Այսօր` հոկտեմբերի 25-ին, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն ու պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կհանդիպեն, այս մասին գրում է Manchester Evening News-ը:
Մարզիչն ու ֆուտբոլիստը կքննարկեն վերջինիս՝ գլխավոր թիմ վերադարձի հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խաղում (2-0) 37-ամյա ֆուտբոլիստը, խաղաժամանակ չստանալով, չէր սպասել մրցավարի եզրափակիչ սուլիչին ու 90-րդ րոպեին հեռացել էր պահեստայինների նստարանից: Դրանից հետո Ռոնալդուն հեռացվել էր «Չելսիի» դեմ 13-րդ տուրի արտագնա հանդիպման հայտացուցակից։

