Չեմ ուզում ասոցացվել մի ակումբի հետ, որտեղ մարզիչը ծաղրածու է. Պիտերսենը` «Ման. Յունայթեդին»
ՍպորտԱնգլիայի կրիկետի հավաքականի նախկին խաղացող Քևին Պիտերսենը, որի նկարը «Մանչեսթեր Յունայթեդը» օգտագործել էր սոց.ցանցերում` կրիկետի սպասվելիք աշխարհի առաջնության մասին հրապարակման մեջ, խնդրել է հեռացնել իր նկարը այսպիսի պատճառաբանությամբ.
«Խնդրում եմ, հեռացրեք իմ լուսանկարը, ես չեմ ուզում ասոցացվել ակումբի հետ, որտեղ մարզիչը ծաղրածու է, որը բացարձակ անհարգալից է վերաբերվում ժամանակակից ֆուտբոլի մեծագույն ֆուտբոլիստներից մեկի հետ։ Ռոնալդուն բոսս է, իսկ ծաղրածուին, որին երբեք ոչ-ոքի չի հիշի պետք է արթնանալ»,–գրել է Պիտերսենը մեկնաբանություններին։
Հիշեցնենք, որ Ռոնալդուի եւ Տեն Հագի հարաբերությունները լարվել են, երբ վերջինս պորտուգալացուն խաղաժամանակ չի տրամադրել Տոտենհեմի դեմ խաղում, իսկ Ռոնալդուն էլ չսպասելով եզրափակիչ սուլիչին լքել է պահեստայինների նստարանը, ապա նաեւ մարզադաշտը։

