«Թրքաքայլականների անապագա ապագան շուտով լրիվ ընկալելի կդառնա նույնիսկ հիպնոզի տակ հայտնված անմեղսունակներին».ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀԳՄ անդամ, գրող ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

Պարոն Մանուկյան, վերջերս ասպարեզում քիչ եք երեւում, ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

— Որոշ տեխնիկական խնդիրների հետ էր կապված համացանցում քիչ հայտնվելս, որը շուտով կլուծվի բարեկամուհուս օժանդակությամբ: Ծրագրեր չէի ասի, պարզապես, ապրելաոճ է՝ չլռել, երբ ազգդ եւ Հայրենիքդ վտանգի առաջ են կանգնած: Այս ստախոս-շառլատան-խաբեբա իշխանությունների կողմից մեզ պատուհասված աղետները դեռ չեն սպառվել: Այս չարքապատկան գոյանքները մահվան գեներատորներ են եւ շարունակում են իրենց ավերիչ շունչը սփռել ամենուր: Պիտի կարողանանք արթնացնել եւ սթափության մղել մեր հանրությանը, պիտի կարողանանք հայոց հին եւ նորօրյա քաջերի ոգեղեն ուժն ու պատգամները հաղորդել մեր ժողովրդին, հակառակ դեպքում՝ պատմության դռները կփակվեն մեր առջեւ:

Նոր գիրք առաջիկայում լինելո՞ւ է:

— Իհարկե, լինելու է: Հավանաբար, եկող տարվա հունվարին լույս կտեսնի 44-օրյա պատերազմում հերոսացած Վաչագանին եւ մյուս քաջերին նվիրված «Անմահականս» բանաստեղծություններիս ժողովածուն:

Ապագայի տեսլականում ինչպե՞ս եք պատկերացնում թուրքի հետ խաղաղության պայմանագիր կնքելը:

— Այնպես, ինչպես նախկինում է եղել՝ Զոհրապին, Սիամանթոյին, Վարուժանին, մյուս մեր երեւելիներին՝ խոշտանգելով, գլուխները ջարդելով, կանանց մորթոտելով, ինչի ականատեսը մենք էլ եղանք մեր օրերում... Թրքաքայլականների անապագա ապագան շուտով լրիվ ընկալելի կդառնա նույնիսկ հիպնոզի տակ հայտնված անմեղսունակներին:

Մի՞թե հայի համար ապագա կարող է լինել թուրքի հետ:

— Կարող է լինել, իհարկե, կարող է լինել, երբ հայն իր հավաքական ուժը գոյացնելով, այնպիսի երկիր ստեղծի, երբ բանակն ու տնտեսությունը, գիտությունն ու մշակույթը գերազանցի այդ քոչվորների ունեցածին, եւ դրանք, իրենց սովորության համաձայն, կգան համբուրելու հզորի ձեռքերը: Իսկ այն քաղաքականությունը, որը հիմա է տարվում այս լրտեսախմբի եւ դրանց հարող դիլետանտների կողմից՝ վիշապի երախն ինքնակամ մղվելու է նման:

Արդեն երկու տարի է անցել 44-օրյա պատերազմից: Այս երկու տարվա մեջ որեւէ բան արվե՞լ է՝ մեր բանակը ինչ-որ չափով բարելավելու համար:

— Սրանց համար բանակն արժեք չէ՝ դատելով ներկայացրած իրենց բնորոշմամբ՝ բարեփոխումներից: Միայն այն հանգամանքը, որ գումարով կարող են ազատվել զինվորական ծառայությունից, շրջանցում է Հայրենիքի հանդեպ պարտավորություններն ու սակարկելի դարձնում անքննելի սրբությունները: Երկիրը բացահայտորեն հանձնում են կողոպտիչ, թալանչի, անազգ, անգաղափար վաշխառուներին: Տուր համապատասխան գումարն ու գնիր ամեն ինչ: Անբարոյականության տիրականությունը մեզանում բացահայտորեն հաստատվում է, եւ ոչ մի ընդվզում կամ պայքար նկատելի չէ: Սրանք ոչ միայն Շուշին, այլեւ ողջ Հայաստանն են գորշ համարում:

Այսօր քննարկում են համույթներ, ինստիտուտներ միավորելու հարցը, մի՞թե դա է մեր երկրի համար ամենակարեւոր խնդիրը:

— Երկիրը կործանման տանողների համար, իհարկե, դա է՝ քանդել, ավերել, մարդկանց կարեւորագույն նախապատրաստումներից շեղել եւ, կառուցողական իմիտացիաներ բանեցնելով՝ կործանել ամեն ինչ:

Ի՞նչ կասեք այն պասիվ Ձեր գրչակից ընկերների մասին, որոնք բառ անգամ չեն ասում երկրում կատարվող իրադարձությունների մասին եւ թաքնվում են իրենց գրչի ետեւում:

— Նախ՝ գրիչ պիտի ունենան, որ ետեւում թաքնվեն: Ձեր նշածները գետնաքարշ միջակություններն են, որոնք այսպահական գոյանքներ են եւ արժեքավոր ոչինչ չեն ստեղծել: Անկարողների այդ խմբուլիկը շատ ներդաշնակ է շառլատանների փալասախմբին: Իմ ընկերները պայքարի մեջ են՝ Գագիկ Սարոյանը, Գուրգեն Խանջյանը, Գայանե Փայտյանը... Եվ Գրողների միության նախագահ Է. Միլիտոնյանն էլ մշտապես իր մտահոգությունները հայտնելով, վերլուծելով իրավիճակը, դիտարկումների արդյունքում՝ մթնոլորտն առողջացնելու առաջարկություններ է անում:

Նոյեմբերի 8-ին լրանում է Ձեր տղայի՝ 44-օրյա պատերազմի հերոս Վաչագան Մանուկյանի պատերազմում հերոսաբար զոհվելու 2-րդ տարին: Երբ հետադարձ հայացք եք նետում, ինչպիսի՞ն եք նրան հիշում:

— Հարգելի Նունե Զաքարյան, Վաչագանը միշտ ինձ հետ է՝ ուժեղ, խելացի, աննահանջ, հաղթական, նա անմահական է…

Վաչագանի եւ մեր քաջերի արյամբ ներկված հողում այսօր ադրբեջանցին է տիրում, ոչնչացնում է մեր մշակութային արժեքները, պղծում: Ի՞նչ կասեք այս ցավալի փաստի մասին:

— Կգան ազնվազարմ հայերը, իշխանությունը խաբեություններով զավթած անազգ-անհայրենիք խառնածիններին արդար դատաստանի կարժանացնեն եւ Եռաբլուրի քաջերի ոգու զորությամբ ծնկի կբերեն բոլոր թշնամիներին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում