ՆԻԿՈԼԻ ՎԱԽԸ` ԱՐՑԱԽԻ ՄԱ՞ՀԸ

Վերլուծություն

Armenian info բլո­գը պնդում է, որ օ­րերս ՀՀ-ում գտնվող Ի­րա­նի մի քա­ղա­քա­ցի հա­ղոր­դում է ներ­կա­յաց­րել ՀՀ Ա­ԱԾ՝ հայտ­նե­լով, որ իր ծա­նոթ­նե­րից Ի­ԻՀ մեկ այլ քա­ղա­քա­ցի ի­րեն հայտ­նել է հոկ­տեմ­բե­րի 1-ին իր կող­մից նա­խա­պատ­րաստ­վող ա­հա­բեկ­չու­թյան մա­սին. ցան­կա­ցել է պայ­թեց­նել Ե­րև­ա­նի Բու­դա­ղյան-1 հաս­ցե­ում գտնվող Ի­րա­նի դես­պա­նու­թյան շեն­քը: Ե­թե ան­գամ այդ լու­րը լրիվ հա­վաս­տի չէ և գտնվում է տե­ղե­կատ­վա­կան-հո­գե­բա­նա­կան պա­տե­րազ­մի տի­րույ­թում, դա նշա­նա­կում է, որ մեր երկ­րում մեծ ու ռե­գի­ո­նալ տե­րու­թյուն­նե­րի խա­ղադ­րույք­նե­րը ա­ռա­վել քան բարձր են:

ԻՆ­ՉՈ՞Ւ ՀԱՆ­ԿԱՐԾ ՆԻ­ԿՈ­ԼԸ «ՍԻ­ՐԵՑ» ԻՐ ՈՉՆ­ՉԱՑ­ՐԱԾ ԻՆՔ­ՆԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Հոկ­տեմ­բե­րի 22-ին ՀՀ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հան­րա­յին քննարկ­ման է ներ­կա­յաց­րել ՀՀ քրե­ա­կան օ­րենսգր­քում լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին օ­րեն­քի նա­խա­գիծ, ո­րի ըն­դուն­ման պա­րա­գա­յում քրե­ո­րեն պատ­ժե­լի ա­րարք­ներ են հա­մար­վե­լու ինք­նիշ­խա­նու­թյու­նից հրա­ժար­վե­լուն՝ բռնու­թյուն գոր­ծադ­րե­լու կամ բռնու­թյուն գոր­ծադ­րե­լու սպառ­նա­լի­քի մի­ջո­ցով հօ­գուտ այլ պե­տու­թյան կամ մի­ջազ­գա­յին կամ վեր­պե­տա­կան հան­րա­յին կազ­մա­կեր­պու­թյան Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ինք­նիշ­խա­նու­թյու­նը լրիվ կամ մաս­նա­կի սահ­մա­նա­փա­կե­լուն ուղղ­ված գոր­ծո­ղու­թյուն­ներ կա­տա­րե­լը, ինք­նիշ­խա­նու­թյու­նից հրա­ժար­վե­լուն ուղղ­ված հրա­պա­րա­կա­յին կո­չե­րը:

Դրան քա­ղա­քա­գետ Անդ­րա­նիկ Հով­հան­նի­սյանն ար­ձա­գան­քեց այս­պես. «Առա­ջար­կում եմ Հա­յաս­տա­նում մտցնել մա­հա­պա­տիժ կամ ցմահ ա­զա­տազր­կում պե­տա­կան ​​գործ­չի կող­մից հայ­կա­կան պե­տու­թյան տա­րած­քի թե­կուզ մի մա­սի, այդ թվում՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան (ԼՂՀ) հանձ­նե­լու հա­մար»: Նա­ի­րի Հո­խի­կյանն էլ մատ­նան­շում է. «Հի­մա ե­կեք հաս­կա­նանք, ո՞վ կա­րող է Հա­յաս­տա­նը զրկել ինք­նիշ­խա­նու­թյու­նից, բա­ցի երկ­րի ղե­կա­վա­րից: Հի­շում եք, 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ին Նի­կոլ Փա­շի­նյա­նը ստո­րագ­րեց Ար­ցա­խի մեծ մա­սի հանձ­նու­մը` մարդ­կանց վա­խեց­նե­լով, թե հա­կա­ռակ դեպ­քում 25 հա­զար զին­վոր շրջա­փակ­ման մեջ կզոհ­վեր: Հե­տո թույլ տվեց թշնա­մու զոր­քե­րի մուտ­քը Իշ­խա­նա­սար ու Սև լիճ` պատ­ճա­ռա­բա­նե­լով, թե ի­մաստ չու­ներ զո­հեր տալ սա­րե­րի հա­մար: Հե­տո հանձ­նեց Բեր­ձորն ու Ա­ղավ­նոն` ար­դա­րա­նա­լով, թե թշնա­մին լայ­նա­ծա­վալ հար­ձակ­ման կանց­ներ: Հե­տո այդ­պի­սի բազ­մա­թիվ օ­րի­նակ­ներ ու փաս­տեր: Ըն­դու­նո՞ւմ ենք, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նի բո­լոր այդ քայ­լերն ու դրանց մեկ­նա­բա­նու­թյու­նը հա­մա­պա­տաս­խա­նում են ՀՀ Քրե­ա­կան օ­րենսգր­քի 421 հոդ­վա­ծով նա­խա­տես­ված հան­ցան­քին: Հնա­րա­վոր հա­մա­րո՞ւմ ենք, որ նույն տրա­մա­բա­նու­թյամբ էլ Նի­կոլ Փա­շի­նյա­նը վա­ղը կա­սի, թե ե­թե ամ­բողջ Ար­ցախն ու Սյու­նի­քը չհանձ­նենք Ադր­բե­ջա­նին, ա­պա բո­լո­րիս կսպա­նեն կամ կա­րող է հրա­ժար­վել Տա­վու­շից ու Գե­ղար­քու­նի­քից (պա­տա­հա­կան չեմ ա­սում), որ «փրկի Ե­րև­ա­նը», կամ մի օր էլ Հա­յաս­տա­նը դարձ­նի ո­րև­է գեր­տե­րու­թյան կցորդ ո­րև­է սպառ­նա­լի­քի ան­վան տակ: Ե­թե ա­յո, իսկ ես վստահ եմ, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նից ա­մեն տե­սա­կի հան­ցանք հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան ու հայ ազ­գի դեմ սպա­սե­լի է, ա­պա եզ­րա­կաց­նենք, որ ՀՀ ԱՆ ներ­կա­յաց­րած օ­րեն­քի փո­փո­խու­թյուն­նե­րը հենց Նի­կոլ Փա­շի­նյա­նին պատ­ժե­լու հա­մար են»:

Ան­շուշտ, ՔՕ այդ հոդ­վա­ծի բո­լոր դրույթ­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նում են կա­պի­տու­լյան­տի` 2018-ից սկսյալ ողջ կեն­սագ­րու­թյա­նը, սա­կայն այդ հրե­շը հա­զիվ թե ինք­նա­պա­տժ­ման հա­մար է «դաբ­րո» տվել այդ օ­րեն­քին: Ա­ռա­վե­լևս, որ ա­վե­լի վաղ ինք­նիշ­խա­նու­թյու­նը քրե­ա­ի­րա­վա­կան նոր­մե­րով պաշտ­պա­նե­լու ա­վե­լի ըն­դար­ձակ նա­խա­գիծ էր ներ­կա­յաց­րել խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը, սա­կայն Ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, որ­պես դրա մերժ­ման հիմ­նա­վո­րում, ներ­կա­յաց­րել էր խոս­քի ա­զա­տու­թյան սահ­մա­նա­փակ­ման ան­թույ­լատ­րե­լի­ու­թյու­նը:

Այդ ինչ­պե՞ս ե­ղավ, որ հի­մա խոս­քի ա­զա­տու­թյու­նը սահ­մա­նա­փա­կե­լը դար­ձավ ոչ մի­այն թույ­լատ­րե­լի, այ­լև` անհ­րա­ժեշտ: Այդ ին­չի՞ց է ու­զում պաշտ­պան­վել ինք­նիշ­խա­նու­թյու­նը ոչն­չաց­րած ճի­վա­ղը:

ՌԴ-ԻՑ ԵՎ/ԿԱՄ ԱՄՆ-ԻՑ ՊԱՏԺ­ՎԵ­ԼՈՒ ՍԱՐ­ՍԱ­ՓԸ

Դա­տե­լով ա­մեն ին­չից` Նի­կո­լը «խա­ղա­ղու­թյան» ղա­զագ­րե­րից այժմ ա­վե­լի նա­խընտ­րե­լի է հա­մա­րում ա­մե­րի­կյա­նը (բրյու­սե­լյա­նը): Սա­կայն պար­զից էլ պարզ է, որ կա­պի­տու­լյան­տը երդ­վել-պատռ­վե­լով և՛ Մոսկ­վա­յին, և՛ Վա­շինգ­տո­նին խոս­տա­ցել է, որ ստո­րագ­րե­լու է հենց ի­րենց տար­բե­րա­կը, և ոչ մի դեպ­քում` հա­կա­ռակ կող­մի­նը: Դա դար­ձել է թա­կարդ այդ սա­տա­նա­յա­միտ ստա­խո­սի հա­մար, քան­զի պի­տի ստո­րագ­րի կա՛մ մե­կը, կա՛մ մյու­սը, հե­տև­ա­բար պետք է «քցի» կա՛մ Մոսկ­վա­յին, կա՛մ Վա­շինգ­տո­նին: Բնա­կա­նա­բար, «քցված» կող­մը նրան պի­տի պատ­ժի ա­մե­նա­դա­ժան ձև­ով, իսկ հա­կա­ռակ կող­մը ոչ մի ե­րաշ­խի­քով էլ ա­պա­հո­վել չի կա­րող: Հնա­րա­վոր է, որ փոր­ձի ա­սի­մետ­րիկ «քցել» եր­կու կող­մին էլ (ՌԴ-ին` ա­վե­լի շատ, ԱՄՆ-ին` ա­վե­լի քիչ), իր «կիրթ և կա­ռու­ցո­ղա­կան» ըն­կե­րոջ հետ խա­ղար­կե­լով հեր­թա­կան «խո­սաց­ված» պա­տե­րազ­մը, ո­րի ար­դյուն­քում «մի­ակ ճա­րը» հռչակ­վի Սյու­նի­քի հանձ­նու­մը, սա­կայն այդ դեպ­քում նրան կկա­մե­նան պատ­ժել եր­կու կողմ էլ, գու­մա­րած Ի­րա­նը, ո­րը Հա­յաս­տա­նի հետ իր սահ­մա­նի ան­խախ­տե­լի­ու­թյու­նը պատ­րաստ է պաշտ­պա­նել ռազ­մու­ժով...

Այ­սինքն` ցան­կա­ցած դա­սա­վո­րու­թյան դեպ­քում նա ու­նե­նա­լու է մեկ, եր­կու, ան­գամ` ե­րեք պատ­ժող, ո­րոն­ցից յու­րա­քան­չյու­րը մա­հա­ցու է, մա­նա­վանդ ե­թե երկ­րի ներ­սում օ­կու­պա­ցի­ոն խուն­տա­յից ա­զատ­վե­լու նոր ա­լիք բարձ­րա­նա, իսկ դա գրե­թե ան­խու­սա­փե­լի է: Իսկ քա­նի որ ցան­կա­ցած քա­ղա­քա­կան ուժ այս կամ այն չա­փով ու­նի իր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նա­խա­պատ­վու­թյու­նը, ա­պա կա­պի­տու­լյան­տի հա­մար թվա­ցյալ փրկօ­ղակ է լի­նե­լու ըմ­բոս­տա­ցող­նե­րի ա­ռաջ­նոր­դող կազ­մին և ակ­տի­վիստ­նե­րին «ինքնիշ­խա­նու­թյու­նից հրա­ժար­վե­լուն ուղղ­ված հրա­պա­րա­կա­յին կո­չե­րի» պատր­վա­կով բան­տար­կե­լը:

Սա­կայն ա­մե­նա­ակ­տո­ւա­լը ա­մե­րի­կյան տար­բե­րա­կի ստո­րագր­ման սպառ­նա­լիքն է, որն ի տար­բե­րու­թյուն ռու­սա­կա­նի, ոչ թե հե­տաձ­գում է Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հար­ցը, այլ շտապ ա­ռա­ջար­կում լա­վա­գույն դեպ­քում մշա­կու­թա­յին ինք­նա­վա­րու­թյուն Ադր­բե­ջա­նի կազ­մում: Այդ հար­ցով կոնգ­րե­սա­կան Ֆրենկ Փե­լո­ու­նը հա­ջո­ղու­թյամբ հա­նեց ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի վար­դա­գույն ակ­նոց­նե­րը:

Որ այդ` ա­մե­րի­կյան փա­թե­թա­վո­րու­մով նի­կո­լա­թուր­քա­կան տար­բե­րա­կը բա­ցար­ձակ ա­նըն­դու­նե­լի է, ակն­հայտ է: Եվ ՀՀԿ կենտ­րո­նա­կա­յա­նում ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյանը, ըն­դու­նե­լով Եվ­րո­պա­կան խորհր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր, Հա­յաս­տա­նի հար­ցե­րով զե­կու­ցող Անդ­րեյ Կո­վա­չև­ին, մի­ան­գա­մայն տե­ղին և ժա­մա­նա­կին ընդգ­ծել է, որ Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ճա­նա­չումն ու ե­րաշ­խա­վո­րու­մը պետք է ար­տա­ցոլ­ված լի­նեն խնդրին վե­րա­բե­րող քա­ղա­քա­կան և ի­րա­վա­կան փաս­տաթղ­թե­րում:

Ի դեպ, հարկ է նշել, որ ՀՀԿ-ն և՛ ԳՄ-ի, և՛ խորհ­դի ան­դամ­նե­րի մա­կար­դա­կով բազ­միցս փաս­տար­կել է, թե ինչ մա­հա­ցու ռիս­կե­րից ել­նե­լով` նի­կո­լա­թուր­քա­կան փաս­տաթղ­թի ստո­րագ­րումն ա­նըն­դու­նե­լի է:

Իսկ ՍԻՄ նա­խա­գահ Հայկ Բա­բու­խա­նյա­նը «Իրա­վունք TV»-ին տված հար­ցազ­րույ­ցում կոչ է ա­րել քա­ղա­քա­կան ա­ռաջ­նորդ­նե­րին, քա­ղա­քա­կան և հան­րա­յին լայն շրջա­նակ­նե­րին մեր­ժել Նի­կո­լի նա­խընտ­րած և Ար­ցա­խի մա­հը գու­ժող ա­մե­րի­կյան (բրյու­սե­լյան) տար­բե­րա­կը: Նրա հար­ցազ­րույ­ցի մե­սիջ­նե­րից մեկն այն էր, որ նրանք, ով­քեր այդ տար­բե­րա­կը չեն մեր­ժում, լռում են կամ չե­զոք են, փաս­տա­ցի հան­ցակ­ցում են Նի­կո­լին:

Ի դեպ, կա­պի­տու­լյան­տը հո­գե­գա­րու­թյան աս­տի­ճա­նի հո­գե­բա­նա­կան բար­դույթ ու­նի: Նրա խոս­քում նկատ­վում է հստակ մո­լուցք՝ կրկին ու կրկին ար­դա­րաց­նե­լու սե­փա­կան ան­ձը խայ­տա­ռակ պար­տու­թյան հար­ցում: Ուր գնում է, ին­չի մա­սին խո­սում է, այդ ճի­վա­ղի մտքին մի բան է՝ 44-օրյա դա­վա­ճա­նու­թյան պար­տա­կու­մը: Նույ­նիսկ հա­կա­կո­ռուպ­ցի­ոն կո­մի­տե­ի շեն­քում... Թե­րևս դժոխ­քում էլ սա­տա­նե­քի զահ­լան այն­քան տա­նի, որ գլուխ­ներն ա­ռած փախ­չեն:

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում