«Դուք չպատժեցիք Ձեր հինգ հազար մեղավորին` Աստված Ձեզանից կտանի Ձեր հինգ հազար արդարին». Գանձասարի վանահայրը ապաշխարհության եւ մեղքերի հատուցման մասին

Հանդիպում

Արցախը հայկական պահելու բանաձեւի, հանուն հայրենիքի ոչնչի առաջ չծնկելու եւ հայի հոգեւոր ոգու մասին զրուցել ենք Արցախի թեմի փոխառաջնորդ, Գանձասարի վանքի վանահայր Հոգեշնորհ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի հետ, ով նախ բանաձեւեց Արցախը հայկական պահելու իր բանաձեւը.

-Արցախը հայկական պահելու բանաձեւը տասնամյակների ընթացքում գործած սխալների խոստովանությունն է, պետք է յուրաքանչյուրս իր մեջ քաջություն գտնի ու խոստովանի իր սխալները, մենք պետք է հաշվետու լինենք մեր արած սխալների համար: Մենք պետք է դարձի գանք ու ապրենք այն սուրբ գաղափարներով, որոնցով ապրել են մեր նախնիները: Մենք պետք է կարողանանք կրկին միասնաբարար մտածել ու պայքարել` այդ ճանապարհին պատրաստակամ լինելով սեփական կյանքը զոհելու, ինչպես որ զոհեցին մեր  քույրերը եւ եղբայրները:

Եվ, որ ամենակարեւորն է անգամ մտքով չմտածել հայրենիքը լքելու մասին, ամենօրյա տքնաջան աշխատանքն է մեզ պահելու հայեցի: Բոլորին մտահոգում է, թե ինչպիսին է լինելու վաղվա մեր օրը, ես միանշանակ պատասխանում եմ, եթե ամեն օր աշխատենք մեզ վրա եւ հավատանք ինքներս մեր ուժերին, ապա վստահ եմ հաղթանակները լինելու են մեզ հետ: Շատ կարեւոր է, որ ոչ միայն խոսենք, այլ սրտով եւ մտքով գործենք, լինենք ոչ թե դիմացին քննադատող, այլ ինքներս մեզ առաջին հերթին քննադատենք: Եկեք յուրաքանչյուրս մտածենք, թե հայրենիքի այս մեծ սրբազան կառույցի մեջ, որտեղ ենք թերացել, ինչ դեր ենք ունեցել հայրենիքի մի մասի կորստի հարցում, իսկ որ թերացել ենք յուրաքանչյուրս մեր չափով` դա միանշանակ է:

Нет описания.

 

«Ազգային հաղթանակը իրենց վերագրած անհատները  պետք է երկյուղեն Աստծո դատաստանից»

 

-Տեր Սահակ, որ պահին, մեր հավատքը սասանվեց:

-Շատ լավ հարց տվեցիք, որին թույլ տվեք պատասխանել Սուրբ գրքի հետեւյալ խոսքերով, որտեղ ասվում է. «Դուք չպատժեցիք Ձեր հինգ հազար մեղավորին` Աստված Ձեզանից կտանի Ձեր հինգ հազար արդարին»: Եթե մենք չլինեինք անտարբեր շատ ու շատ հարցերի շուրջ եւ իսկապես գնահատեինք մարդուն ըստ արժանվույն, մեր վիճակը այլ կլիներ: Իսկ այն վիճակում ինչի մեջ մենք հայտնվել ենք` հայտնվել ենք մեր մեղքի, մեր սխալի պատճառով: Մենք դա պետք է հասկանանք ու այլեւս դաս քաղել: Մենք պետք է կարողանանք աշխարհի տարբեր ծայրերում ապրող համայն հայության ուժը, աստվածային շնորհը մեկտեղել եւ դարձնել մեկ ուժ, մեկ բռունցք, ինչպես եղավ 1988թ,-ին: 1988թ. արցախյան շարժումը դա հարյուրամյակների աղոթքի, մտածումի արդյունք եղավ, եւ ազգային ոգու գնով արձանագրած որեւէ հաղթանակ որեւէ մեկը չպետք է վերագրեր իրեն: Աստված մեզ զոհողության գնով հաղթանակ էր պարգեւել, եւ այդ հաղթանակը պետք է ոչ թե անձերի վերագրվեր, որոնց միջոցով նույն այդ հաղթանակը մսխվեց, այլ ազգին: Ազգային հաղթանակը իրենց վերագրած անհատները  պետք է երկյուղեն Աստծո դատաստանից:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում