս Կավակոսի հետ:

Դիրիժոր Շառլ Դյութուան ավելի քան 40 միջազգային մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ երկու Գրեմմի (ԱՄՆ), Juno (Կանադա), Grand Prix du Président de la République (Ֆրանսիա), Prix mondial du disque de Montreux (Շվեյցարիա), Ամստերդամի Էդիսոն, Japan Record Academy Award: 2014 թ. նրան շնորհվել է Միջազգային դասական երաժշտության մրցանակաբաշխության Lifetime Achievement Award հեղինակավոր մրցանակը: 2017-ին Դյութուան արժանացել է դասական երաժշտության բարձրագույն մրցանակների, որոնցից է հեղինակավոր Royal Philharmonic Society-ի ոսկե մեդալը: Տակավին 20 տարեկան Շառլ Դյութուային նկատում է Հերբերտ ֆոն Կարայանը եւ հրավիրում ղեկավարելու Vienna State Opera թատրոնը: Այնուհետեւ, որպես հրավիրյալ դիրիժոր, նա ղեկավարել է նաեւ Լոնդոնի Covent Garden, Նյու Յորքի Metropolitan Opera, Բեռլինի Deutsche Oper, Rome Opera, Բուենոս Այրեսի Teatro Colon և այլ օպերային թատրոնները, եղել է London Royal Philharmonic Orchestra-ի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորը: Ներկայումս Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիկի հրավիրյալ դիրիժորն է: 25 տարի անընդմեջ Շառլ Դյութուան եղել է Montreal Symphony Orchestra-ի, 1991-2001 թթ.՝ Orchestre National de France-ի գեղարվեստական ղեկավարը: 1996 թ. նշանակվել է Տոկիոյի NHK Symphony Orchestra-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր: Այժմ այդ նվագախմբի Պատվավոր գեղարվեստական ղեկավարն է: Կատարել է ավելի քան 200 ձայնագրություններ, որոնց համար ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ երկու Grammy:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում