Պետք չէ ո՛չ իշխանափոխություն, ո՛չ էլ առավել եւս հեղաշրջում, մեզ հիմա պետք է շտկում. նոր նախագիծ՝ շուտով

Մշակութային

2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ Նարեկ Մութաֆյանի հեղինակային «Խեղափոխություն» նախագիծն առաջին քաղաքական սարկազմով համեմված օնլայն հաղորդումներից մեկն էր, որը սկսեց բարձրաձայնել այն իրականությունը, ինչն այդ օրերին հայտնվել էր էյֆորիայի մշուշի մեջ: Սակայն, հաղորդումն ապրեց ընդամենը երկու տարի, իսկ «Խեղափոխությունը» մնաց ոչ թե որպես նախագիծ, այլ մեր օրերի դառը իրականություն: Իսկ այժմ արդեն սոցցանցերում է հայտնվել Նարեկ Մութաֆյանի եւ Սարգի Օհանջանյանի համատեղ իրականացրած նոր քաղաքական նախագծի անոնսը, որը կոչվում է «ՀեղաՇՏԿՈՒՄ»: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է նախագծի համահեղինակ Ն. Մութաֆյանի հետ:

- Դուք «Խեղափոխություն» նախագծով վեր էիք հանում 2018-ին տեղի ունեցած իշխանափոխության իրական պատկերը: Հիմա անոնսավորել եք, որ մեկնարկում է «ՀեղաՇՏԿՈՒՄ» նախագիծը: Ինչի՞ մասին է լինելու այն:

- «Խեղափոխություն» նախագիծը սկսել էինք 2019-ի սկզբին ու՝ այո, մեր հիմնական նպատակն էր հանրությանը ցույց տալ իշխանափոխության միջոցով իշխանության եկած ապիկարների ով եւ ինչ լինելը։ «ՀեղաՇՏԿՈՒՄ» նախագծի մասին խոսելուց առաջ՝ ուզում եմ առաջին հերթին վերծանենք անվանումը․ ներկա պահին մեզ՝ հայ ժողովրդիս, պետք չեն ո՛չ իշխանափոխություններ, ո՛չ հեղափոխություններ եւ ո՛չ էլ առավել եւս հեղաշրջումներ, մեզ հիմա պետք է ՇՏԿՈՒՄ։ Մենք առաջին հերթին պետք է շտկենք ինքներս մեզ, վերգտնենք մեր պատմությունը ու վերարաժեվորելով ներկան՝ հասկանանք, թե ուր եւ ինչպես պետք է գնանք։ «ՀեղաՇՏԿՈՒՄ» նախագծի հիմնական թիրախը իշխանությունը չէ եւ ոչ էլ ընդիմությունը։ Մենք չենք պատրաստվում հայտնի խմբակի նման քննադատել սկզբից այն կողմը, ապա այս կողմը եւ վերջում մեզ ինքնահռչակենք միակ ընդդիմություն, իսկ մյուսների դավադրապաշտության հայտնի կանոններով՝ դրանք կապել իրար։ Մեր հիմնական առաքելությունը, եթե թույլ կտաք այդպես անվանել, գործունեությունը, մեր՝ հայ ժողովրդի սխալների մասին հիշեցնելն է։ Այո՛, ինչքան էլ ցավոտ է նշել, բայց մենք դարեր շարունակ տուժել ենք հենց հայ ժողովրդի հավաքական սխալ որոշումների պատճառով։ Ու սա շարունակվում է առ այսօր։ Մարդը սկսում է նկատել իր սխալները, երբ դրանք տեսնում է կողքից, եւ մենք հենց դա ենք փորձելու անել՝ ցույց տալ ժողովրդին իր սխալները։ 

- Ասում եք՝ «ՀեղաՇՏԿՄԱՆ» հիմնական թիրախը իշխանությունը չէ եւ ոչ էլ ընդիմություն: Այդ դեպքում ովքե՞ր են լինելու նախագծի հերոսներն ու հակահերոսները:

- Որպես այդպիսին, չեմ կարծում, որ կլինեն հակահերոսներ, ուղղակի մենք ցույց կտանք այն գաղջը, որը, կոպիտ ասած, տնավորվել է մեր հասարակության մեջ։ Ինչպես ասացի, թիրախում իշխանություն ու ընդդիմություն չկան, թիրախում հենց մենք ենք՝ հայ ժողովուրդը, քանի որ հենց մեր շնորհիվ այսօր ունենք ե՛ւ այս իշխանությունը, ե՛ւ այս ընդդիմությունը։ Հետեւաբար, եթե բողոքել, ապա միայն ինքներս մեր դեմ։

- Ի՞նչ ձեւաչափով է լինելու նախագիծը եւ ի՞նչ պարբերականությամբ: Ավելի շատ հումորո՞վ է համեմված լինելու, թե՞ այլեւս մի վիճակում ենք, որտեղ ծիծաղելի ոչինչ չկա:

- Նախագիծը կազմված է 2 մասից. առաջին մասում ես զրույցի միջոցով պատմելու եմ մեր իսկ գործած սխալների, մեր մեղքերի, մեր թուլությունների մասին, իսկ երկրորդ մասում իմ «հազարամյա» գործընկեր ու լավ բարեկամ Սարգիս Օհանջանյանը մանրապատումների միջոցով ցույց կտա այդ ամենը։ Հայ ժողովուրդը ծիծաղել է եւ դեռ շատ կծիծաղի ու հենց ծիծաղի շնորհիվ մենք կփորձենք մարդկանց ցույց տալ, թե ինչ աղետի մեջ ենք ու ինչ աղետներ է մեզ սպասվում։ 

- Նման քաղաքական նախագծերը սովորաբար բավական կոշտ ու սկանդալային են լինում: Դուք պահպանելո՞ւ եք, այսպես ասած, ցենզուրան, թե՞ չեք երաշխավորում, որ առանց 18+ հայհոյանքների կլինի: 

- Իհարկե, այսօր գուցեեւ մարդկանց ականջների ավելի հաճո է բամբասանքն ու ամենացածր կարգի հայհոյանքը, բայց մենք կաշխատենք ստեղծել այնպիսի կոնտենտ, որը հասանելի կլինի գրեթե բոլոր տարիքային խմբերին՝ անկախ սեռից ու տարիքից։ 

- Ի՞նչ եք փորձում այս նախագծով բացատրել, ասել, հասցնել հանրությանը, որ մինչեւ այժմ դեռ չգիտի:

- Չգիտեմ ինչքանով կստացվի մեզ մոտ, բայց անկեղծ սրտով ուզում եմ մեր նախագծի շնորհիվ ՇՏԿԵԼ ու մաքրել մեզ տարիներ շարունակ ներծծված կեղտից։
 
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում