«Չելսին» ևս մեկ անգամ կփորձի ձեռք բերել Արսեն Զախարյանին.աղբյուր
ՍպորտԴարձյալ միջազգային մամուլում արծարծվում է Արսեն Զախարյանի Լոնդոնի «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին լուրը։ Լրագրող Նիզար Կինսելան իր սոցցանցերում հայտնում է , որ Լոնդոնյան թիմը դեռ չի հրաժարվել Զախարյանի հետ պայմանագիր կնքելու մտադրությունից:
Անգլիական ակումբը հունվարին կփորձի տարբերակներ գտնել օրինական ճանապարհով Ռուսաստան գումար փոխանցելու համար, որպեսզի իրականացնի 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը:
Իր հերթին Evening Standard-ը ևս տեղեկություն է հաղորդում, որ «Չելսին» պատրաստ է գործարքն ավարտին հասցնել հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում, բայց բանակցային գործընթացը բարդանում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով: Նշվում է նաև, որ անձամբ ֆուտբոլիստը հետաքրքրված է լոնդոնյան ակումբ տեղափոխությամբ և հույս ունի, որ առաջիկա ամիսներին պատժամիջոցները կմեղմանան։
Որքանով են հաղորդվող տեղեկություններն իրական, դժվար է ասել, լոնդոնյան թիմի ներկայացուցիչներն արդեն մի քանի անգամ նշել են, որ բանակցությունները հայազգի ֆուտբոլիստի շուրջ այլեւս չեն շարունակվում։

